Մի քիչ հաջողություն և 0,5 միավոր. Արոնյանին չհաջողվեց պայքարել չեմպիոնական տիտղոսի համար

Մի քիչ հաջողություն և 0,5 միավոր. Արոնյանին չհաջողվեց պայքարել չեմպիոնական տիտղոսի համար

Այս մրցաշարով ոչինչ ավարտված չէ, իսկ աշխարհի չեմպիոնի կոչումն էլ անհաղթահարելի չէ

Հավակնորդների մրցաշարում Լևոն Արոնյանին հաղթելու համար շատ քիչ բան չբավականացրեց՝ 0,5 միավոր և մի քիչ հաջողություն: Այս անգամ էլ հայկական շախմատի առաջատարը պատրաստ էր, սակայն նման մեծ մրցաշարում հաղթելու համար միայն դա բավական չէր:

PanARMENIAN.Net - Իրականում մեր շախմատիստը վատ չխաղաց, պարզապես նա միավորներ կորցեց այնտեղ, որտեղ ամենաքիչը կարելի էր դրան սպասել: Մյուս կողմից էլ, երբ հավաքվում են համաշխարհային շախմատի նման ներկայացուցիչներ, ոչինչ հնարավոր չէ կանխատեսել, ինչպես դա տեղի ունեցավ նաև այս անգամ:

Մոտ մեկ ամիս տևած մրցաշարում անգամ երկրպագուների նյարդերն էին տեղի տալիս, ուր մնաց շախմատիստները դիմանային:

Մրցաշարի առաջին մասը հայ գրոսմայստերը լավ անցկացրեց՝ վաստակելով 5 միավոր, սակայն երկրորդ հատվածում սայթաքումները չափազանց շատ էին՝ 7 միավորից ընդամենը 3-ը: Արոնյանը ծանր պարտություններ կրեց Բորիս Գելֆանդից, Պետեր Սվիդլերից ու Վլադիմիր Կրամնիկից: Իսկ պարտությունների մեջ մեղավոր դուրս եկավ հենց Արոնյանը. նա երեք պարտիաներում էլ առնվազն ոչ ոքիներ պետք է աներ, սակայն Լևոնն ինչ- որ բան չկարողացավ ճիշտ կազմակերպել: Բայց որքան տպավորիչ հաղթանակներ էլ ինքը տոնեց:

Նա խոստովանել էր, որ եթե իր խաղը կարողանա ցույց տալ, մրցաշարի հաղթող կդառնա: Սակայն աստիճանաբար զգացվեց, որ Արոնյանի մոտ ամեն ինչ սահուն չի ընթանում:

Հայաստանում Արոնյանի նկատմամբ շատ պահանջկոտ են ու միշտ ակնկալում են միայն հաղթական ավարտ նրա կատարմամբ: Շախմատիստը բազմիցս է ապացուցել, որ նա լավագույններից է աշխարհում, այս անգամն էլ բացառություն չէր: 10 ուժեղագույնների պայքարում 3-րդը լինել, անկասկած, հիանալի արդյունք է:

Արոնյանի պարագայում միշտ էլ նույնն է լինում,նա կարողանում է համախմբել մարդկանց: Այս անգամ էլ նրա շուրջն էին միավորվել շախմատի գիտակներն ու դրանից ոչինչ չհասկացողները, նրանք ուշի ուշով հետևում ու անգհանգստանում էին Լևոնի համար: Երկրպագուների ցանկությունն այնքան մեծ էր աշխարհի երկրորդ հայ չեմպիոնն ունենալ, բայց ամեն ինչ իր ժամանակին է լինում, պարզապես պետք է համբերատար լինել ու սպասել:

Այս հավակնորդների մրցաշարով ոչինչ ավարտված չէ, իսկ աշխարհի չեմպիոնի կոչումն էլ անհաղթահարելի չէ Արոնյանի համար: Նա շարունակում է համաշխարհային շախմատի դասակարգման աղյուսակում բարձր տեղեր զբաղեցնել, հաղթել գերմրցաշարերում ու բացառիկ նշանակություն ունենալ նաև Հայաստանի հավաքականի համար:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---