Հայաստան-ՌԴ. Ամեն ինչ պայմանավորված է ՀԱՊԿ-ով

Հայաստան-ՌԴ. Ամեն ինչ պայմանավորված է ՀԱՊԿ-ով

Միակ բանը, որը չի տեղավորվում սխեմայի մեջ, դա ընդհանուր սահմանի բացակայությունն է, սակայն ԵՄ հետ Հայաստանը ևս ընդհանուր սահման չունի

Ճիշտն ասած, ոչ մի անսպասելի բան տեղի չունեցավ Մոսկվայում. Հայաստանը ոչ մի կերպ չէր կարող հրաժարվել Ռուսաստանի հետ դաշինքից: Պատճառները մի քանիսն են, բայց գլխավորը Հայաստանի պաշտպանունակությունն է, որի կարիքը Ռուսաստանից բացի, առանձնապես ոչ ոք չի զգում: ՆԱՏՕ Հայաստանին չեն ընդունի, Երևանն էլ առանձնապես դրան չի ձգտում, հիանալի հասկանալով, որ գինը շատ թանկ է լինելու:

PanARMENIAN.Net - Ի դեպ, Եվրոպայի համար նախազգուշական զանգը հնչեց արդեն այն ժամանակ երբ աղմկահարույց օրենքից հանվեց գենդեր բառը, թեև դրա շուրջ քչերը մտորեցին: Անլուրջ կլիներ այն ամենն, ինչ կատարվում է Հայաստանում, հանգեցնել Ռուսաստանի ու ԵՄ միջև դիմակայությանը իր «ուղեծրում» Հայաստանին ընդգրկելու նպատակով: Ի վերջո, երկիրն այնքան մեծ արժեք չի ներկայացնում և գլխացավանքից բացի ոչինչ չի խոստանում: Դա Ադրբեջանը չէ ածխաջրածիններով, ոչ էլ Վրաստանը տարանցիկ տարածքով, ծովով ու հստակ արևմտյան ուղղվածությամբ:Ինչ վերաբերում է «տեղեկատվական հիստերիային» հայկական ԶԼՄ-ներում ՄՄ-ին Հայաստանի միանալու մասին Մոսկվայում ստորագրված փաստաթղթի շուրջ, ապա գրողների մեծ մասը չգիտի, կամ ձևացնում է, թե չգիտի, որ Հայաստանի ողջ արդյունաբերությունը, ներառյալ կապն ու էներգետիկան Մոսկվայի ձեռքում են և այս դեպքում նախագահն ընտրություն չուներ: Նրան պետք էլ չէր ընտրություն կատարել, քանի որ, ինչպես արդեն ասացինք, ամեն ինչ գալիս է ՀԱՊԿ-ից:

Ուրեմն ի՞նչ է իրենից ներկայցնում Մաքսային միությունը (ՄՄ): Պաշտոնական սահմանումով, դա Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է, որը նախատեսում է միասնական մաքսային տարածք, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում չեն կիրառվում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ, բացառությամբ հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրները օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներ երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնք հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն: ՄՄ ստեղծումից Ռուսաստանը կարող է ստանալ 400 մլրդ դոլար, իսկ Բելառուսն ու Ղազախստանը՝ 16-ական մլդր դոլար 2015թ.: Մաքսային միության պոտենցիալի ամբողջական օգտագործումը կարող է հանգեցնել բեռնափոխադրումների ժամկետների կրճատման Չինաստանից դեպի Եվրոպա գրեթե 4 անգամ: ՌԳԱ Ժողովրդական տնտեսագիտական կանխատեսման ինստիտուտի գիտնականների հաշվարկներով, Մաքսային միության ստեղծումը թույլ կտա խթանել տնտեսական զարգացումն ու ՀՆԱ լրացուցիչ 15 տոկոսի աճ ապահովել մասնակից երկրների համար 2015թ.:

Այս տեքստում կա մի կետ, որ վերաբերում է Հայաստանին, այն է՝ այլ երկրներում գտնվող ՄՄ անդամ պետությունների տարածքները: Բելառուսի ու Ղազախստանի հետ ամեն ինչ պարզ է՝ Հայաստանում նրանք ոչինչ չունեն, սակայն Ռուսաստանն ունի 102-րդ ռազմակայանը, պարտքի դիմաց նրան հանձնված ձեռնարկություններ և էլի շատ բան, ներառյալ Մոսկվայի տունը: Ինկ ի՞նչ ունի ԵՄ-ն: Մեկ ինստիտուտ և կարծես թե վերջ: Միակ բանը, որը չի տեղավորվում սխեմայի մեջ, դա ընդհանուր սահմանի բացակայությունն է, սակայն ԵՄ հետ Հայաստանը ևս ընդհանուր սահման չունի, հասկանալի է, որ Թուրքիան հաշիվ չէ:

Հավանաբար, Երևանը Վիլնյուսում չի նախաստորագրի Ասոցացման մասին համաձայնագիրը, թեև ամեն ինչ հնարավոր է. զուր չէր նախագահ Սարգսյանը անցած ամիս այցելում Խորվաթիա, որտեղ խոսքը ամենևին էլ Ադրիատիկի տեսարանների մասին չէր գնում:

«Կարծես թե Հայաստանը խզում է Եվրամիության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցություններն ու փոխարենը ինտեգրվում Ռուսաստանի հետ: 180 տոկոսի շրջադարձ»,-գրել է Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը Twitter-ում: Եվրոպայի մյուս առաջնորդները դեռևս լռում են՝ նրանք զբաղված են Սիրիայով, և գործ չունեն փոքր Հայաստանի հետ, որը Եվրոպայի համար առանձնակի արժեք էլ չունի, որքան էլ դա ցանկալի լիներ որոշ հայ քաղաքական գործիչների համար:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---