Հայ կանայք՝ ռուս լուսանկարչի օբյեկտիվում

Հայ կանայք՝ ռուս լուսանկարչի օբյեկտիվում

XX դարասկզբի Հայաստանն ու դրա առաջին գունավոր լուսանկարները

Միշտ հետաքրքիր է, թե մեր երկիրն ինչպիսին են տեսել կամ տեսնում ճանապարհորդները: Եվ եթե լուսանկարիչներին էլ դասենք ճամփորդների շարքին, նրանց աշխատանքները շատ բան կարող են պատմել և հեղինակների, և մեր մասին: Մասնագիտության բերումով մնալով կադրի հետևում նրանք էլ են կերտում պատմությունը կանգնեցնելով ժամանակը: Նրանց շնորհիվ մենք ժամերով կարող ենք նայել նկարներին և տեսնել, թե, ասենք, զբոսայգիներում ի՞նչ ծառեր կային ժամանակին կամ ինչպիսի՞ նստարաններ կային կամ ի՞նչ տիպի հագուստ էին կրում մեր տատիկներն ու ո՞ր սանրվածքն էր մոդայիկ:

PanARMENIAN.Net - Այդպիսի վարպետներից մեկը Սերգեյ Միխայլովիչ Պրոկուդին-Գորսկին էր (1893-1944թթ.):

Պատկերացրեք գունավոր լուսանկար, որը թվագրված է 1906-1915թթ.: Այս փաստը կարող է ընդամենը ժպիտ առաջացնել, եթե 20-րդ դարի սկիզբը պարզապես զուգորդում ենք սև ու սպիտակ լուսանկարների կամ էլ վայրկյանում 16 կադր արագությամբ համր կինոների և կինոխրոնիկայի ծիծաղելի շարժվող հերոսների հետ:

Բայց գույնը, այդուամենայնիվ, առկա էր այն ժամանակի լուսանկարներում: Սերգեյ Պրոկուդին-Գորսկին առաջին ռուս լուսանկարիչներից էր, ով փորձարկումներ էր անում լուսանկարների ու գույնի հետ: Նա Մենդելեևի ուսանողն և տաղանդավոր քիմիկոս էր: Սանկտ-Պետերբուրգի Տեխնոլոգիական ինստիտուտն ավարտելուց հետո մեկնել էր Բեռլին ու Փարիզ՝ ուսումը շարունակելու: Սակայն լուսանկարչությունը դարձավ նրա կյանքի իմաստը:

20-րդ դարի սկզբին դեռ չկային բազմաշերտ լուսանյութեր: Այդ պատճառով էլ Պրոկուդին-Գորսկին օգտագործում էր սև ու սպիտակ լուսաշերտեր և իր իսկ ստեղծած լուսանկարչական ապարատը: Կարմիր, կանաչ և կապույտ գունավոր լուսաֆիլտրերով նույն սյուժեի հաջորդական երեք արագ նկար էր անում: Ստացվում էր սև ու սպիտակ լուսանկարչական երեք պոզիտիվ: Սրանք համադրելով էլ ստանում էր լիարժեք գունավոր լուսանկար: Իհարկե նկարները տեսնելու համար հարկավոր էր հատուկ պրոեկտոր: Ինչպես այսօր սլայդ ենք ցուցադրում:

Պրոկուդին-Գորսկին դարձել էր նոր ծնունդ առած արվեստի մոլի երկրպագու և մեծ նախագիծ էր ձեռնարկել. նա պատրաստվում էր գունավոր լուսանկարներով պատկերել տարբեր ազգերով ու ցեղերով բնակեցված Ռուսական կայսրությունը: Այն ժամանակ Արևելյան Հայաստանը Ռուսական տերության կազմում էր:

Պատմությունը չի պահպանել Պրոկուդին-Գորսկու Հայաստան կատարած այցի ճշգրիտ տարեթիվը: Հայտնի է միայն ժամանակահատվածը 1906-1915թթ., և վայրը՝ Արտվին: Նրա լուսանկարները բացառիկ արժեք ունեն հատկապես մեզ համար. չէ՞ որ նա պատկերել էր 20-րդ դարասկզբի Հայաստանը, այն էլ` գունավոր լուսանկարներով: Պրոկուդին-Գորսկին իր հուշերում գրում էր, որ լուսանկարներն անում էր երբեմն չափազանց դժվար պայմաններում, ասենք՝ նկարները երևակում էր վագոնում տեղակայված լաբորատորիայում, ուշ երեկոյան:

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Պրոկուդին-Գորսկին փախչում է Ֆրանսիա՝ իր հետ տանելով գրեթե բոլոր լուսաշերտերը: Պրոկուդին-Գորսկին վախճանվել է Փարիզում, 1944-ին, և բոլոր նյութերը հայտնվեցին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում: Բայց նրա որդիները 1948-ին վաճառեցին գրադարանի այդ նյութերը:

Նա առաջինը չէր, ում հաջողվեց գունավոր լուսանկար ստանալ: Կային ուրիշ վարպետներ էլ, որոնք գունավոր լուսանկար էին ստանում` նման տեխնիկա օգտագործելով: Սակայն միայն այս լուսանկարչի հավաքածուն է պահպանվել որպես բավական ներկայանալի հավաքածու թե որակի և թե քանակի առումով: Պրոկուդին-Գորսկու աշխատանքները երկար ժամանակ պահվում էին արխիվում, և միայն համակարգչային տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն ընձեռեց մշակել և ցուցադրել դրանք:

Վահան Ստեփանյան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---