Viasphere հայկական տեխնոպարկում ապահովում են ԱՄՆ բեռների անվտանգությունն ու էլեկտրոնային դրամապանակ են մշակում

Viasphere հայկական տեխնոպարկում ապահովում են ԱՄՆ բեռների անվտանգությունն ու էլեկտրոնային դրամապանակ են մշակում

Այսօր տեխնոպարկում աշխատում է արդեն 20 ընկերություն, նախկին 2-ի փոխարեն

2001 թվականի հուլիսի 26-ին Հայաստանում գործարկվեց Viasphere տեխնոպարկը, որը բացել է Viasphere International ամերիկյան ընկերությունը Երևանի «Տրանզիստոր» գործարանի բազայի վրա: Դեռ այն ժամանակ, բացմանը, Viasphere International ընկերության հիմնադիր Թոնի Մորոյանը հայտարարեց, որ համալիրն անհրաժեշտ ենթակառուցվածքներ կտրամադրի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներգրավված սկսնակ ընկերություններին: Ընկերությունը տրամադրում է գրասենյակային տարածքներ, համակարգչային ցանցեր, մենեջմենթ, աջակցություն ապրանքը համաշխարհային շուկայում առաջ մղելու համար:

PanARMENIAN.Net - Եվ իրոք, այսօրվա դրությամբ տեխնոպարկում աշխատում է արդեն 20 ընկերություն, նախկին 2-ի փոխարեն: Ամենախոշոր ընկերությունը Synopsys Armenia-ն է, գործում են նաևCubic GTS International, SCDM, Aprocot Mobile, LIGHT Craft, OZ soft, Rubin laser technologies, Alias, Tandem payments, Design Electronics, Smarttech, MTD, Damaris ընկերությունները: Տեխնոպարկը տեղակայվել է 14 000 քմ տարածքի վրա, որից 12 306 քմ զբաղեցնում են գրասենյակային տարածքները, 3 055 քմ՝ շինություններ են, կա նաև 200 մեքենայի համար նախատեսված կայանատեղի:

Իսկ ամեն ինչ սկսվեց, երբ Թոնի Մորոյանը, լինելով ԱՄՆ-ի Hitachi ընկերության գործադիր տնօրենը, 1991 թվականին այցելեց Հայաստան կառավարության հրավերով՝ օգնելու համար գնահատել երկրի ներուժը բարձր տեխնոլոգիաների ոլորտում և վեր հանելու առկա ռեսուրսները: Ջանքեր գործադրվեցին Հայաստանի կառավարությունը ՏՏ ոլորտի համաշխարհային հանրությանը ներկայացնելու ուղղությամբ, գործընկերային հարաբերություններ սկսեցին հաստատվել առաջատար համաշխարհային ընկերությունների հետ: Հայաստանի համար բարդ տարիներին, երբ երկիրն անկախություն հռչակեց, ոչ ոք չգիտեր նրա պոտենցիալի ու մարդկային ռեսուրսների մասին, առավել ևս ԱՄՆ Սիլիկոնյան հովտում:

Աստիճանաբար Հայաստանում սկսվեցին բացվել փոքր ՏՏ ընկերություններ (1998-2000), այդ թվում Mosaic Armenia և Arset, որը հետո ձեռք բերեց Synopsys-ը: Որից հետո արդեն ՀՀ կառավարության հետ բանակցությունների արդյունքում էլ բացվեց առաջին տեխնոպարկը: Viasphere International ընկերության հիմնադիր Թոնի Մորոյանը մանրակրկիտ էր մոտեցել տեխնոպարկի տեղակայման վայրի ընտրությանը: Այն պետք է քաղաքի կենտրոնում չլիներ, միևնույն ժամանակ պետք է մատչելի լինեին Երևանի ենթակառուցվածքները: Բազում առաջարկներից Մորոյանն ընտրեց Արշակունյաց փողոցը Շենգավիթում: Մասնագետը ենթադրում էր, որ քաղաքի այդ մասը հետագայում կդառնա փոքր ՏՏ-ավան և առանցքային դերակատարություն կունենա Հայաստանի տնտեսության մեջ:

Թոնի Մորոյանը նաև համոզեց Synopsys ընկերությանը, որ վերջինս իր աշխատանքի համար ընտրի ոչ թե Մոսկվան, այլ Երևանը, որտեղ կան լավ հնարավորություններ, խոստումնալից կադրեր, առավել ևս միկրոսխեմաների մոդելավորման ոլորտում: Հայ լինելով՝ Մորոյանը նշում է հայ մասնագետների մրցունակությունը, իչպես նաև հետաքրքրասիրությունն ու ստեղծագործ միտքը: Synopsys Armenia նոր ընկերության արտադրանքը սկսեց առաքվել ԱՄՆ: Միաժամանակ ՏՏ ոլորտի զարգացման համար պահանջվեցին զգալի ներդրումներ, նորագույն սարքավորումներ, որպեսզի հայկական բուհերը կարողանան որակյալ կադրեր պատրաստել:

Viasphere տեխնոպարկի այսօրվա տեսլականը՝ զարգացնել վաղվա օրվա առաջատար ընկերությունները, նպաստել և զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Տեխնոպարկի տարածքում նոր տարածքներ են կառուցապատվում սթարթափ նոր ընկերությունների համար: Թոնի Մորոյանը գտնում է, որ Հայաստանում հարկավոր է առավելապես աջակցել նման ընկերություններին, չնայած որ, 50 նոր ընկերություններից կկարողանան հետագայում գործել միայն 2-3-ը, սակայն հետագայում հենց դրանք կներկայացնեն Հայաստանը համաշխարհային ասպարեզում:

Թոնի Մորոյանը հավելեց նաև, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման համար հարկավոր է լավ մշակված ռազմավարություն, ինչպես նաև ուղղվածությունների մասնագիտացում, ինչպես օրինակ միկրոսխեմաների նախագծում: Ավելին, ոլորտի համար մարտահրավեր է բարձրորակ կադրերի պատրաստումը: «Աշխատանք շատ կա՝ մասնագետ չկա, որպեսզի մենք կարողանանք առաջատար ընկերություններին հրավիրել աշխատելու Հայաստանում»,-հայտարարեց Մորոյանը: Հարկավոր է դպրոցական տարիքից բացատրել երիտասարդներին, որ ՏՏ ոլորտը լայն հնարավորություններ է բացում՝ մարքեթինգից սկսած ինժեներական գործունեությամբ վերջացրած: Պատրաստված կադրերը պետք է արդյունավետ օգտագործվեն մասնագիտացած ուղղություններում, որոնք պետք է Հայաստանի համեմատական առավելությունը դառնան համաշխարհային ՏՏ ինդուստրիայում:

Cubic GTS-ը տարբեր ապրանքների առաքման համար օգտագործվող կոնտեյներների մոնիտորինգի, ստուգման և անվտանգության խնդիրների լուծման առաջատարընկերություններից է, որի ստեղծած Continuous Chain of Custody (C-3) Shipping System TM (Բեռների պահպանման շարունակական շղթա C-3 բեռնառաքման համակարգ)ապահովում է ապրանքների փոխադրումը ամենաարդյունավետ տարբերակով: Աշխատաում է Հայաստանում 2005 թվականից: Կոնտեյների` ոչ նորմալ վիճակում գտնվելու պարագայում պատվիրատուն և համապատասխան գործակալությունը կարող են տեղեկացվել նաև SMS-ների ու էլեկտրոնայինփոստի միջոցով:

Կոնտեյներների վրա տեղադրվող հատուկ սարքերը մշակել են ամերիկացի գործընկերները, հայկական գրասենյակը արդեն զբաղվում է ծրագրային ապահովմամբ, այդ թվում տվյալների բազայի սպասարկմամբ, սերվերային ծրագրային ապահովմամբ, այս սարքերից եկող տեղեկատվության մշակմամբ, վերջնական օգտատերերին այդ տեղեկատվության փոխանցմամբ: Սարքերի պատվիրատուն ԱՄՆ ԶՈւ է, դրանք օգտագործվում են նաև Իրաքում ու Քուվեյթում: Մասնավորապես, սարքերը կիրառվել են Աֆղանստանում, երբ ԱՄՆ-ն այնտեղ զորքեր մտցրեց և հարկավոր էր վերահսկել բեռները: Ըստ ամերիկյան բանակից ստացվող արձագանքների, սարքերի կիրառումը թույլ տվեց հսկայական միջոցներ տնտեսել: Այժմ ընկերությունն աշխատում է այդ սարքերի կատարելագործման ուղղությամբ:

Tandem payments ՍՊԸ-նհիմնադրվել է 2007թ.- ին, որի գործունեության հիմնական ուղղությունն է վճարային ցանցի ստեղծումը և զարգացումը, որի միջոցովկիրականացվեն տարբեր բնույթի (կոմունալ, պետական տուրքեր և այլն) ծառայությունների դիմաց վճարումների ընդունումներ:

Ստեղծման պահից ի վեր «Տանդեմ Փեյմինթս» ընկերությունը դինամիկ զարգացող ընկերություն է և հանրությանը ներկայանում է անընդհատ աճող ծառայություններով ևնորարարություններով: 2007թ.-ից այսօր, ընկերության տերմինալների քանակը 50-ից հասել է ավելի քան 240-ի, որի շնորհիվ ապահովվել է ընկերությանծառայությունների հասանալիությունը պետական կառույցներում և հասարակական նշանակության վայրերում` Երևանում և մարզերում:

Այսօր արդեն «Տանդեմ Փեյմինթս» ընկերության տերմինալների միջոցով հնարավոր է կատարել ՀՀ Ոստիկանության Անձնագրային և Վիզաների վարչության, ՊետականԵկամուտների Կոմիտեի, ՀՀ Արդարադատության Նախարարության, ՀՀ Կառավարությանը Առընթեր Անշարժ Գույքի Կադաստրի Պետական Կոմիտեի պետական տուրքերի ևվարչական տուգանքների վճարումներ , ինչպես նաև 50 տարատեսակ ծառայությունների վճարումներ:

«Տանդեմ Փեյմինթս» վճարային համակարգը մշակվել է «Սմարտ-Տեխ» ընկերության կողմից, որը մշակել է նաև ArCa Portal և E-Card-Banking վճարայինհամակարգերը: Սմարտ-Տեխ և Տանդեմ Փեյմինթս ընկերությունների մասնագետների համատեղ աշխատանքի շնորհիվ Տանդեմ վճարային համակարգում,նորամուծությունները, փոփոխություններն ու խնդիրների լուծումը կատարվում են տեղում` արագ և որակյալ: Ընկերությունը ստացել է գործարքները էլեկտրոնային դրամով սպասարկելու արտոնագիր: Ընկերության հաճախորդները կարողն են ունենալ էլեկտրոնային դրամապանակ և վճարել հաշիվներով: Չնայած որ նախագիծը գտնվում է թեստավորման փուլում, այնուամենայնիվ, ընկերությունում վստահ են, որ դա լավագույն այլընտրանք է տարբեր տեսակի ծառայությունների վճարման ու անկանխիկ մուծումները խթանելու համար:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---