Հայկական դրամի պատմությունից. Հայաստանի ազգային արժույթը՝ դրամը, նշում է 20-ամյակը

Հայկական դրամի պատմությունից. Հայաստանի ազգային արժույթը՝ դրամը, նշում է 20-ամյակը

Թիես Քլեմենց. Ես հույս եմ հայտնում և մաղթում, որ գալիք տարիների ընթացքում այն կշարունակի առաջ մղել Հայաստանի տնտեսությունը դեպի իր զարգացման հաջորդ փուլը

Հայաստանի ազգային արժույթը՝ դրամը, նշում է 20-ամյա հոբելյանը: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է ՀՀ ազգային դրամի 20-ամյակին նվիրված հուշադրամ։

PanARMENIAN.Net - Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և դրամի 20-ամյակի տարբերանշանը: ՀՀ զինանշանի ֆոնին ՀՀ թղթադրամների պաշտպանական հատկանիշները (գիլյոշ և պաշտպանական ներգիծ) նմանացնող պատկերներ են: Դրամի 20-ամյակի տարբերանշանից ձախ թողարկման տարեթիվն է` «2013», շրջագծով` «Հայաստանի Հանրապետություն» և «Republic of Armenia» մակագրությունները:

Հուշադրամի դարձերեսին ՀՀ կենտրոնական բանկի շենքն է և ՀՀ թղթադրամների պաշտպանական հատկանիշները (գիլյոշ և թափանցիկ պատկեր) նմանացնող պատկերներ են, շրջագծով` «Ազգային դրամի 20 տարին» և «20 Years Of National Currency» մակագրությունները:

Թողարկվել է ընդամենը 500 արծաթե հուշադրամ, 1000 դրամ անվանական արժեքով։ Հուշադրամները պատրաստվել են 9990 հարգի արծաթից, որակը` պրուֆ, 38,0 մմ տրամագծով և 31,1 գրամ քաշով։

Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ» Հայաստան ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը շնորհավորել է Կենտրոնական բանկին, կառավարությանը և Հայաստանի ժողովրդին հայկական դրամի 20-րդ տարեդարձի կապակցությամբ: «Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին և կառավարությանը հայկական դրամի 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Ակնհայտ է, որ վերջին 20 տարիների ընթացքում դրամը հանդիսացել է երկրի զարգացման համար անհրաժեշտ շարժիչ ուժը, և ես հույս եմ հայտնում և մաղթում, որ գալիք տարիների ընթացքում այն կշարունակի առաջ մղել Հայաստանի տնտեսությունը դեպի իր զարգացման հաջորդ փուլը»,- ասել է նա:

Նյութը նախապատրաստվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ, ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանի մասնակցությամբ

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net
| Նախագծի գործընկեր
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---