Միքայել Հայրապետյան. «Հայաստանի գաղտնիքները»՝ երաժշտություն ի փառս երկրի

Միքայել Հայրապետյան. «Հայաստանի գաղտնիքները»՝ երաժշտություն ի փառս երկրի

Հայկական երաժշտությունն ու արվեստը արժանի են ճանաչված ու մեծարված լինելու ոչ միայն հայերի, այլև մյուս ժողովրդների կողմից

Երկուս ու կես տարի է, ինչ Միքայել Հայրապետյանն ու «Հայաստանի գաղտնիքները» նախագիծը քարոզում են հայկական դասական երաժշտությունն ու հազվադեպ կատարվող հայ կոմպոզիտորներին՝ կազմակերպելով համաշխարհային պրեմիերաներով համերգներ, ձայնագրելով և թողարկելով հայկական ակադեմիական երաժշտության ձայնասկավառակներ:

PanARMENIAN.Net - Լուսավորչական գործունեության մեջ մեծ տեղ է տրվում երիտասարդության հետ աշխատանքին՝ սեր և հարգանք սերմանելով դասական երաժշտության հանդեպ:

2013-ին հայտնվեցին մի շարք նախագծեր, որոնք շարունակում են «Հայաստանի գաղտնիքների» գաղափարները:

2013-ը նախագծի համար մեծածավալ աշխատանքի տարի էր ինչպես կատարողական, այնպես էլ պրոդյուսերական առումով: Միայն Մոսկվայում այս տարվա ընթացքում Միքայել Հայրապետյանը հայկական դասական երաժշտության 10 համերգ է կազմակերպել: Համերգները նաև միավորող, ազգամիջյան բնույթ են կրել, շաղկապելով Հայաստանի երաժշտությունը Ռուսաստանի, Իսրայելի ու Լեհաստանի դասական ժառանգության հետ: Այս ուղղությունը նախագծում առանձին տեղ զբաղեցրեց «Երաժշտական մշակույթների երկխոսություն» անվանումով: Ապշեցուցիչ է դասական երաժշտության ազդեցությունը, որը համերգներում միավորում է տարբեր ազգերի մարդկանց: Բոլոր համերգներին անշլագ էր: Եզրափակիչ համերգը դեկտեմբերի 22-ին էր՝ Մոսկվայում:

Այս ընթացքում Միքայել Հայրապետյանը պայմանագիր է կնքել դասական երաժշտության ասպարեզում մեծ ճանաչում վայելող Naxos ընկերության հետ 3 խտասկավառակների ձայնագրության վերաբերյալ, ինչը թույլ կտա շարունակել հայ դասական երաժշտության քարոզչությունն ամբողջ աշխարհում:

Այժմ Միքայել Հայրապետյանը դասական երաժշտության ոլորտում աշխարհի առաջատար երաժշտական պրոդյուսերների հետ 2014-ից գործակցելու մասին է բանակցում:

Հայկական երաժշտությունն ու արվեստը արժանի են ճանաչված ու մեծարված լինելուոչ միայն հայերի, այլև մյուս ժողովրդների կողմից:

«Արվեստը չպետք է մոռացության մատնվի»,- վստահ է Հայրապետյանը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---