Հայկական բնապատկերներ. Հավուց Թառ, Խոսրովի անտառ
Հավուց Թառի վանքը, երկրաշարժն ու սեղանների փոխարեն օգտագործվող խաչքարերը

Հավուց Թառի վանքը, երկրաշարժն ու սեղանների փոխարեն օգտագործվող խաչքարերը

Միջնադարում վանքը Հայաստանի կրոնական ու մշակութային կենտրոններից էր

Հավուց Թառ, Հայվոց Թառ, Հայու Թառ, Հավոց Թառ, Հավու Թառ, Հայոց Թառ, Հավուց Թառի Ամենափրկիչ, Սուրբ Ամենափրկիչ, Արունեց կամ Դարունեց եկեղեցի, Կզըլվանք, Դարունից կամ Կարմիր վանք: Տասնյակից ավելի այս անունները մի եկեղեցունն են, որը, այնուամենայնիվ, ավելի հայտնի է որպես Հավուց Թառի վանք կամ Սուրբ Ամենափրկիչ անվամբ: Գտնվում է այն Կոտայքում, Գառնիից արևելք, Խոսրովի պետական արգելոցի տարածքում, Ազատ գետի ձախ ափի լեռան գագաթին։ Միջնադարում վանքը Հայաստանի կրոնական ու մշակութային կենտրոններից էր։

PanARMENIAN.Net - Ըստ Մխիթար Այրիվանեցու, X դարում Սբ Ամենափրկիչ եկեղեցին այստեղ կառուցել է մոտակա Քեղվա բերդի իշխան Գևորգը (հավանաբար, Գևորգ Մարզպետունին): Ըստ շինարձանագրության, 1013-ին այն վերակառուցել է Գրիգոր Մագիստրոսը:

Հավուց Թառն երկու հուշարձանախումբ ունի։ Արևմտյան հատվածի XIII դարի գլխավոր եկեղեցին սրբատաշ կարմրավուն տուֆից է, պատերին արձանագրություններ կան, իսկ գմբեթն ու ծածկը քանդված են։

Եկեղեցու հարավից երկու մատուռ կա, որոնք այժմ նույնպես ավերված են: Արևելյան խմբի կենտրոնում Սբ Կարապետն է: Գմբեթավոր դահլիճի հորինվածքով եկեղեցին սկսել են կառուցել քառասյուն ժամատան ավերակի հյուսիսային կեսի վրա, բայց լեզգիների առաջին արշավանքի պատճառով այն անավարտ է մնացել:

XI դարին այստեղ է պահվել Հայ եկեղեցու հնագույն և հռչակավոր սրբություններից մեկը՝ Քրիստոսին խաչից իջեցնելու տեսարանով «Սբ Ամենափրկիչ» փայտե սրբապատկերը (այստեղից էլ վանքի երկրորդ անունն է): 1755-ին լեզգիների երկրորդ արշավանքից հետո վանքը լքել են, իսկ «Սբ Ամենափրկիչ» սրբապատկերը տեղափոխել Էջմիածին:

Մինչև 1294-ը վանքում է պահվել նաև հայ հնագույն ձեռագրերից մեկը՝ VII դարին վերագրվող «Վեհամոր Ավետարանը», որն այնուհետև տեղափոխվել է Արցախ, իսկ այժմ Մատենադարանում է:

1679-ին հունիսի 4-ին վանքն երկրաշարժից ավերվել է։ Արդեն XVIII դարում Աստվածատուր կաթողիկոսը վերանոգորել է այն, կառուցել պարիսպներ, խցեր և թաղածածկ հյուրատուն: Վանքը գործել է մինչև XVIII դարի երկրորդ կեսը:

Վանական այս համալիրն այժմ ճարտարապետական հուշարձան է՝ այն ընդգրկված է մշակույթի նախարարության Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Չնայած դրան, Հավուց Թառի Ամենափրկիչը կամաց-կամաց քանդվում է, եկեղեցու շրջակայքում խնջույքներ են կազմակերպվում, որոնք ժամանակ առ ժամանակ տեղափոխվում են շինության ներս, իսկ վանքի խաչքարերն օգտագործվում սեղանների, աթոռների, ինչպես նաև մանղալի փոխարեն։

 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---