Սիրիայի գծով խորհրդաժողովի գլխավոր դեմքերը կլինեն ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու ՄԱԿ-ը

Սիրիայի գծով խորհրդաժողովի գլխավոր դեմքերը կլինեն ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու ՄԱԿ-ը

Գերմանիայի ԱԳՆ. «Ժնև-2» խորհրդաժողովն անիմաստ է դառնում առանց Իրանի մասնակցության

Եթե ամեն ինչ դասավորվի այնպես, ինչպես ծրագրել են ՄԱԿ-ը, ԱՊԼ-ն, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, ապա շատ շուտով Շվեյցարիայում տեղի կունենա Սիրիային նվիրված «Ժնև-2» խորհրդաժողովը: Ըստ ՄԱԿ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Հազաի, Իրանը կմասնակցի խորհրդաժողովին, եթե հրավեր ստանա: Սակայն կստանա արդյո՞ք: Իրանի մասնակցությանը դեմ են հանդես գալիս ՄԱԿ-ը, Ռուսաստանն ու Սիրիան: ԱՄՆ-ն դեռ չի կողմնորոշվել:

PanARMENIAN.Net - Թեհրանի մասնակցությանը, բնականաբար, դեմ են Թուրքիան ու Սաուդյան Արաբիան, ինչը միանգամայն հասկանալի է. այդ երկրները մտադիր են ամեն գնով տապալել Բաշար Ասադին և որքան հնարավոր է նվազագույնի հասցնեն Իրանի ազդեցությունը տարածաշրջանում: Ճիշտ է, և մեկը, և մյուսը բավականին դժվար է: Թուրքիան ու Ծոցի միապետությունները այդ հարցում հույսը դրել են ԱՄՆ աջակցության և ընդդիմության մարտական հաջողությունների վրա, ինչն արդեն անկանխատեսելի է, քանի որ խմբավորումներն արդեն իրար դեմ են կռվում, ոչ թե Ասադի զորքերի:

Ընդհանուր կարծիք չկա նաև Եվրոպայում: Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը, որը հայտարարում էր ապստամբներին աջակցելու մասին, դեմ է Իրանի մասնակցությանը «Ժնև-2»-ին: Ֆաբիանի դիրքորոշումը «արաբական գարնան» հարցում այնքան էլ պարզ չէ: ՄԱԿ-ից հասնելով գործողության անցկացմանը Լիբիայում, Փարիզն ակնհայտորեն մտադիր էր նույնը անել նաև Սիրիայի պարագայում: Բայց չստացվեց, և ֆրանսիացիները մեկնեցին «կարգ ու կանոն հաստատելու» Աֆրիկայում: Օլանդի և նրա ԱԳ նախարարի հավակնություններն ի վերջո կարող են հանգեցնել ներքին քաղաքական լարվածության: Օրերս Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հաստատեց, որ իր երկիրը շահագրգռված է, որ Իրանը մասնակցի «Ժնև-2»-ին: Նա նշեց, որ իմաստ չունի խորհրդաժողով գումարել եթե Իրանը չի մասնակցելու:

Շտայնմայերը նշեց, որ ԱՄՆ դիրքորոշումն այդ հարցում մինչ օրս միանշանակ չէ: Վաշինգտոնը օգտակար է համարում Իրանի մասնակցությունը խորհրդաժողովին, սակայն մինչ օրս ԱՄՆ-ում պայմանավորվածության չեն հասել այդ հարցում: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարեց Իրանի հնարավոր մասնակցության մասին խորհրդաժողովի կուլուարներում, ինչին Թեհրանը պատասխանեց, որ նախապայմաններ չի ընդունում: Նշենք, որ իրադարձությունները Սիրիայում և դիվանագիտական զեկույցները վկայում են, որ զինյալ ահաբեկչական խմբավորումները խոչընդոտում են հումանիտար օգնության առաքմանը բնակչությանը և օգտագործում են խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան՝ փորձելով ճնշում գործադրել կառավարության վրա՝ իմանալով, որ սիրիական ղեկավարության ջանքերի հիմնական նպատակն է քաղաքացիական բնակչության պաշտպանությունը: Որոշ քաղաքացիական խմբավորումներ, կապված օտարերկրյա պետությունների հետ, ինչպիսն է, օրինակ, «Քաթարի կոալիցիան», հրահանգնեի են սպասում Վաշինգտոնից ու Էռ Ռիադից միջազգային խորհրդաժողովին մասնակցության մասին վերջնական որոշում կայացնելու նպատակով:

Քիչ մնաց սպասելու՝ հունվարի 13-ին Փարիզում կայանալիք հանդիպմանը Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին կորոշեն Իրանի մասնակցության հարցը, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչների, որոնք մինչ օրս չեն որոշակիացրել պատվիրակության կազմը: Հավանաբար, ապստամբները ժամանակ կձգեն մինչև վերջին պահը, իսկ հետո կարող են ուղղակի ձախողել խորհրդաժողովը:

Սակայն, չմոռանանք, որ Սիրիայի գծով խորհրդաժողովի գլխավոր դեմքերը կլինեն ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու ՄԱԿ-ը: Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն, միջսիրիական երկխոսության հիմնական ընդունված հենքը համարվում է 2012 թ. հունիսի 30-ի Ժնևի կոմյունիկեն, ամրագրված ՄԱԿ ԱԽ թիվ 2118 բանաձևով: Հենց այդ կոմյունիկեն կյանքի կոչելու համար է գումարվում միջազգային խորհրդաժողովը, որի ընթացքում իրենք սիրիացիները պետք է փոխադարձ համաձայնության գան սկզբունքային հարցերի շուրջ: Արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ ՌԴ-ն շարունակում է եռանդուն ու նպտակաուղղված աշխատանք տանել Սիրիայի բոլոր ներկայացուցիչների ու կողմերի հետ: Այդ համատեքստում առաջիկայում նախանշված են մի շարք հանդիպումներ ու շփումներ բարձր մակարդակով:

Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Քերին հունվարի 12-ին Փարիզում կհանդիպի Բաշար Ասադի հակառակորդներին սատարող երկրների ԱԳ նախարարների հետ: Նրանք կփորձեն ընդդիմության շարքերում տիրող լուրջ տարաձայնությունները հարթելու միջոց գտնել Սիրիայի գծով խորհրդաժողովից առաջ: Անշուշտ, դա լավ մտադրություն է, բայց գրեթե անիրագործելի:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---