Ղարաբաղյան շարժում. Ամեն ինչ սկսվեց փետրվարի 12-ին Հադրութի  հանրահավաքից

Ղարաբաղյան շարժում. Ամեն ինչ սկսվեց փետրվարի 12-ին Հադրութի հանրահավաքից

Այս 26 տարվա ընթացքում ԼՂՀ ոչ մի բնակչի մտքով անգամ չի անցել, և չի էլ անցնում, որ կարելի է վերադառնալ Ադրբեջանի իրավասության տակ

1988-ի փետրվարի 12-ին սկսվեց ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը: Ամեն ինչ մեկնարկեց Հադրութի հանրահավաքից, որի մասնակիցները պահանջեցին Հայաստանի հետ Արցախի վերամիավորումը: Հանրահավաքի կազմակերպիչը Հադրութի երկրագիտական թանգարանի տնօրեն, իսկ ավելի ուշ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանն էր, «Կռունկ» կոմիտեի անդամներ Իգոր Մուրադյանը, Գրիգորի Հայրապետյանը, Էմիլ Աբրահամյանն ու այլոք: Հոմիտեն հետագայում վերափոխվեց «Ղարաբաղ» կոմիտեի:

PanARMENIAN.Net - Արցախյան շարժման ընդհատակյա փուլի կազմակերպիչներից մեկի, հետագայում Արցախի Պաշտպանության բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի հիշողություններով, երբ 1988-ին Արցախում սկսվեցին առաջին հանրահավաքները, մոտ 150 անդամ ընդհատակյա գործունեություն էր վարում: Նրանք պատրաստվում էին ապագա հանրահավաքներին, կուսակցական մարմիններին ու պետական իշխանության մարմիններին ուղղված կոչերի ու դիմումների ստորագրահավաքներ էին կազմակերպում, թռուցիկներ բաժանում ու աշխատում մարդկանց հետ: Ստեփանակերտում առաջին հանրահավաքը փետրվարի 18-ին էր: «Կռունկ» կոմիտեն դուրս եկավ ընդհատակից: Դեռ 1987-ին Լեռնային Ղարաբաղում ու Հայաստանում համընդհանուր ստորագրահավաք սկսվեց՝ պահանջում էին Լեռնային Ղարաբաղը վերադարձնել Հայկական ԽՍՀ-ին:

Դեկտեմբերի 1-ին ղարաբաղցի հայերի պատվիրակությունը ստորագրություները, նամակներն ու պահանջները փոխանցեց ՄոսկվայումԽՄԿԿ ԿԿ ընդունարան: Խորհրդային իշխանություններին հասցեագրված խնդրագրի տակ 75-80 հազար ստորագրություն կար: 1988-ի հունվարին գրող Զորի Բալայանի և Իգոր Մուրադյանի ակտիվ աջակցությամբ Մոսկվա մեկնեց ղարաբաղցի հայերի նոր պատվիրակությունը, որը ոչ միայն ղարաբաղցիների նոր դիմումը փոխանցեց, այլև Լեռնային Ղարաբաղի պատմության, ազգագրության, տնտեսության ու մշակույթի վերաբերյալ 84 փաստաթուղթ:

1988-ը Լեռնային Ղարաբաղի պատմության համար եղավշրջադարձային: Արցախի ժողովուրդն բարձրացրեց իր ձայնն ի պաշտպանություն սեփական իրավունքների ու ազատությունների: Պահպանելով բոլոր գործող իրավական նորմերն ու ազատ կամքի արտահայտման բացառապես ժողովրդավարական ձևերը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը Հայաստանի հետ վերամիավորում պահանջեց: Այդ իրադարձությունը շրջադարձային եղավ ոչ միայն արցախցիների համար. փաստորեն, նրանք կանխորոշեցին հայ ժողովրդի հետագա ուղին:

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա:

Սակայն ժողովրդավարական կամարտահայտման ու ամեն ինչ քաղաքակիրթ ճանապարհով տանելու յուրաքանչյուր քայլին հաջորդեց հայ բնակչության դեմ ուղղված բռնության ալիքը, հայ ժողովրդի իրավունքների համատարած ոտնահարումը, ժողովրդագրական էքսպանսիան, տնտեսական շրջափակումը և այլն: Սկսվեցին ԼՂԻՄ-ից հարյուրավոր կիլոմետրերի հեռավորության վրա գտնվող Ադրբեջանի քաղաքաների՝ Սումգայիթի, Բաքվի, Կիրովոբադի, Շամխորի հայ բնակչության ջարդերն ու զանգվածային սպանությունները, արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին: Ադրբեջանի քաղաքաների և գյուղերի մոտ 450 հազար հայ բակիչ փախստականներ դարձավ:

1991-ի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ շրջանային խորհրդի և Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իսկ արդեն դեկտեմբերի 10-ին, ԽՍՀՄ պաշտոնական փլուզումից ընդամենը մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդների ներկայությամբ հանրաքվե անցկացվեց, որտեղ բնակչության մեծ մասը՝ 99,89 տոկոսը արտահայտվեց Ադրբեջանից լիակատար անկախություն ստանալու օգտին: Դեկտեմբերի 28-ին դրան հաջորդած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարանը, որը ձևավորեց առաջին կառավարությունը: ԼՂՀ կառավարությունը ձեռնամուխ եղավ իր պարտականությունների կատարման լիակատար շրջափակման և դրան հաջորդած Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում:

Օգտագործելով իր տարածքում եղած ԽՍՀՄ ԶՈւ 4-րդ բանակի զենքն ու զինամթերքը՝ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ: Ինչպես հայտնի է, պատերազմը սկսվեց 1991-ի աշնանը և շարունակվեց փոփոխական հաջողությամբ մինչև 1994-ի մայիս: Եղավ մի ժամանակահատված, երբ ԼՂ տարածքի 60 տոկոսը օկուպացված էր, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտը և մյուս բնակավայրերը ենթարկվում էին չդադարող զանգվածային ավիահարձակումների ու գնդակոծությունների:

1992-ի մայիսի 9-ին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն ազատագրեցին Շուշին ու Լաչինի շրջանում միջանցք բացեցին՝ կապելով ԼՂՀ-ն Հայաստանին, դրանով իսկ մասնակիորեն ճեղքելով ԼՂՀ բազմամյա շրջափակումը:

1992-ի հունիս-հուլիսին ադրբեջանական բանակի հարձակման արդյունքում հակառակորդին հաջովեց զավթել ամբողջ Շահումյանի շրջանը, Մարտակերտի մեծ մասը, Մարտունու, Ասկերանի ու Հադրութի շրջանների մի մասը:

1992-ի օգոստոսին ԱՄՆ Կոնգրեսը բանաձև ընդունեց՝ դատապարտելով Ադրբեջանի գործողություններն ու արգելելով ԱՄՆ վարչակազմին կառավարական մակարդակով աջակցել այդ պետության տնտեսական զարգացմանը (Ազատության ակտի 907-րդ ուղղում):

Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու նպատակով կյանքը ԼՂՀ-ում ամբողջովին ռազմական պահանջներին ենթարկվեց՝ 1992-ի օգոստոսի 14-ին ստեղծվեց ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն, որի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, իսկ ինքնապաշտպանության կոմիտեն ղեկավարում էր Սերժ Սարգսյանը: Ինքնապաշտպանական ուժերի ջոկատները վերակազմավորվեցին և խիստ կարգապահության ու միասնական հրամանատարության հիման վրա կազմավորեցին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը: ՊԲ-ին հաջովեց ազատագրել նախկինում Ադրբեջանի կողմից զավթված ԼՂՀ տարածքի մեծ մասը՝ ռազմական գործողությունների արդյունքում գրավելով նաև Ադրբեջանի մերձակա մի քանի շրջաններ, որոնք կրակակետերի էին վերածված: Հենց այդ անվտանգության գոտու ստեղծումը թույլ տվեց կանխել խաղաղ բնակչությանը սպառնացող անմիջական վտանգը:

1994-ի մայիսի 5-ին Ռուսաստանի, Ղրղզստանի և ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը ստորագրեցին Բիշքեկի արձանագրությունը, որի հիման վրա մայիսի 12-ին նույն կողմերի միջև ստորագրվեց Հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը գործում է արդեն 20 տարի:

1992-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակում իրականացվում է ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը:

Այս 26 տարիների ընթացքում ԼՂՀ ոչ մի բնակչի մտքով անգամ չի անցել, և չի էլ անցնում, որ կարելի է վերադառնալ Ադրբեջանի իրավասության տակ՝ չափից շատ է արյուն հեղվել, չափազանց մեծ են կորուստները նվաճածից նահանջելու համար:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---