18  Հայկական բնապատկերներ. Դժոխքի ձոր, Արարատի մարզ
Դժոխքի ձորը, Նախիջևանի սահմանը, արջերի հետքերն ու Նարեի ջրվեժը

Դժոխքի ձորը, Նախիջևանի սահմանը, արջերի հետքերն ու Նարեի ջրվեժը

Քանի որ երկհարկանի ջրվեժի մասին ոչ մի աշխարհագրական տեղեկություն չկար, որոշվեց այն անվանել արշավախմբի միակ աղջկա անունով՝ Նարեի ջրվեժ

Եթե մտածում եք, որ տեսել եք Հայաստանը՝ պատրաստ ենք վիճել ձեզ հետ։ PAN Photo-ն էլ էր այդպես կարծում, մինչև մեր լուսանկարիչներից Կարո Սահակյանը չհայտնվեց Դժոխքի ձորում։ Աննկարագրելի բնություն, չտեսնված տեսարաններ ու նույնիսկ անհայտ ջրվեժներ։ Բայց նախ ուզում ենք զգուշացնել՝ եթե որոշեք ուղևորվել Դժոխքի ձոր՝ անպայման գնացեք տեղանքին ծանոթ մարդու հետ՝ կիրճը վտանգավոր է, իսկ մոլորվելու դեպքում հակառակորդի տարածքում հայտնվելու վտանգը՝ մեծ։

PanARMENIAN.Net - Ձորը նաև Դժոխաձոր ու Արածո կիրճ են անվանում, գտնվում է Արարատի մարզի հարավ-արևելքում է` Նախիջևանի սահմանի մոտ։ Ձորով անցնում է լեռնային Արածո գետը, որի սկզբը Գնդասարի լանջերում է․ հոսելով Ուրծի լեռնաշղթայի հարավ-արևելյան հատվածով, գետը թափվում է Արաքս: Արածոնգետը հիմնականում սնվում է ձնհալներից ու անձրևաջրերից, վարարում ապրիլ-մայիսին: Վերին հոսանքներում` Հորթուն գյուղատեղի մոտ, Զանգակատան ջրամբարն է:

Դժոխքի ձորի սկզբի հատվածը հայտնի է ժայռամագլցողների շրջանում՝ Երևանից այդքան էլ հեռու չէ, մայրուղուն էլ մոտ է։ Բայց նրանք չեն հասնում ձորի այն խորքեր, ուր հասավ PAN Photo-ի տեսախցիկը։

Անդրադառնալով կիրճին․ դրա ընդհանուր երկարությունը մոտ 8 կմ է, խորությունը` 100-400 մ, լայնությունը` 1․5 - 80 մ: Չենք ասի, որ դրա խորքերում մարդ չի եղել (տեղացիները գնացած կլինեն), այնուամենայնիվ՝ մարդու ոտքն այնտեղ հաճախակի չի հասնում՝ կիրճը չափազանց մաքուր է, աղբ չկա։ Գետի կողքին մի երկու շիշ էր ընկած․ դրանք էլ, հավանաբար, ջուրն է բերել։ Իսկ ճանապարհին մի կամուրջ կար, որն ամբողջովին խոտով էր ծածկվել։

Այնտեղ ուղևորվելու համար, հավանաբար, այս ժամանակահատվածն ամենահարմարն է՝ ամռանը գետը գրեթե ցամաքում է։ Գուցե և քայլելու տեղն ավելանա, բայց քանի որ շրջակայքում ժայռեր են, օձերի հետ հանդիպումն անխուսափելի կլինի․ այս շրջանում այնտեղ առայժմ միայն արջերի է կարելի հանդիպել։ Ձորն անցնելու համար հիմնականում պետք է գնալ գետի ափով կամ ջրի միջով։ Ճանապարհին մի նեղ կիրճ կա, երկու կողմից ժայռեր են, մեջտեղով էլ գետն է հոսում` տեղ-տեղ առաջացնելով փոքրիկ ջրվեժներ:

Ճանապարհը փշոտ է, դժվարանցանելի, ժայռոտ ու զառիթափ: Կարճատև անձրևից հետո էլ ժայռերն ավելի գեղեցին ու միևնույն ժամանակ վտանգավոր են դառնում՝ սայթաքելու հնարավորությունը մեծանում է: Վերջին կանգառը երկհարկանի ջրվեժն է։ Քանի որ դրա մասին ոչ մի աշխարհագրական տեղեկություն չկար, որոշվեց այն անվանել արշավախմբի միակ աղջկա անունով՝ Նարեի ջրվեժ:

Հղումներ թեմայով.
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---