Ինչպե՞ս պաշտպանել Արցախը «ռեյդերներից»

Ինչպե՞ս պաշտպանել Արցախը «ռեյդերներից»

Արցախի տարածքը ոչ մի կապ չունի երիտասարդ ադրբեջանական պետության պատմության հետ

«Ղարաբաղյան հակամարտությունը» եզրույթ է, որն արդեն 20 տարի է պետք է կիրառել բացառապես չակերտներում: Չկա հակամարտություն: Կա դժգոհություն և մի կողմի չհիմնավորված պահանջները մյուսից: Չէ որ մենք չենք ասում «կուրիլյան հակամարտություն», երբ խոսքը գնում է Ռուսաստանի մի մասի հանդեպ ճապոնացիների հավակնությունների մասին: Այո, կան անիմաստ ու բարդ բանակցություններ, որոնք նույնպես ազատագրական պայքարի հետևանք են:

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի դեպքում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ավելի քիչ հիմքեր ունեն հավակնությունների համար, քան Տոկիոն Կունաշիրի ու Շիկոտանի հանդեպ: Այն պարզ պատճառով, որ Արցախի տարածքը ոչ մի կապ չունի երիտասարդ ադրբեջանական պետության պատմության հետ: Միակ բանը, ինչ հիշեցնում է Ադրբեջանի մասին, փամփուշտների հետքերն են ու ավերածությունները, որոնք հստակ պատկերացում են տալիս, թե ինչի կարող է վերածվել խաղաղ հանրապետությունը, եթե Բաքվին հասանելի դառնա ԼՂՀ տարածքը: Բայց Բաքուն երբեք դա չի ստանա:

Եվ այսպես՝ ոչ մի հակամարտություն չկա: Կան նկրտումներ: Նկրտումներ ունենում են նախկին սիրուհիները, կռվարար հարևանները կամ բանջարեղենի շուկայի տերը գյուղացուց, որը չի ցանկանում վճարել շուկայում անվճար առևտրի տեղի համար: Կան նաև հանցավոր նկրտումներ: Այս դեպքում Ադրբեջանի նկրտումները հստակ կրկնում են կորպորատիվ ռեյդերների քաղաքականությունը: Ամեն ինչ շատ տեսանելի է: Պատկերացնենք մի պայմանական բաժնետիրական ընկերություն, որը հողակտորի բարեխիղճ սեփականատեր է: Անշարժ գույք ունեցող ցանկացած ընկերություն միշտ ենթակա է ռեյդերների՝ ագրեսիվ խարդախների, կողմից գրավվելու վտանգին, երբ հարձակվող կողմը ձգտում է տիրանալ ձեռնարկությանը, սննկացնել այն ու վաճառել ակտիվները: Իսկ հողը ամենաարժեքավոր հարստությունն է, հատկապես, եթե այդ հողի վրա աշխատել են աշխատասեր հայերը: Իրենց նպատակներին հասնելու համար ռեյդերները դիմում են հետևյալ գործողությունների. 1. Ապացուցել, որ ռեյդերներն ունեն ընկերության բաժնետոմսերի գոնե մի նվազագույն քանակ, այսինքն, բոլորին համոզել, որ «մենք էլ ենք մի քիչ բաժնետեր»: 2. Սպառնալիքներով ու խարդախությամբ վերագրել իրենց սահմանադիր փաստաթղթերը: Ուժային աջակցության միջոցով գրավել ֆիրմայի կենտրոնակայանը: 4. ԶԼՄ-ներում ստեղծել սեփականության արդար վերաբաշխման պատրանք՝ թե տեսեք, «վերադարձնում ենք հին պարտքերը»: 5. Սննկացնել, վաճառել, բաժանել:

Մի՞թե բոլոր այս տարրերը, վերջինից բացի, չեն ձգտում Արցախի դեպքում կիրառել «բաքվեցի ռեյդերները»: Այն մասին, թե ինչպես հինավուրց «շումեր՝ ադրբեջանցիները» տիրել են Թբիլիսինն, Արցախին, Երևանին ու Բուլղարիայի հանգստավայրերին, հատորներ են գրված: Ռեյդերները երբեք չեն մտահոգվում փաստերի հավաստիության առումով ու պատրաստ են «վկայությունների» ամբողջ գրադարաններ ստեղծել ի նպաստ ռեյդերների տեսակետի: Անհեթեթության ու խելահեղության աստիճանը նշանակություն չունի՝ գլխավորը «փաստաթղթերի» քանակն է: ԶԼՄ-ների, արտաքին գործընկերների, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքը ևս գործող ռեյդերական սխեմայի կարևոր տարր է: Կարելի է միայն «սգալ» Կասպից ծովի միլիոնավոր ձկների մասին, որոնք իրենց կյանքն ու ձկնկիթն են տվել Ալիևի ռեժիմի օտարերկրացի հյուրերի բարյացակամությունը ապահովելու համար:

Եվ այսպես, պարզ է, որ Արցախի հանդեպ գործում է տիպիկ ու բավականին պարզունակ ռեյդերական սխեմա:

Ուրեմն ինչպե՞ս հակազդել ռեյդերությանը:

Ռեյդերության դեմ պայքարի գլխավոր գործիքը ճշգրտությունն է փաստաթղթերում: Կնիքը, կանոնադրությունն ու բաժնետերերի ցուցակը պետք է հստակ լինեն ու գտնվեն պաշտպանված վայրում: Դա ձեզ կասի ցանկացած կորպորատիվ իրավաբան: Այն, որ Արցախը ԱՊՀ երկների մեծ մասից լավ է պաշտպանված, փաստ է: Բայց խոսքը ռազմական պաշտպանության մասին է: Իսկ ահա փաստաթղթերում հստակության դեպքում կարող են հարցեր առաջանալ:

Գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղի իրավական սուբեյկտ լինելու հարցն է, միջազգային, միջպետական հարաբերություններում ինքնուրույն խաղացողի դիրքը: Կարո՞ղ է արդյոք պետությունը լիարժեք լինել, եթե նրա գլխավոր դաշնակիցը չի ճանաչում դա: Որքան էլ զարմանալի լինի, բայց Արցախի դեպքում կարող է: Ի հեճուկս բոլոր բարդ ինտրիգների ու հակասությունների: Սակայն դա ավելի շուտ բացառություն է ընդհանուր կանոններից և հիմք չկա մտածելոի, որ այդ բացառությունը կարող է երկար գոյատևել: Առավել ևս, որ այժմ այս օրերին ռեյդերական ակտիվությունն աճում է: Ղրիմի ու Ուկրաինայի արևելքում ծավալվող իրադարձությունները, ինչպես նաև դրա հետ կապված տերությունների ու խոշոր կորպորացիաների դիմակայության հողմերը հասել են Անդրկովկաս: Իսկ դա նշանակում է, որ Արցախ նավը պետք է առավելագույն կայունություն ունենան, քանի դեռ փոթորիկը չի հանդարտվել: Փակել բոլոր մուտքերն ու ամուր պահել ղեկը՝ հետևելով նավապետի ցուցումներին: Իսկ նավապետը նավում միայն մեկն է:

Պետությունների ինքնուրույնությունը չի նշանակում գործակցության, դաշինքների, եղբայրության, միասնական արժույթի կիրառման դադարեցում ու բաց սահմանների փակում: Սակայն իրավասությունների հստակեցումն ու երկու պետությունների շահերից բխող գործողությունները համակարգելու հնարավորությունը կարող են պաշտպանության բազում տարբերակներ ի հայտ բերել քաղաքական դաշտում:

Կյանքը ցույց է տալիս, որ հաճախ ռեյդերների զոհ են դառնում բաժնետերերի միջև բարդ հարաբերությունների համակարգ ունեցող ոչ ճկուն կառույցները, որտեղ տնօրենների խորհրդի անդամներից թեկուզ մեկը բավարար ուշադրությամբ չի վերաբերվում հանրության շահերին:

Դենիս Դվորնիկով, «Ռու-հայկական համագործակցության» անդամ
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---