Ինչպե՞ս փոխենք կյանքն Ադրբեջանում

Ինչպե՞ս փոխենք կյանքն Ադրբեջանում

Դենիս Դվորնիկով. Եթե մենք չստեղծենք քաղաքակիրթ ապագայի կերպար Ադրբեջանի համար, ապա ոչ ոք դա չի անի

Սա միանգամայն կենսական հարց է բոլոր քաղաքակիրթ պետությունների համար, որոնց ճակատագիրն, այսպես թե այնպես, կապված է Ադրբեջանի հետ, թեկուզ աշխարհագրորեն: Ռուսաստանը, Վրաստանը, և, անշուշտ, Հայաստանը, բազում ուժեղ զգացմունքներ են ապրում այդ զարմանալի հետխորհրդային պետության հետ հարևանությունից, որը, հավանաբար, ամենաանհանգիստն է ու էկզոտիկը նախկին ԽՍՀՄ բեկորներից:

PanARMENIAN.Net - Վերջին օրերին ինտերնետը տառացիորեն եռում է ԵԽԽՎ ստրասբուրգյան նիստում Իլհամ Ալիևի ելույթի վերաբերյալ խոսուն մեկնաբանություններից: Բոլոր հրապարակումներն մոտավորապես միատեսակ են նկարագրում ադրբեջանցի առաջնորդի վարքագիծը: Չկրկնեմ ուրիշների բնորոշումները, ուղղակի հարց տամ. պարոնայք, իսկ ի՞նչ էիք ակնկալում: Մի՞թե ինչ-որ մեկը խաղաղասեր ելույթ էր ակնկալում «Անդորրն ու բարգավաճումն Անդրկովկասում» թեմայով:

Նույնիսկ եթե ենթադրենք, որ Ալիևը ցանկանում է հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից (իսկ ըստ առկա տեղեկատվության, նա վաղուց է երազում այդ մասին), ապա այսօր Ադրբեջանի գործող նախագահը ոչ մի շանս չունի անհետևանք փոխելու համար իր ելույթների տոնայնությունն ու վերափոխելու համար գաղափարախոսությունը: Ուղղակի այն պարզ պատճառով, որ մի ամբողջ սերունդ է մեծացել ատելության մթնոլորտում և մանկուց ի վեր խեղաթյուրված է ընկալել իրողությունը: Իսկ հիմա արդեն ոչ թե Ալիևն է զանգվածներին գրգռում իր ռազմատենչ կարգախոսներով, այլ իրենք զանգվածներն են արձագանքում ու պահում իրենց նախագահին ագրեսիվ վարքագծի սահմաններում: Այս ամենը վերածում է Ադրբեջանն էլ ավելի անհանգիստ ու անկանխատեսելի հարևանի երեք քրիստոնյա պետությունների համար: Պետությունների, որոնք վաղ թե ուշ պետք է որոշեն, թե ինչ անել Ադրբեջանական Հանրապետության հետ: Չէ որ հնարավոր չէ վերցնել ու որքան հնարավոր է հեռու տանել այն՝ Լատինական Ամերիկա կամ Ավստրալիա: Եվ որքան շուտ սկսվի կառուցողական բանավեճն, այնքան լավ բոլորի համար, ներառյալ բուն ադրբեջանցիներին:

Սկզբի համար պետք է որոշել, թե ինչպիսի Ադրբեջան է մեզ հարկավոր: Ավելի պարզ ասած, եթե մենք չստեղծենք քաղաքակիրթ ապագայի կերպար Ադրբեջանի համար, ապա ոչ ոք դա չի անի: Հենց այդպես էին գործում արևմտյան երկրները, աշխատելով ազդել Խորհրդային Միության վրա ու ապառազմականացման կոչ անելով: Այդպես են այսօր աշխատում եվրոպական կառույցները, առաջարկելով ընդդիմադիրներին ապագայի կերպարը, որը տարբերվում է ագրեսիվ ռեժիմների քաղաքականությունից: Եվ այդ ասպարեզում հաջողության բազում օրինակներ կան:

Ադրբեջանի ապագա գոյության ամենաընդունելի ձևը կլինի այդ պետության վերածումն առավելապես ագրարային հանրապետության, որտեղ գլխավոր գաղափարախոսական ու կրթական ինստիտուտներն ինչ-որ ժամանակ կլինեն արտաքին հումանիտար կառավարման տակ: Դա կարող է արվել գյուղական շրջանների կրթական հաստատությունների զարգացման ծրագրի շրջանակում, ինչպես նաև տեղեկատվական քաղաքականության փոփոխման միջոցով:

Առանձնակի ուշադրություն է պետք հատկացնել երեխաներին, որոնց հարկավոր է շանս տալ տեսնելու աշխարհի իրական պատկերը, որն ազատ կլինի անիմաստ ագրեսիայից: Երեխաները պետք է երազեն ճամփորդությունների մասին ու մեծանան խաղաղության մթնոլորտում: Դրան կարող են նպաստել ուղևորությունների ու ընտանեկան հանգստի ծրագրերը: Հավանություն ու խթան պետք է ստանան պետծառայողների ստորին ու միջին օղակի համար կազմակերպվող զանգվածային վերապատրաստումները, ինչը ճիշտ կլինի նաև լրագրողների ու հումանիտար բաժինների ուսանողների համար:

Նման ծրագրերի իրականացման գլխավոր լծակը պետք է դառնա ՈԿԿ-ների ցանցը: Ընդ որում կազմակերպիչ համակարգողները պետք է առավելագույնս ազատ լինեն առկա բացասական հետքից ու հակամարտություններից: Նախապատվությունը պետք է տրվի նոր մոտեցումներին, նոր ծրագրերին, առավել կատարելագործված գաղափարախոսությանը, և, անշուշտ, նոր դեմքերին:

Գլխավոր խնդիրն է ռեժիմի հումանիզացիան զանգվածային գիտակցության աստիճանական էվոլյուցիոն վերափոխման միջոցով: Դա կարելի է իրականացնել 12-15 տարում ջանքերի միավորման ու գրագետ կառավարման դեպքում: Կարևոր հարց է, թե ում վրա կարելի է հենվել Ադրբեջանում: Ցանկացած երկրում բնակչության ամենաբարեխիղճ ու ավանդապաշտ մասը գյուղացիությունն է: Պաշտոնական վիճակագրությունը հայտնում է, որ Ադրբեջանի գյուղական հատվածը կազմում է մոտ 40 տոկոս: Այդ մարդկանց զգալի մասը նավթային եկամուտներից հեռու աշխատավորներ են: Որպես կանոն, նրանց աշխատանքը շահագործում են Ռուսաստանում հաստատված վերավաճառող հայրենակիցները: Այն հանգամանքի խորը գիտակցումը, որ աշխատանքը դաշտում ու մրգատու այգիներում պատերազմից լավ է, կարևոր գաղափարական միջուկ է:

Ալիևի վերջին մի քանի տարիների միջազգային ելույթների տոնայնությունը կասկած չի թողնում, որ ագրեսիայի գոյություն ունեցող դոկտրինը շատ խոցելի է: Բարեխիղճ հարևանների խնդիրն է օգնել ձերբազատվել հնացած գաղափարական շղթաներից:

Դենիս Դվորնիկով, հրապարակախոս, PanARMENIAN.Net-ի համար
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---