Ազգային լրտեսամոլությունը Բաքվում. Թիրախում են լեզգիները, ավարներն ու թալիշները

Ազգային լրտեսամոլությունը Բաքվում. Թիրախում են լեզգիները, ավարներն ու թալիշները

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեսություն

«Ռուսաստանաբնակ հայամետ քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը հայտարարել է, որ Թուրքիան աշխատում է փոխել ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում», գրում է Moderator.az-ը: Մեկնաբանելով դա՝ «հայտնի հասարակական և քաղաքական գործիչ» Ագիլ Սամեդբեյլին պնդում է. Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի ու Թուրքիայի մերձեցումը ամենից շատ իրեն կարող է վնասել…այդ քաղաքագետը թեև հայամետ է, բայց հիմար չէ: Նա հասկանում է, որ ուժերի հարաբերակցությունը փոխվում է ի նպաստ Թուրքիայի: Իսկ դա ոչ միայն Թուրքիայի խելամիտ քաղաքականության, այլ նաև Ռուսաստանի հիմար քաղաքականության հետևանք է; Մեր տարածքների օկուպացիայի մեղավորը Ռուսաստանն է… Առաջիկա տարիներին մենք կդառնանք մեծ քաղաքական իրադարձությունների վկան»: Մեզ մնում է միայն համաձայնվել այդ նախազգուշացման հետ: Առավել ևս, որ դա ոչ այլ ինչ է, քան մեջբերում Տարասովի հոդվածից:

PanARMENIAN.Net - Մինչդեռ Բաքվի ԶԼՄ-ները նոր հրահանգ են ստացել նախագահ Ալիևից: Դա ոչ այլ ինչ է…քան հին հրահանգը Բաքվում Ռուսաստանի «հինգերորդ շարասյան դեմ» պայքարի մասին:

«Հետխորհրդային տարածքում գործընթացների, առաջին հերթին ուկրաինական իրադարձությունների, ֆոնի վրա փորձագետների մեծ մասը գնահատեցին նոր ռուսական օրենքը հետխորհրդային պետությունների բնակիչներին պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրելու մասին որպես ուղիղ սպառնալիք ԱՊՀ երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականութնանը, նշում է կառավարական vesti.az-ը:-Առավել ևս, որ ըստ արդեն ձևավորված ավանդույթի, օտար տարածքներին Ռուսաստանի նկրտումներին նախորդում է տեղաբնակներին ՌԴ քաղաքացիության բաշխումը: Մասնավորապես, Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի բռնակցմանը նախորդեց այդ տարածքների բնակիչների ՌԴ քաղաքացիության շնորհումը: Հետագայում հենց «ՌԴ քաղաքացիներին պաշտպանելու» պատրվակով ՌԴ-ն գրավեց այդ վրացական տարածքները: Իսկ վերջերս նույն սցենարը գործեց Ղրիմի բռնակցման ժամանակ…Հատկանշական է, որ նոր կայսերական պարանոյայի մեջ գտնվող ՌԴ ղեկավարությունը նույնիսկ հարկ չի համարում թաքցնելու ՌԴ քաղաքացիության շնորհման պարզեցված կարգ սահմանելու դրդապատճառները…Այդ օրենքը լուրջ սպառնալիք է Ադրբեջանի համար, քանի որ այն զգալիորեն ընդլայնում է Կրեմլի հնարավորությունները երկրի ներսում «հինգերորդ շարասյուն» ձևավորելու հարցում…Պետք է նաև հաշվի առնել, որ Ադրբեջանի դեմ «սողացող ագրեսիայի» սցենարի դեպքում Ռուսաստանը հիմնական շեշտը դնելու է ոչ թե ազգությամբ ռուսների, այլ այլ ազգային փորքամասնությունների վրա՝ լեզգիների, ավարների, թալիշների և այլն: Դա բացատրվում է նրանով, որ էթնիկ ռուսներն Ադրբեջանում փոքրաթիվ են, և ամենակարևորը, միասնական ու կազմակերպված ուժ չեն ներկայացնում: Ի դեպ, երկրում չկան մեծ տարածքներ, որոնք բնակեցված են կոմպակտ ապրող ռուս բնակչությամբ: Այդ ամենը խնդրահարույց է դարձնում ռուսների օգտագործումը որպես «սողացող մարտավարություն» Ադրբեջանի դեմ…Կասկած չի հարուցում, որ ռուսական անձնագրերի բաշխումը Ադրբեջանի հյուսիսային շրջանների բնակիչներին «դանդաղ ազդեցության ական է» ու անմիջական սպառնալիք երկրի տարածքային ամբողջականությանը: Չէ որ հեռանկարում լեզգիների շրջանում իր քաղաքացիներին պաշտպանելու պատրվակով Ռուսաստանը կարող է հեշտությամբ գրավել այդ ադրբեջանական հողերը: Այդպիսով, վերջին ուղղումները քաղաքացիության մասին ՌԴ օրենքում վտանգվոր են ԱՊՀ երկրների, այդ թվում Ադրբեջանի ինքնիշխանության համար, քանի որ ՌԴ քաղաքացիության հատկացման պարզեցված ձևը իրավիճակն ապակայունացնելու համար հարմար պատրվակ է Կրեմլի համար:

contact.az կայքը 35 անուն թերթերի ցուցակ է հրապարակել, որոնց նախագահ Ալիևին կից Պետաջակցության հիմնադրամը 1 մլն 235 հազար մանաթ ընդհանուր գումարի միջոցներ է հատկացրել: Հատկանշական է, որ փոքր տպաքանակ ու ազդեցություն չունեցող «Կասպի» և «Մովգե» հրատարակությունները 60-հազարական մանաթ են ստացել: Մյուս փոքր տպաքանակով «Ադալյաթ», «525», «Օլայլար», «Ներկապնակ» թերթերը նույնպես 60-ական հազար մանաթ են ստացել: Նման գումարներ են ստացել նաև կենտրոնական ընդդիմադիր «Ենի Մուսավաթը», «Էքսպրեսը», «Բաքի խաբարը», «Սեսը», «Ենի Ազերբայջանը»: Եվս 8 պարբերական ստացել է 40-հազարական մանաթ, 4 թերթ՝ 30-հազարական, 4՝ 20-հազարական, 1-ը՝ 10-հազարական, 5-ը՝ 9 հազարական մանաթ: Ցուցակում չկա Ադրբեջանի բնիկ ազգություններից ոչ մեկի պարբերականը:

«Ադրբեջանը հավասարակշիռ դիրքորոշում է որդեգրել և, հանդես գալով անջատողականության դեմ, սատարեց Ուկրաինային ՄԱԿ ԱԽ-ում: Ելնելով դրանից, մենք պետք է համակարգենք մեր հարաբերություններն ու կապերն ըստ եվրոպական իրավունքի ու չափանիշների…Մենք ճանաչում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Չգիտեմ ինչպես բոյկոտի դեպքում, սակայն Ղրիմի տարածքային կազմավորման հետ մենք առանձին շփումներ չպետք է ունենանք,-ասել է echo.az-ին Արևմտյան համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ֆիկրետ Սադիխովը՝ մեկնաբանելով Եվրամիության կոչը՝ բոյկոտել Ղրիմում արտադրված ապրանքները:

Քաղաքագետ Ռասիմ Աղաևը haqqin.az-ում հիշում է Ադրբեջանական ԽՍՀ հիմնադիր Նարիման Նարիմանովի կարգախոսը՝ «Ադրբեջանի հավերժ երջանկությունը կապված է Ռուսաստանի հետ»: Նա խոստովանում է, որ «հասարակության քաղաքական միտքը նոր, անկանխակալ տեսակետի կարիք է զգում հզոր հյուսիսային հարևանի հետ հարաբերությունների հարցում…Ադրբեջանի բոլոր աղետները հիմնականում կապված են եղել իր աշխարհաքաղաքական ու աշխարհառազմավարական դիրքը գնահատելու անընդունակության հետ…Արտաքին քաղաքական վեկտորի որոնումները կանխորոշել են նրա պարտություններն ու հաջողությունը, ինչպես և վերնախավերի դիմակայությունը, հաճախ քաղաքացիական պատերազմի մակարդակով…Ադրբեջանական ռազմավարության ընկալումը որպես երկընտրանք դատապարտում է երկիրն առճակատման: Ադրբեջանը չի կարող գնալ դրան հենց աշխարհառազմավարական վաղեմության պատճառով: Ահա դրա մի քանի բնորոշ գծերը՝ մոտ 1 մլն ադրբեջանցիներ ՌԴ քաղաքացիներ են: Այսինքն յուրաքանչյուր իններորդ ադրբեջանցի պարտավոր է իր բարեկեցությամբ ռուսական անձնագրին: Եվս 1,5 մլն ապրուստի կարիքը հոգում է Մոսկվայում, Հյուսիսում, Սիբիրում: Հավալենք, որ վատ չի հոգում: Այսինքն Ռուսաստանը տանելի պայմաններ է ապահովում՝ տանիք , եկամուտներ, անաղքատ գոյատևում մոտ 3 մլն մեր հայրենակիցների համար: Գումարեք ևս 1 մլն՝ նրանց հարազատներին ու մերձավորներին, որոնք ապրում են ՌԴ-ից բարեկամների փոխանցումներով»:

Աղաևին անուղղակիորեն պատասխանում է քաղաքագետ Վասիֆ Էֆենդին avrasiya.net-ում, «մինչև տարեվերջ նա սպասում է Ռուսաստանի փլուզման: Նա պնդում է, որ Ադրբեջանը ևս պետք է ասոցացման համաձայնագիր կնքի ԵՄ հետ: «Կարծում եմ, այն ստորագրելու համար Ադրբեջանը սպասում է Ռուսաստանի փլուզման, որին հարկ չի լինի երկար սպասել: Դա տեղի կունենա մինչև տարեվերջ»: Բոլոր նշաններով նա արժանի է բնակարանի նախագահ Ալիևից, ինչպես նաև որպես կատարյալ ապուշ համընդհանուր ճանաչման:

Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը «Ենի մուսավաթին» տված հարցազրույցում պնդում է. «արդեն համաձայնեցված է Ադրբեջանին Ղարաբաղի մերձակա 3 շրջանները փոխանցելու հարցը…Հայաստանը նույնպես տվել է իր համաձայնությունը, բայց բանակցություններում վճռական դերը Ռուսաստանին է պատկանում…այդ կապակցությամբ իրավիճակն Ադրբեջանի համար կրիտիկական է: Քանի որ փոխարենը ՌԴ-ն պահանջում է, որ Բաքուն անդամակցի ԵՏՄ-ին»: Թերթը դեմ է նման հեռանկարին, քանի որ «անկախությունն արդեն չի լինի, մենք չենք լինի մեր խոսքի տերը«: Թերթն առաջարկում է չեզոքություն պահպանել և չհամաձայնվել Կրեմլի առաջարկին և պահանջել բոլոր «գրավյալ» տարածքների վերադարձը, ինչին «բնականաբար, Մոսկվան չի համաձայնվի»:

«Ենի մուսավաթ»-ը, շարունակելով իր հրապարակումները գաղտնի սենսացիոնների շարքից արդեն իր անունից պնդում է, բացահայտում է, որ իր բոլոր գաղտնիքների հեղինակը Ջաֆարովն է. «Մոսկվան ու Բաքուն գտել են «ոսկե միջինը», որի համաձայն Պուտինը խոսք է տվել Ալիևին, որ ԵՏՄ-ին Ադրբեջանի միանալու դիմաց տարածքները կազատագրվեն: Իսկ Բաքուն պահանջել է՝ վերադարձրեք Ղարաբաղը, Միությանը կանդամակցենք արդեն աշնանը: Մոսկվան պատրաստվում է Ադրբեջանին վերադարձնել երեք շրջան Ղարաբաղին մերձակա: Իսկ Բաքուն պահանջում է վերադարձնել բոլոր գրավյալ տարածքները, բացի Լաչինի միջանցքից ու Շուշիից: Աղբյուրը հայտնում է թերթին, որ դա պաշտոնական Բաքվի միակ պայմանն է»: Բայց թերթն ինքը չի հավատում, որ ՌԴ կվերադարձնի Ղարաբաղն Ադրբեջանին: «Նույնիսկ եթե վերադարձնի, դա կնշանակի, որ Ռուսաստանը կվերահսկի ամբողջ Ադրբեջանը, կրկին իր զորքերը կտեղակայի Ադրբեջանում»: Շարունակելով ավանդույթը, կարելի է ասել, որ այդ ընդդիմադիր թերթն արժանի է ոչ թե 60 000 մանաթի Ալիևի հաշվից, այլ նույնիսկ 66 666 մանաթի, իսկ աշնանը, երբ կանխատեսումը ստուգվի, համընդհանուր ճանաչման որպես…

Քաղաքագետ Հագանի Ջաֆարովը mia.az-ում գրում է. «եթե մեկնարկ տրվի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը, այդ կազմակերպության զինված ուժերը կհայտնվեն մեր սահմանների մոտ: Կարելի է ակնկալել, որ Ռուսաստանը կփորձի կտրուկ արձագանքել դրան ու զորքեր տեղակայել Ադրբեջանում: Նոր քաղաքական, տնտեսական ու ռազմական իրավիճակը կարող է մեծ սպառնալիք դառնալ Ադրբեջանի համար: Իսկ Ադրբեջանում, կարծես, դա ոչ ոքի չի մտահոգում»:

Զիյադ Ղարախանլին minval.az-ում գրում է, որ «ծայրամասային ու մահմեդական Ադրբեջանը դեռ երկար ժամանակ Եվրոպայի համար երրորդական կմնա: Դա նշանակում է, որ Ադրբեջանի եվրոպականացման իրական առավելությունները կարող են երևալ միայն հեռանկարում…արագացված ինտեգրումը ԵՄ-ին կուղեկցվի Ադրբեջանի նահանջով մահմեդական աշխարհից ու առճակատմամբ Իրանի հետ, որի արդյունքում խնդիրներ կառաջանան միասնական ադրբեջանական ազգության ինտեգրման ճանապարհին»: Ուստի հեղինակն առաջարկում է չշտապել եվրաինտեգրման հարցում:

Եվ թող թեկուզ ամբողջ բյուրոկրատական ապարատը գա Բաքու ու ծնկի իջնի Ադրբեջանի նստավայրի առջև, փոշու ու կիզիչ արևի տակ, գլուխներին ծովի աղ լցնելով ու վերքերին նավթ քսելով, և խնդրի «անդրկովկասյան հսկային» երջանկացնել ԵՄ-ն…Ադրբեջանը չպետք է շտապի եվրաինտեգրման հարցում: Թեկուզ համերաշխությունից ելնելով եղբայրական Թուրքիայի հետ: Այսպես պետք է գրեր Ղարախանլին, բայց մոռացել է եղբայրական կապերի մասին, կարծես թե թուրքերն էլ են արդեն Կրեմլի «հինգերորդ շարասյան» բաղադրիչը:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---