ՌԴ-ում 500.000 ՀՀ և 600.000 Ադրբեջանի քաղաքացի կա

ՌԴ-ում 500.000 ՀՀ և 600.000 Ադրբեջանի քաղաքացի կա

ՌԴ-ում անբարենպաստ տնտեսական իրավիճակի պատճառով միգրանտների մի մասը կարող է վերադառնալ, դրամական փոխանցումներն էլ՝ կրճատվել

2014-ի նոյեմբերի տվյալներով Ռուսաստանում ՀՀ 514.500 քաղաքացի կա: Ընդ որում, ըստ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության, այդ երկրում գտնվող Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը՝ մոտ 431.000, 18-59 տարեկան է:

PanARMENIAN.Net - Հայաստանից մեկնած միգրանտների մեծ մասը՝ 303.000-ը, տղամարդիկ են: Մոտ 131.000 անայքկ են, ընդհանուր թվի 57,5 հազարն անչափահասներ են, գրեթե 33.000՝ 60-ն անց տղամարդիկ:

Հոկտեմբերի սկզբի տվյալների համեմատ (մոտ 529.000) ՌԴ ժամանած Հայաստանի քաղաքացիների թիվը նվազել է: Այն ժամանակ ՌԴ-ում կար 18-59 տարեկան 318.000 տղամարդ և 136.000 կին: 2014-ի սկզբին, ըստ ՌԴ ԴՄԾ ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու մայիսին Հայաստան կատարած այցի ժամանակ հրապարակած տվյալների, երկրում կար ՌԴ մոտ 503.000 քաղաքացի:

Վերոնշյալ թիվը ներառում է ՌԴ-ում գտնվող բոլոր քաղաքացիներին, այդ թվում, սեզոնային աշխատանքի, գործարար նպատակներով, ուսումնառության կամ հանգստի մեկնած քաղաքացիներին և, հակառակը, չի ներառում հայազգի ՌԴ քաղաքացիներին: Որոշ լրացուցիչ տվյալներ է հայտնում ՀՀ Պետական միգրացիոն ծառայությունը՝ Ռուսաստանի ԴՄԾ-ին հղումով: Այդպես, 2014-ի առաջին կիսամյակի տվյալներով, 14,7 հազար քաղաքացի ՌԴ-ում ստացել է ժամանակավոր կացության թույլտվություն, 10,1 հազարը՝ բնակվելու: Ուստի, հաշվի առնելով նախորդ տարիները, 2014-ի կեսի տվյալներով Ռուսաստանում ապրում էր ՀՀ մոտ 94.000 քաղաքացի, բացի այդ, ևս 10.000-ը ՌԴ քաղաքացիություն են ստացել 2014-ի հունվար-հունիսին:

ՌԴ-ում Հայաստանի քաղաքացիների քանակը կարող է աճել, հաշվի առնելով առաջիկա տարիների համար մեր երկրում ակնկալվող տնտեսական աճի համեստ ցուցանիշները, անդամակցումը ԵՏՄ-ին, ընդհանուր աշխատաշուկայի ձևավորումը և ՀՀ քաղաքացիների համար մի շարք արտոնությունները: Սակայն, Ռուսաստանում անբարենպաստ տնտեսական իրավիճակի պատճառով միգրանտների մի մասը կարող է վերադառնալ, իսկ դրամական փոխանցումները՝ կրճատվել, ինչպես դա եղավ 2008-2009 թթ. ճգնաժամի ժամանակ: ՌԴ տնտեսության աճի տեմպերի դանդաղումն ու ռուբլու արժեզրկումն արդեն հանգեցրել են դրամական փոխանցումների աճի տեմպերի նվազեցմանը՝ հունվար-սեպտեմբերին մասնավոր կարգով Հայաստան է փոխանցվել 1,323 մլրդ դոլար, որից 1,1 միլիարդը Ռուսաստանից: Աճը կազմել է 0,36%: Ընդ որում, ըստ ՀՀ ԿԲ գնահատականների, եթե ռուսական արժույթը չարժեզրկվեր, դրամական փոխանցումների աճը 9 ամսում կկազմեր 8%:

Ավելի բարվոք չէ վիճակը նաև հարևան երկրներում: Չնայած պաշտոնական Բաքվի մշտական զեկույցներին տնտեսական ծաղկման մասին, Ադրբեջանի քաղաքացիների քանակը ՌԴ-ում նույնիսկ ավելի մեծ է: Նոյեմբերի սկզբի տվյալներով, Ռուսաստանում Ադրբեջանի մոտ 610.000 քաղաքացի կար, որից 494.000-ը, գրեթե նույնքան, որքան ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվն է, 18-59 տարեկան մարդիկ են՝ 350.000 տղամարդ և 144.000 կին: Ընդ որում, դրամական փոխանցումներն արտերկրից ֆինանսական էական աղբյուր են Ադրբեջանի բնակչության համար: Ըստ ABC.az-ի, 2012-ին մասնավոր դրամական փոխանցումներն աճել են 4%-ով՝ հասնելով 1, 837 մլրդ դոլարի: Համեմատության համար, դա համարժեք էր տնտեսության մեջ արտաքին ներդրումների 43,7%-ին՝ 4,2 մլրդ դոլար: Ըստ «Էխո»-ի, 2013-ին Ռուսաստանից Ադրբեջան է փոխանցվել 1,34 մլրդ դոլար, ինչը 8,92%-ով ավելի է, քան 2012-ին (1,230 մլրդ դոլար):

Այլ է իրավիճակը Վրաստանի պարագայում, քանի որ ՌԴ-ում Վրաստանի ընդամենը մոտ 30.000 քաղաքացի կա: Պետք է հաշվի առնել վրաց-ռուսական բարդ հարաբերությունները և այն գործոնը, որ Վրաստանի քաղաքացիներին մուտքի արտոնագիր է պահանջվում Ռուսաստան մեկնելու համար: Դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը երկրների միջև և բարդությունները ՌԴ-ում գտնվելու առումով չեն նպաստում այդ երկրում Վրաստանի քաղաքացիների քանակի աճին:

Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին

Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---