«Կադրային փոփոխություններ»-ն ARARAT Museum-ում

«Կադրային փոփոխություններ»-ն ARARAT Museum-ում

Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ այցելուների կենտրոնը PAN Photo Agency-ի հետ համատեղ գործարկում են «Կադրային փոփոխություններ» նախագիծը

PanARMENIAN.Net - «Կադրային փոփոխություններ» նախագծի նպատակն է համեմատել արտեֆակտների պատկերներն ու թանգարանի հիմնական ցուցադրության նմուշները, որոնք արվել են երկու տարբեր ֆորմատով: Այդպիսով, «Կադրային փոփոխություններ»-ը 20-ից ավելի կոլաժից բաղկացած շարք է, որոնցից յուրաքանչյուրը սև ու սպիկատ (ժապավենային) և գունավոր (թվային) տեսախցիկներով արված լուսանկարների համադրություն է:

Նախագծի հեղինակների համոզմամբ, մեկ ուրվագծված տարածության մեջ տարբեր ֆորմատի լուսանկարների համադրությունն ավելին է, քան պարզապես երկու պատկերների իմաստների գումարը: Յուրաքանչյուր կոլաժը փոքրիկ պատմություն է, որտեղ տեսախցիկը ոչ միայն ակնթարթը ֆիքսող, այլև բեկման անկյունը որոշող սարք է: Նման մոտեցումն ընդգծում է ARARAT-ի՝ անժամանակավրեպ լինելն ու դրա արտաքին տեսքի էվոլյուցիան:

Լուսանկարներն արվել են Hasselblad 500C և Fujifilm X100s տեսախցիկներով:Կոլաժները կհրապարակվեն ԱՐԱՐԱՏ-ի՝ ARARAT Museum ֆեյսբուքյան էջում և կուղեկցվեն փոքր տեքստային մեկնաբանություններով:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---