Ում մենք կորցրինք 2014-ին

Ում մենք կորցրինք 2014-ին

2014-ը մոտենում է ավարտին

PanARMENIAN.Net-ը հավաքել է այն անվանի հայերի անունները, ում մենք կորցրինք այս տարի՝ հույսով, որ ցանկը մինչև տարեվերջ չի համալրվի...

PanARMENIAN.Net - ...Ջիմ Թորոսյան (ապրիլի 18, 1926 - հունվարի 5, 2014)` ճարտարապետ, ակադեմիկոս, 1971-1981թթ. Երևանի գլխավոր ճարտարապետ:

...Արմեն Մազմանյան (փետրվարի 15, 1960 - հունվարի 8, 2014)` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, դերասան:

…Լևոն Խեչոյան (դեկտեմբերի 8, 1955 - հունվարի 8, 2014)` արձակագիր, 2000 թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական «Ոսկե եղեգն» մրցանակի:

...Արամ Ղարաբեկյան (հուլիսի 7, 1955 - հունվարի 11, 2014)` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր, Հայաստանի ազգային կամերային նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար:

...Վահագն Թևանյան (ապրիլի 20, 1958 - փետրվարի 18, 2014)` բեմանկարիչ:

...Հեղինե Հովհաննիսյան (օգոստոսի 4, 1926 - մարտի 3, 2014)` դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ:

...Արա Շիրազ (հունիսի 8, 1941 - մարտի 18, 2014)` ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ:

...Հրանտ Վարդանյան (հունվարի 23, 1949 - ապրիլի 19, 2014)` գործարար, «Գրանդ հոլդինգի» հիմնադիր ու սեփականատեր:

...Կոնստանտին Օրբելյան (հուլիսի 29, 1928 - ապրիլի 24, 2014)` ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դաշնակահար, դիրիժոր, երգահան:

...Վահան Միրաքյան (ապրիլի 27, 1936 - մայիսի 7, 2014)` օպերային երգիչ (քնարադրամատիկական տենոր), ՀՀ ժողովրդական արտիստ:

...Սվետլանա Գրիգորյան (սեպտեմբերի 30, 1930 - մայիսի 12, 2014)` անվանի դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ:

...Ալիսիա Կիրակոսյան (հուլիս 13, 1936 - մայիսի 22, 2014)` բանաստեղծուհի, ԱՄՆ իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահ:

...Ռաֆայել Աթոյան (հունվարի 31,1931 - հուլիսի 3, 2014)` գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ:

...Հենրիկ Մամյան (ապրիլի 24, 1934 - հուլիսի 17, 2014)` ՀՀ ժողովրդական նկարիչ:

...Սեն Արևշատյան (հունվարի 7, 1928 - հուլիսի 25, 2014)` փիլիսոփա, պատմաբան, 1982-2007թթ. Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն:

...Մետաքսե (դեկտեմբերի 23, 1926 - օգոստոսի 10, 2014)` բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահության անդամ, Արցախյան շարժման ակտիվ մասնակից:

...Դավիթ Հակոբյան (հունվարի 1, 1950 - սեպտեմբերի 29, 2014)` քաղաքական գործիչ, Հայաստանի Մարքսիստական կուսակցության հիմնադիր ղեկավար:

...Հասմիկ Ղարիբյան (հունիսի 13, 1980 - նոյեմբերի 1, 2014)` դերասանուհի և երգչուհի:

...Ֆելիքս Եղիազարյան (օգոստոսի 16, 1947 - նոյեմբերի 23, 2014)` ՀՀ վաստակավոր նկարիչ:

...Լավրենտի Բարսեղյան (հունվարի 7, 1937 - դեկտեմբերի 6, 2014)` պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---