Հայաստանը ռուսական «ցլերի և արջերի» միջև

Հայաստանը ռուսական «ցլերի և արջերի» միջև

Ո՞ւր են մեզ հասցրել աշխարհաքաղաքական քամիները, ի՞նչ է սպասում Հայաստանին ԵՏՄ անհերքելի առաջատար՝ Ռուսաստանի հետ սերտ տնտեսական միությունում: Այս հարցերի պատասխանները կօգնի գտնել Bloomberg-ի վերլուծաբանների անաչառ հոդվածը

Հայտնի վերլուծական Bloomberg գործակալությունը վերջերս հոդված էր հրապարակել ՌԴ տնտեսության առկա իրավիճակի մասին: Առաջին հայացքից, ոչ մի արտառոց բան՝ Արևմուտքը վաղուց է թիրախավորել իր գլխավոր հակառակորդ Ռուսաստանին, սակայն հոդվածը հետաքրքիր է նրանով, որ բավականին «անսպասելի կողմից» է փորձում մոտենալ «ռուսական արջին»:

PanARMENIAN.Net - Bloomberg-ի վերլուծաբանները փորձել են բավականին անաչառ ցույց տալ ռուսական տնտեսության իրողությունները, առանց պաթոսի ու «քաղաքական կոռեկտության»: Հետազոտության հեղինակները փորձում են դասակարգել հյուսիսային հսկայի գրավչության, իսկ հետևաբար, նաև տնտեսության ներուժի բոլոր դրական և բացասական կողմերը: Մենք մեր հերթին պետք է շահագրգռված լինենք մի երկրի տնտեսական վիճակի քիչ թե շատ անաչառ գնահատականն իմանալու հարցում, որի հետ անդամակցում ենք ԵՏՄ-ում:

Ո՞ւր են մեզ հասցրել աշխարհաքաղաքական քամիները, ի՞նչ է սպասում Հայաստանին ԵՏՄ անհերքելի առաջատար՝ Ռուսաստանի հետ սերտ տնտեսական միությունում: Այս հարցերի պատասխանները կօգնի գտնել Bloomberg-ի վերլուծաբանների անաչառ հոդվածը:

Կանգ առնելով Հայաստանի շարքային բնակչի տեսակետից վերլուծության ամենակարևոր կետերի վրա, մեք փորձել ենք զուգահեռներ անցկացնել ու գտնել երկու գործընկերների տարբերություններն ու նմանությունները տնտեսական ոլորտում: Սկսենք լավ նորություններից, որոնք անկասկած, Ռուսաստանի օգտին են խոսում:

Ըստ Bloomberg-ի վերլուծաբանների, ռուսական տնտեսության «ցլային գործոնը» դրսևորվում է ռուսական անվանական պարտատոմսերի տոկոսադրույքի գրավչության մեջ, որոնք առաջարկում են ամենաբարձր՝ տարեկան 13,7 տոկոս շահույթ 45 երկրում: Կայունության նշաններ ցույց տվող ռուբլու հետ մեկտեղ դա պատուհան է բացում ներդրողների համար, որոնք կարող են միջոցներ ներդնել Ռուսաստանում ու «գրպանել» եկամուտներն ամենաբարձր տոկոսադրույքով:

Այսօր ՀՀ գանձապետական պարտատոմսերը գրեթե նույն տոկոսադրույքն ունեն՝ միջինը 13,67 տոկոս տարեկան, որը նաև ամրապնդվում է հայկական դրամի կայունացման պայմաններում, ինչը դեկտեմբերին արձանագրված կայունության կտրուկ տատանումներից հետո կարող է և պետք է հետաքրքրի արտերկրի ներդրողին: Այնպես որ, այս դեպքում մենք հավասար ենք ընթանում այսօրվա դրությամբ մեր գլխավոր գործընկերոջ հետ:

Սակայն Ռուսաստանը մի մեծ առավելություն ունի, որից մենք զուրկ ենք: Խոսքը սահմանափակ պարտքի, որը չի գերազանցում նրա ՀՆԱ 16 տոկոսը, և մեծ ռեզերվների մասին է, որոնք կարող են փակել կառավարության առաջիկա բոլոր վճարումները, հաջորդ երկու տարվա կորպորատիվ և բանկային փոխառություները, ըստ Ռուսաստանի Բանկի: Իսկ պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ հետ մոտ 50 տոկոս է: Ըստ Բոբ Մեյսի, որը վերահսկում է KBC Asset Management SA 4,9 մլրդ դոլարի ազգային արժեթղթերը, «ՌԴ տնտեսության հիմքերն ամուր են, հաշվի առնելով նրա հաշվեկշռում առկա արտաքին ռեզերվներն ու ՀՆԱ հանդեպ պարտավորվածության ցածր մակարդակը»:

Ինչ վերաբերում է վտանգներին, որոնք անմիջապես կամ անուղղակի ձևով սպառնում են Ռուսաստանին և, բնականաբար, նրա գործընկերներին, ապա առաջին հերթին դա հակամարտությունն է Ուկրաինայում, նավթի գնանկումը, միջազգային պատժամիջոցները, որոնք անկում առաջացրեցին Ռուսաստանում և լուրջ ցնցումներ Հայաստանի տնտեսությունում 2014-ի ավարտին: Այդ գործընթացների հետևանքով գրանցվեց հայկական դրամի աննախադեպ արժեզրկում:

Ըստ Bloomberg-ի հարցմանը մասնակցած 44 վերլուծաբանների ու տնտեսագետների, Ռուսաստանի ներքին համախառն արդյունքն այս տարի կնվազի մոտ 4 տոկոսով:

Աճի նվազումը դրդեց Standard & Poor’s и Moody’s Investor Service-ին նվազեցնել վարկունակության գնահատականը վերջին տասնամյակում ներդրումայինից ցածր մակարդակի: Եվ եթե Ռուսաստանին նման անհաջողություններ են կանխագուշակում, ապա ինչ ակնկալիքներ պետք է ունենա Հայաստանը, որի տնտեսությունը «հիվանդանոց է պարկում, երբ Ռուսաստանի տնտեսությունը միայն մրցածության նշաններ է դրսևորում»:

Մեր շղթայի հաջորդ թույլ օղակը ինչպե ռուսական, այնպես էլ հայկական արժույթի բարձր տատանողականությունն է, ինչպես արդեն նշվեց: Թեև ռուբլին որոշ չափով արդեն վերականգնել է կորուստները, սակայն շարունակում է մնալ աշխարհի ամենատատանողական արժույթներից մեկը՝ դժվարացնելով ներդրումները տեղական ակտիվներում: Ենթադրվող եռամսյա տատանողականությունը, որն արտահայտել է արժույթի ակնկալվող տատանումները, 12-ից հասավ 30 տոկոսի, ըստ Bloomberg-ի: Նույն պնդումները ճշմարիտ են նաև հայկական դրամի համար:

Եվ, վերջապես, հնարավոր չէ շրջանցել աշխարհաքաղաքական ռիսկերը: Բռնության մակարդակն Ուկրաինայում զգալիորեն նվազեց հրադադարից հետո, որը հաստատեց նախորդ ամիս, դադար արձանագրելով արդեն 6000 մարդու կյանք խլած հակամարտությոնում: Սակայն, նույնիսկ այս պայմաններում ԱՄՆ-ն ևս մեկ տարով երկարացրեց պատժամիջոցները ՌԴ դեմ, որոնք սահմանվել էին 2014-ի մարտին, երբ Ղրիմը միացավ Ռուսաստանին: Կապիտալն արդեն դեֆիցիտային է, քանի որ լոկալ ընկերություններն ու տնային տնտեսությունները միջոցները արտասահման են տեղափոխում, ելնելով անորոշությունից: Կապիտալի զուտ արտահոսքը ռեկորդային է՝ 152 մլրդ դոլար 2014-ին: Moody's-ը կանխատեսում է, որ երկու տարուց արտահոսքը կհասնի 400 մլրդ դոլարի:

Բնականաբար, ցանկացած սրացում տարածաշրջանում չի կարող չանդրադառնալ Ռուսաստանի հարավային հարևանի վրա: Իսկ եթե հաշվի առնենք, որ 1991 թ. Հայաստանը գործնականում պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ, գտնվելով նաև տնտեսական շրջափակման մեջ, ոչ միայն Ադրբեջանի, այլ, նաև նրա «ավագ եղբոր.՝ Թուրքիայի կողմից, ապա փակ սահմանները, չդադարող պատերազմը սահմաններին քիչ գրավիչ են դարձնում ներդրումները մեր երկրում:

Ամփոփելով կարելի է ասել, որ Հայաստանն, ընտրություն անելով հօգուտ հյուսիսի, ոչ թե արևմուտքի, 2013-ի սեպտեմբերի 3-ին իր զարգացման վեկտորն ուղղեց զարգացման հսկայական ներուժ ունեցողի կողմը, որը սակայն բավականին բարդ խնդիրներ ունի ժամանակակից աշխարհաքաղաքական եռացող կաթսայում:

Պետք է գիտակցել, որ մենք Ռուսաստանի հետ միասին պետք է բավականին շատ մարտահրավերների դիմակայենք: Իսկ կլինենք մենք արդյոոք այնքան իմաստուն, որ օգուտներ քաղենք ու խուսափենք ուժգին ցնցումներից, ինչպես տնտեսական այնպես էլ քաղաքական, կախված է միայն մեզանից: :

Վարազդատ Հարությունյանը՝ PanARMENIAN.Net-ի համար
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով: Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվեց:

Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ին՝ Հայաստանում, Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում վավերացվելուց հետո:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---