The Independent. Մեր օրերում ցեղասպանություն սպառնում է 9 էթնիկ և կրոնական խմբի

The Independent. Մեր օրերում ցեղասպանություն սպառնում է 9 էթնիկ և կրոնական խմբի

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման օրերին The Independent պարբերականը պատմում է աշխարհով մեկ էթնիկ և կրոնական խմբերի դեմ շարունակական վայրագությունների մասին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման օրերին The Independent պարբերականը պատմում է աշխարհով մեկ էթնիկ և կրոնական խմբերի դեմ շարունակական վայրագությունների մասին՝ առանձնացնելով ցեղասպանթույան վտանգի մեջ այս օրերին ապրող 9 էթնիկ և կրոնական խումբ, գրում է ArmenianGenocide100.org-ը:

PanARMENIAN.Net - Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիան սահմանում է այն որպես «էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջովին ոչնչացնելու» մտադրություն: «Հարյուր տարի անց բազմաթիվ այլ ժողովուրդներ վտանգի տակ են աշխարհում շարունակվող աղանդավորական հակամարտությունների պատճառով», – ընդգծում է պարբերականը:

Եզդիները Իրաքում. Երբ ԻՊ-ն անցյալ ամառ անցավ երկրի վրայով «Իսլամական պետություն» ստեղծելու իր արյունարբու որոշման իրագործմանը, շիա մահմեդականները, քրիստոնյաները և սալաֆիական օրենքներին չհամապատասխանող յուրաքանչյուր մարդ սպանվում կամ հալածվում էր: Եզդի փոքրամասնությունը հետապնդվում էր հատուկ դաժանությամբ: Երբ զինյալները գրավեցին Սինջարը, հազարավոր ընտանիքներ հարկադրված էին փախչել դեպի լեռները, որտեղ շատերը մահացան քաղցից կամ ծարավից: Տղամարդկանց մահապատժի էին ենթարկում, կանանց՝ ԻՊ-ի զինյալների համար ստրկացնում: Նրանք եզդիներին համարեցին հերետիկոսներ և հոդված հրատարակեցին իրենց քարոզող «Դաբիք» ամսագրում՝ նվաճողական և կործանիչ գործողություններն արդարացնելով վաղ իսլամի աստվածաբանական դրույթներով: ՄԱԿ-ի հաղորդմամբ՝ անցյալ տարի պարզվել է, որ ԻՊ-ը իրականացրել է «պատերազմական հանցագործություններ մարդկության դեմ և ցեղասպանություն՝ եզդիներին ոչնչացնելու մտադրությամբ»: Փրկվածներից շատերն այժմ փախել են Իրաքի հյուսիսային շրջանները որպես բռնագաղթի արդյունք կամ փախստականներ:

Ոչ սունիները ԻՊ-ի հսկողության տակ. Անցյալ տարի ԻՊ-ը ահռելի հսկողություն է ձեռք բերել Իրաքի և Սիրիայի վրա և այժմ տարածում է իր ազդեցությունը Աֆղանստանում, այն իսլամիստական խմբեր ունի բազմաթիվ այլ երկրներում ևս: Խմբավորկան սալաֆիական գաղափարախոսությունը և շարիաթի գործադրումը շիա մահմեդականներին, քրիստոնյաներին, ասորիներին և այլ փոքրամասնություններին դիտարկում է որպես թշնամիների՝ կանգնած իրենց վերջնական նպատակի՝ խալիֆայություն ստեղծելու ճանապարհին:

UNESCO-գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան զգուշացրել է, որ «այսպես կոչված Իսլամական պետության մշակութային զտումները ժառանգաբար ցեղասպանական են»: «Սա ինքնությունը ոչնչացնելու հնար է: Դուք զրկում եք ուրիշներին իրենց մշակույթից, իրենց պատմությունից, ժառանգությունից և այդ պատճառով այն, կարծես, ձեռք ձեռքի տված լինի ցեղասպանության հետ: Ֆիզիկական հալածանքների հետ մեկտեղ նրանք ցանկանում են վերացնել, ջնջել այդ տարբեր մշակույթների հիշողությունը»:

«Ռոհինյաները» Բիրմայում. Genocide Watch-ը՝ աշխարհով մեկ իրականացվող վայրագությունները մշտադիտարկող խումբը, ազդարարել է Բիրմայում (Մյանմա) ապրող ռոհինյաների հարցով արտակարգ դրության վերաբերյալ: Ռոհինյաները մահմեդական էթնիկ փոքրամասնություն են, որոնք պնդում են, որ բնիկ բիրմացի են, սակայն հանդիպում են համակարգված կրոնական և էթնիկ խտրականության: Բիրմայի՝ մեծամասամբ բուդդայականներից բաղկացած 50 միլիոնանոց երկիրը Բանգլադեշի նման մերժում է նրանց քաղաքացիությունը: Վերջին 3 տարում բուդդայականների ամբոխի հարձակումները հանգեցրել են հարյուրավոր ռոհինյաների սպանության և 140.000 մարդու դարձրել են փախստական: Նրան ապրում են ճամբարներում՝ առանց համապատասխան առողջական, կրթական կամ աշխատանքային պայմանների:

Կաչինները Բիրմայում. Ըստ իրավապաշտպանների, Բիրմայում ապրող մեկ այլ էթնիկ խմբի՝ կաչիններին (բնակեցնում են նույնանուն նահանգը), ցեղասպանություն է սպառնում: Տարիներ առաջ երկրում քաղաքացիական պատերազմ էր ընթանում, որն ավարտվեց հեղհեղուկ խաղաղությամբ: 2011-ի հունիսին 17-ամյա խաղաղության պայմանագիրը դրժվել էր, ու այդ պահից ի վեր կաչինները տեղահանվում և զոհվում են: Human Rights Watch-ի հաշվարկներով՝ ավելի քան 100.000 կաչին քաղաքացիներ դեռ պետք է տուն վերադառնան 2011-2013 կռիվներից հետո:

Ոչ մահմեդականները Նիգերիայի՝ Բոկո Հարամի կողմից վերահսկվող տարածքում. Բոկո Հարամը արյունարբու իսլամական խմբավորում է: Այն կռվում է հյուսիսային Նիգերիայում խալիֆայություն հիմնելու մտադրությամբ: Անցյալ տարի Չիբոք քաղաքում գրեթե 300 աղջիկների առևանգումները կազմակերպված էին ռազմատենչ հարձակումներով: Բոկո Հարամի ղեկավար Աբուբաքար Շեկոն ջիհադ է հայտարարել Նիգերիայի քրիստոնյաների հանդեպ և խոստացել հարձակվել Նիգերիայի կառավարական ոստիկանության և պետական պաշտոնյաների վրա: Genocide Watch-ը Նիգերիան ներառել է ցեղասպանության վտանգի տակ գտնվող երկրների ցանկում:

Մահմեդականներն ու քրիստոնյաները Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում. ՄԱԿ-ի և Ֆրանսիայի պաշտոնյաները զգուշացրել են ԿԱՀ-ում ցեղասպանության վտանգի մասին՝ քրիստոնյաների ու մահմեդականների միջև շարունակական հակամարտության պատճառով: Քրիստոնեական ինքնապաշտպանական ուժերի (հակաբալաքյան կոալիցիա) թիրախն են մահմեդական համայնքները, մինչ մահմեդական Սելեքա կոալիցիան մեղադրվում է քրիստոնյաների դեմ ծանր չարաշահումների համար:

Թեև վերջերս ՄԱԿ-ի հանձնաժողովն ի վիճակի չեղավ ապացուցել, որ ԿԱՀ-ում ցեղասպանություն է տեղի ունեցել, երկկողմանի բռնությունը համարվում է ցեղասպանություն, որովհետև զոհերը սպանվում էին իրենց կրոնական հայացքների պատճառով: ՄԱԿ Անվտանգության խորհրդի ներկայացրած զեկույցը պարզել է, որ մինչև 6000 մարդ է սպանվել հակաբալաքյան ուժերի ձեռքով, սակայն ցեղասպանության մտադրությունը չէր ապացուցվել:

«Չնայած հանձնաժողովը չի կարող եզրակացնել, որ ցեղասպանություն էր եղել, մահմեդական բնակչության էթնիկ զտումները քրիստոնյաների կողմից համարվում են հանցագործություն մարդկության դեմ», - հայտարարել է նա: 2014-ի վերջին երկու կողմից սպանվել են հազարավոր քաղաքացիներ, ավելի քան 800.000 մարդիկ տեղահանվել են իրենց տներից, որոնք ապաստան են գտել հարևան երկրներում որպես փախստական:

Դինքա և նուեր ցեղերը Հարավային Սուդանում. Նախագահ Սալվա Կիրի և իր տեղակալ Ռիեք Մաչարի միջև վեճը արագորեն վերածվել է բաց կոնֆլիկտի 2013-ի դեկտեմբերին: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ասել էր, որ անցյալ տարի երկիրը ցնցված էր «էթնիկ, ցեղային և նպատակային ազգայնական սպանություններից», և որ բռնությունը «ցեղասպանության հարցի առնչությամբ՝ կարող է իսկապես լուրջ մարտահրավեր ներկայացնել միջազգային հանրությանը»:

Նուերները ենթարկվել էին նպատակային սպանությունների, տնետուն որոնումների, զանգվածային ձերբակալությունների և խոշտանգումների: 2013-ի դեկտեմբերին կառավարական ուժերը ձերբակալել և սպանել են 200-400 նուեր տղամարդկանց: Անցյալ տարվա ապրիլին Հարավային սուդանում կոտորվել են հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում՝ մզկիթներում և հիվանդանոցներում:

ArmenianGenocide100.org, Photo: Getty Images
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ

Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---