The Wall Street Journal. 1915-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպանը 1 հեռախոսով ավելին արեց, քան դիվանագետներն այսօր

The Wall Street Journal. 1915-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպանը 1 հեռախոսով ավելին արեց, քան դիվանագետներն այսօր

The Wall Street Journal-ը հրապարակել է Գորդոն Կրովիցի հոդվածը Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հայամետ գործունեության մասին և այն Ցեղասպանության, որը 1.5 մլն հայերի կյանք է խլել:

Թուրքերի իրականացրած հայկական սպանդի 100-րդ տարելիցին Անկարան անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի արդարացնի տեղի ունեցածը: Դա, սակայն, անհնար է շնորհիվ ամերիկյան դիվանագետի, որը նախքան սոցիալական մեդիան և առցանց տեսագրության հնարավորությունը կոչ էր անում իր հայրենակից ամերիկացիներին ուշադրություն դարձնել այս վայրագություններին, գրել է The Wall Street Journal-ի թղթակից Գորդոն Կրովիցը՝ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հայամետ գործունեության մասին հոդվածում, գրում է ArmenianGenocide100.org-ը:

PanARMENIAN.Net - «1915 թվականին Հենրի Մորգենթաուն ԱՄՆ դեսպանն էր Օսնամյան կայսրությունում: Նա ականատեսն էր առաջին նպատակային ձերբակալությունների և Ստամբուլում հարյուրավոր առաջադեմ հայերի սպանությանը: Մորգենթաուի դիվանագիտական խողովակներով փոխանցած հաղորդագրությունները և անկեղծ քննարկումները թուրք պաշտոնյաների հետ 1918 թվականին գրված «Դեսպան Մորգենթաուի պատմությունը» գրքում են, որը մնում է տեղի ունեցած իրադարձությունների հիմնական տեղեկատվական աղբյուրը», - գրել է Կրովիցն ու հավելում տեղեկությունը, որ Մորգենթաուն դեսպան էր դարձել 1913 թվականին և պաշտոնավարել էր մինչև 1916 թվականը, երբ ԱՄՆ դեռ չէր ներգրավվել Առաջին համաշխարհային պատերազմի գործողություններում: Նա սերտ կապեր էր հաստատել թուրք առաջատար պաշտոնյաների հետ: Տեղահանումների ժամանակ նա հավաքում էր արևմտյան միսիոներների և հյուպատոսարանի աշխատակիցների օրական հաշվետվությունները Թուրքիայում քրիստոնյա հայերի ճակատագրի մասին:

Հայերի տեղահանումներն իրենց տներից «կոտորածի նոր մեթոդ էին ներկայացնում… ազգի ոչնչացման արշավ: Երբ թուրք իշխանությունը հրամայել էր այս տեղահանումները, գիտակցում էր, որ երաշխավորում են մի ամբողջ ազգի ոչնչացումը. նրանք դա շատ լավ էին հասկանում, ինձ հետ զրույցներում նույնիսկ չէին փորձում թաքցնել այդ փաստը», – գրում էր Մորգենթաուն:

Կապի միակ ժամանակակից միջոցը, որ կիրառում էր Մորգենթաուն, հեռախոսն էր, որից այդ ժամանակ Ստամբուլում շատ քիչ կար: Նա փորձում էր համոզել թուրք իշխանությանը դադարեցնելու վայրագությունները: Թուրքերն էլ «զայրանում էին» դեսպանի գործողություններից, գրել է Կրովիցը:

«Ներքին գործերի նախարար Թալեաթ Փաշան հարցրել էր նրան. «Ինչո՞ւ ես այդպես հետաքրքրված հայերով: Դու հրեա ես, այս մարդիկ՝ քրիստոնյա… Ինչո՞ւ թույլ չես տալիս անել այս քրիստոնյաների հետ այն, ինչ կգոհացներ մեզ»:

Մորգենթաուն պատասխանել էր. «Ես այստեղ որպես հրեա չեմ, այլ որպես ԱՄՆ դեսպան: Իմ երկրում ապրում է 97 միլիոն քրիստոնյա, հրեաների թիվը 3 միլիոնից էլ պակաս է: Այնպես որ, իմ դեսպանական արտոնությամբ՝ ես 97%-ով քրիստոնյա եմ: Բացի այդ՝ ես չեմ դիմում ձեզ ինչ-որ ազգի կամ կրոնի անունից, ես դիմում եմ որպես մարդկային արարած: Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա այս ջարդերը: Նրանք միշտ կզայրանան Թուրքիայում քրիստոնյաների այս մեծածավալ ոչնչացումից», - մեջբերել է Կրովիցն ու հավելել, որ 1915 թվականին Մորգենթաուն հավաքագրել էր ամերիկացի միսիոներների և բարերարների Հայաստանի և Սիրիայի օգնության համար Ամերիկյան կոմիտեից, որը նվիրատվություններ էր միջնորդում ԱՄՆ-ից:

Նախաձեռնող խումբը պաստառներ էր պատրաստել «Օգնեք, այլապես՝ կկործանվենք» գրություններով: Ամերիկացիները 100 մլն դոլար էին հավաքել, որոնք համարժեք էին ներկայիս 2.5 մլրդ դոլարին:

Կրովիցն անդրադարձել է «ցեղասպանություն» եզրը գործածելու շուրջ քննարկումներին. «Հիշատակելով 100-րդ տարելիցը՝ նախագահ Օբաման անվանել էր այն «20-րդ դարի առաջին զանգվածային կոտորած»: Մորգենթաուի թոռ և նախկին փաստաբան Ռոբերթ Մորգենթաուն քննադատել էր վարչակազմի արձագանքը: «Բարոյախրատական առաջնորդությունն անտանելի է, երբ մարդկության դեմ հանցագործությունների մասին խոսում են մեղմասությամբ», – գրել էր նա New York’s Daily News-ում:

Երբ Ֆրանցիսկոս Պապը գործածել էր ցեղասպանություն բառը, Թուրքիայի իսլամիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր. «Ես քննադատում եմ Հռոմի պապին և կցանկանայի զգուշացնել, որպեսզի նա այլևս նման սխալներ չկրկնի»:

Մեզ դուր է գալիս մտածել, թե հաղորդակցման արդի միջոցները մեզ ավելի տեղեկացված և ավելի ներգրավված են դարձնում ամեն ինչին, քան մեզ նախորդող սերունդներին, իսկ այսօրվա ջարդերն ամեն կերպ փաստագրվում են: Այն տեսագրությունը, որում փետրվարին ԻՊ-ը Լիբիայում գլխատում է 21 եգիպտացի քրիստոնյաների, երևակայությանն այլևս ոչինչ չի թողնում»:

Թուրքական վայրագություններից հետո շատ հայեր բնակություն էին հաստատել Սիրիայում, որտեղ նրանց ժառանգները քաղաքացիական պատերազմում սպանված 200.000 մարդկանց թվում էին: Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում քրիստոնյաները ԻՊ-ի, ալ Քաիդայի, ալ Շաբիբի, Բոքո Հարամի և այլ իսլամական խմբակցությունների էթնիկ զտումների թիրախում են, գրել է Կրովիցն ու հավելել.«1939 թվականին Լեհաստան ներխուժել պատրաստվող իր հրամանատարներին Հիտլերը վստահեցնում էր, որ նրանց ոչինչ չի սպառնա. «Ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացումը»: Այժմ այդ կոտորածները կանգնեցնելու ճնշումն ավելի քիչ է, քան դար առաջ: Դա այն դեպքում, երբ ամերիկացի դիվանագետն ուներ ընդամենը գրիչ և հեռախոս»:

 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---