Արթնանալու արվեստը. Մեր օրերի 10 ամենազարմանալի զարթուցիչըԱյն, ինչ հանճարեղ է, պարզ է: Արդյունավետ զարթուցիչ ստեղծելու համար հարկավոր չեն բարդ տեխնոլոգիական մոտեցումներ, բավական է լավ գաղափարն ու արթնանալու ընթացքի ընկալումը Զարթուցիչի զանգն ամենահաճելի երևույթներին չես դասի: Շատ հաճախ, քունը չխախտելու և նրա վերջին «մնացորդները» վայելելու համար, մարդը զարթուցիչի սլաքները մի փոքր առաջ է տանում` ժամանակ շահելու միտումով, կամ ընդհանրապես անջատում է, ինչն արդեն հղի է վերադասի հետ խնդիրներով: Արդյունավետ արթնացման խնդիրը համամարդկային է, ուստի ամբողջ աշխարհի ինժեներները մշակում են խորամանկ տեխնոլոգիական լուծումներ: 19 մայիսի 2015 PanARMENIAN.Net - Ստորև ներկայացնում ենք ժամանակակից ամենազարմանալի և արդյունավետ զարթուցիչները: 1. Զարթուցիչ SNUZNLUZ
Դրամական միջոցներ կորցնելու հեռանկարը լուրջ դրդապատճառ է արագ արթնանալու համար: Այս սարքը տիրոջ հաշվեհամարից փողը փոխանցում է որևէ բարեգործական հիմնադրամի «չեղարկում» կոճակը սեղմելիս: Քնի սիրահարներն այդպես կարող են իրենց ամբողջ ունեցվածքը կորցնել: 2. Զարթուցիչ Dangerbomb Clock
Երբ հնչում է այս զարթուցիչի զանգը, օգտատերը պետք է որոշ ժամանակով իսկական ականազերծող դառնա`անջատելու համար այն. եթե նա չանջատի անհրաժեշտ լարերը, որոնք ամեն անգամ պատահական սկզբունքով են ընտրվում, տնով մեկ շատ տհաճ ազդանշան կհնչի, այնքան ժամանակ, քանի դեռ «ռումբը» վնասազերծված չէ: 3. Զարթուցիչ Shape Up Alarm Clock
Գանտելի տեսքով այս սարքը համատեղում է տհաճը (կտրուկ արթնացում) հաճելիի (առավոտյան մարզանք) հետ. Այն անջատելու միակ միջոցը 30 վարժություն կատարելն է: Դրանից հետո քնել դժվար թե հաջողվի: 4. Գորգ-զարթուցիչ Stand up to wake up!
Այս «դաժան» սարքը կհանի օգտատերին անկողնուց և հետո միայն կանջատվի: Զանգը չի լռի այնքան ժամանակ, քանի դեռ օգտատերը չի կանգնել վրան երկու ոտքով: 5. Զարթուցիչ Clocky
Այս սարքը մշակել է դիզայներ Գաուրի Նանդան Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանից: Այն փախչում է տիրոջից և թաքնվում է` թույլ չտալով, որ իրեն անջատեն: Զարթուցիչը ոչ միայն կարող է վայր ցատկել գիշերային սեղանիկից (ռետինե անիվները պաշտպանում են նրա մեխանիզմը հարվածներից) և տեղաշարժվել սենյակով, այն նաև ծրագրավորված է ամեն անգամ նոր թաքստոց գտնելու համար: Սարքը տհաճ ձայն է արձակում, իսկ այն անջատելու փորձի դեպքում, արագ «փախչում է», համարձակ վայր նետվում, խոչընդոտներ հաղթահարում, շարժվելով միայն իրեն հայտնի ուղեգծով` և շարունակում է խլացնելու չափ զրնգալ: 6. Զարթուցիչ Blowfly
Այս սարքն անջատելու համար սկզբից այն բռնել է պետք: Սակայն, ի տարբերություն նախորդ գաջեթի, Blowfly-ը նաև թռչել գիտի: Ոչ մեծ սարքը մի փոքր պտուտակ ունի, որի օգնությամբ այն բարձրանում է օդ, երբ արթնանալու ժամանակն է գալիս: Թռչող զարթուցիչը տհաճ տզզացող ձայն ունի: Ենթադրվում է, որ բռնելու ընթացքում այսպիսի թռչող զարթուցիչի տերը կկարողանա և արթնանալ, և մարզանք անել: 7. Sfera alarm clock
Գնդաձև զարթուցիչն ամրացվում է առաստաղին: Նրա գործողության սկզբունքը շատ պարզ է. նշանակված ժամին այն սկսում է տհաճ ձայնով արթնացնել: Առաջինն, ինչ անում է արթնացած մարդը, բարձրացնում է ձեռքն ու հարվածում զարթուցիչին: Զարթուցիչը լռում է, սակայն մի փոքր բարձրանում է: Տասը րոպեից ամեն ինչ նորից է սկսվում: Այս անգամ հարկ է լինում մի փոքր բարձրանալ անկողնուց, այն անջատելու համար: Եվ վերջապես երրորդ անգամ զարթուցիչը բարձրանում է գրեթե մինչև առաստաղը, ուստի լիակատար աթնացումից արդեն հնարավոր չէ խուսափել: Երեկոյան այս զարթուցիչը կարող է որպես լամպ օգտագործվել: Սարքի օգնությամբ կարելի է ռադիո լսել: 8. Զարթուցիչ DIY
Այս սարքի հիմքում կրկին ֆինանսական միջոցները պահպանելու մոտիվացիան է: Այն միացնելու համար, սարքի մեջ հարկավոր է թղթադրամ դնել: Ազդանշանից հետո այն սկսում է դանդաղ ոչնչացնել թղթադրամը: Որքան մեծ է թղթադրամի արժեքը, այնքան ուժեղ է արթնանալու մոտիվացիան: 9. Զարթուցիչ Puzzle Alarm Clock
Սարքի կափարիչը չորս մասից բաղկացած փազլ է: Երբ զարթուցիչը սկսում է զնգալ, փազլի մասերը թռչում են տարբեր կողմեր: Այն անջատելու միակ միջոցը մահճակալից իջնելը, բոլոր տարրերը գտնելն ու ճիշտ կերպ դրանք տեղադրելը կլինի: 10. Զարթուցիչ-խնայատուփ Banclock
Այս սարքն օգտակար է բոլոր իմաստներով: Այն կանջատվի միայն այն ժամանակ, երբ օգտատերը մետաղադրամ գցի: Արման Գասպարյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները Բաժնի այլ նյութերը Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |