Նոր Android-ից մինչև իրերի ինտերնետ. Տարին Google-ի համար «բերքառատ է» լինելու

Նոր Android-ից մինչև իրերի ինտերնետ. Տարին Google-ի համար «բերքառատ է» լինելու

Տեսանյութերի և լուսանկարների պահպանումը մինչև 16 մեգապիկսել ամբողջական թողունակությամբ և FullHD-ով, անվճար և անկախ ծավալից` որոնողական հսկայի միակ անակնկալը չէ

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլխավոր միջոցառումներից մեկը` Google I/O 2015 կոնֆերանսը բազմաշերտ էր ու լի անակնկալներով: 2015-ին Google-ը պարտվեց իր գլխավոր մրցակից Apple-ին բրենդի արժեքի համար պայքարում: Սակայն կոնֆերանսում ներկայացված նորույթները կոչված են լուծելու ոչ միայն այս խնդիրը: Կա այստեղ մի բան, որը կարելի է «ապագայի սաղմեր» համարել տեղեկատվական տեխնոլոգիաների համար:

PanARMENIAN.Net - Անկասկած, գլխավոր իրադարձությունը դարձավ Android M նոր բջջային օպերացիոն համակարգը: Համակարգի ամբողջական անվանումը դեռ գաղտնի է պահվում: Հեղինակներն աշխատել են «վերադառնալ ակունքներին` բարձրացնելով համակարգի որակը: Հայտնվեց առանձին թողունակություն հավելվածների համար, ուստի նոր հավելվածը տեղադրելիս օգտատերը կարող է, օրինակ, թույլ տալ ծրագրին օգտվել տեսախցիկից, սակայն արգելել մուտքը իր գտնվելու վայր:

Chrome բրաուզերում ավելացել է Chrome Custom Tabs ֆունկցիան այն մշակողների համար, որոնց թույլ է տրվում ինտեգրել բրաուզերն անմիջապես իր հավելվածների մեջ, ինչի շնորհիվ հղումները բացելիս օգտատերը ստիպված չի լինի անցնել հավելվածից արտաքին բրաուզերին: Այսինքն օպերացիոն համակարգը սովորել է ինքնուրույն ճանաչել, թե ինչպես կարելի է բացել այս կամ այն հղումը: Օրինակ, հղումը Facebook-ի էջին կբացվի ոչ թե բրաուզերում, այլ Facebook-ի հավելվածում, եթե իհարկե, այն ներբեռնված է: Ներքին ներդիրները թույլ են տալիս մտնել Google-ի աքաունթ, պահպանել ծածկագրերը:

Նոր օպերացիոն համակարգում հայտնվել է Doze հավելվածը, որը հետևում է ֆոնային գործընթացներին ու ավարտում է դրանք, երբ սարքը չի օգտագործվում: Դա հարկավոր է պահպանելու համար աշխատանքի ժամանակը մեկ լիցքավորման ժամանակ: Հավելվածի օգնությամբ հաջողվել է երկու անգամ ավելացնել Nexus 9 աշխատանքը Android Lollipop-ի վրա: Օպերացիոն համակարգը վավեր է USB-C ինտերֆեյսի համար, որն ապահովում է մարտկոցի ավելի արագ լիցքավորումն ու տվյալների փոխանցումը, ինչպես նաև ձայնի բարձրության կառավարման շտկված ալգորիթմը, որը ժամանակին Android 5.0 Lollipop-ի հասցեին հնչած մեծաթիվ դիտողությունների պատճառ դարձավ: Մայիսի 28-29-ին Android M-ը դուրս կգա Nexus 5, 6 և 9-ի համար նախատեսված տարբերակով: Վերջնական շնորհանդեսը կայանալու է տարվա երկրորդ կեսին:

Google Photos

Ընկերությունը որոշել է մարտահրավեր նետել ոչ միայն Instagram-ին, այլ նաև լուսանկարների պահպանման ծառայություններին, որոնցից է, օրինակ, Flickr-ը: Լուրերը հաստատվեցին` Google-ը ներկայացրեց լուսանկարների մշակման, պահպանման ու փոխանցման նոր ծառայություն: Photos-ն ինքնուրույն անիմացիաներ է կազմում նմանատիպ լուսանկարներից, որոնք իրար հետևից է արել: Հավելվածը կարողանում է տեսակավորել լուսանկարներն ըստ վայրի, մարդկանց ու ժամանակի: Գրադարանով կարելի է երթևեկել և մի քանի լուսանկար նշել սվայպերի օգնությամբ: Իսկ որոնումը բնական լեզվով է կատարվում` հավանաբար, դեռևս միայն անգլերեն:

Սակայն գլխավորը` Google Photos օգտատերերին անսահմանափակ ամպային շտեմարանից օգտվելու անվճար հնարավորություն կտրվի մինչև 16 Մպ և 1080p լուսանկարների համար: Հավելվածը կթողարկվի մայիսի 28-29-ին Android-ի, iOS-ի և վեբի համար:

Իրերի ինտերնետ

Կոնֆերանսում ներկայացվեց նաև Brillo հատուկ օպերացիոն համակարգը` «իրերի ինտերնետի համար հիմնարար օպերացիոն համակարգը» որը ստեղծվել է Android-ի հիման վրա:

Իրերի ինտերնետը (անգլ. Internet of Things, IoT) ֆիզիկական օբյեկտների («իրերի») հաշվիչ ցանցի հայեցակարգն է, որը հագեցած է ներկառուցված տեխնոլոգիաներով միմյանց կամ արտաքին միջավայրի հետ փոխգործակցելու նպատակով, որը դիտարկում է նման ցանցերի կազմակերպումը որպես մի երևույթ, որը կարող է վերափոխել տնտեսական ու հասարակական գործընթացները` բացառելով գործողությունների որոշ մասում մարդու մասնակցության անհրաժեշտությունը: Հայեցակարգը ձևավորվել է 1999 թ. որպես ռադիոհաճախականության նույնականացման միջոցների լայն կիրառման հեռանկարների իմաստավորում` ապահովելու համար ֆիզիկական օբյեկտների փոխգործակցությունը միմյանց և արտաքին աշխարհի հետ: «Իրերի ինտերնետի» հայեցակարգի հագեցումը բազմազան տեխնոլոգիական բովանդակությամբ և պրակտիկ լուծումների ներմուծումը 2010-ականներից սկսած, համարվում է վերընթաց թրենդ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, առաջին հերթին, անլար ցանցերի համատարած զարգացման, ամպային հաշվարկների, սարքերի միջև փոխգործակցության, IPv6-ին ակտիվ անցման և ծրագրային կոնֆիգուրատիվ ցանցերի յուրացման շնորհիվ:

Brillo-ն աշխատում է Wi-Fi, Bluetooth LE հետ և, հավանաբար, պետք է կապի Android-ով աշխատող սմարթֆոնները տան համար այլ «խելացի» իրերի հետ: Ընկերությունը նաև հայտարարել է Weave լեզվի մասին, որի միջոցով գործակցելու են Android-ով և Brillo-ով աշխատող սարքերը: Ըստ էության, սա օպերացիոն համակարգ է, որը կառավարելու է «խելացի տունը»: Այն թույլ է տալիս նորացնել դիվայսները, շփվել ամպում, ինչպես նաև փոխգործակցել սմարթֆոնի հետ և այլ սարքերի հետ սմարթֆոնի միջոցով: Օպերացիոն համակարգի նախնական վարկածը կթողարկվի ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում, իսկ Weave լեզուն` չորրորդ, ինչպես նաև նախնական տարբերակով:

Մանրուք է, բայց հաճելի է

Google-ը կունենա իր վճարային համակարգը Android Pay հավելվածի տեսքով: Այն ևս աշխատում է NFC (փոքր շառավիղով անլար բարձր հաճախականության կապի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս տվյալներ փոխանակել մոտ 10 սմ հեռավորության վրա գտնվող սարքերի միջև) օգնությամբ, և կաշխատի տվյալ անլար տեխնոլոգիայով ցանկացած սմարթֆոնի վրա: Դեռևս միայն ԱՄՆ-ում և միայն Android M-ում: Ընկերությունը ներկայացրել է նաև Google Now կատարելագործված անհատականացված որոնողական ծառայությունը: Այն օգտագործում է բնական լեզուների մշակումը հարցերին պատասխանելու, հանձնարարականների և տարբեր գործողություններ կատարելու համար: Պատասխանելով օգտատերի տարբեր հարցումներին` Google Now-ն արտացոլում է տեղեկատվությունը, հիմնվելով օգտատերի նախապատվությունների վրա` ընտրելով նրա սովորությունների ու օրվա ռեժիմի հիման վրա: Այժմ ծառայությունը սովորել է ավելի լավ հասկանալ բովանդակությունը, նույնիսկ չնշելով կոնկրետ հարցումը: Որպես օրինակ, Google-ը ցույց տվեց, երբ է հնչել Skrillex երգը, որին հաջորդեց հարցումը. «ո՞րն է իսկական անվանումը», ինչին Google Now-ն կարողացավ ճիշտ պատասխան տալ: Հայտնվել է նաև ծառայությունը կողմնակի հավելվածների հետ ինտեգրելու հնարավորություն:

Թարմացվել է վիրտուալ իրականության Google Cardboard ստվարաթղթե սաղավարտը: Այժմ այն նախատեսված է ավելի խոշոր (մինչև 6 դյույմ) գաջեթների համար, հայտնվել է նաև նոր գործիք` Expeditions, որը տեսաչաթ է մի խումբ մարդկանց համար: Դա թույլ կտա աջակցել կրթությանը` ցուցադրելով տարբեր վայրերի պատկերներ վիրտուալ իրականության մեջ: Եվ գլխավորը` սաղավարտը համատեղելի է ոչ միայն Android հարթակի, այլ նաև iOS-ի հետ:

Եվ վերջապես, Google Maps հավելվածից հնարավոր կլինի օգտվել առանց ինտերնետին միանալու: Այժմ հնարավոր կլինի քարտեզով որոնել ու նավիգատորի ձայնային հուշումներից օգտվել նույնիսկ ինտերնետին միացած չլինելու դեպքում: Այս նորարարությունը նախատեսված է առաջին հերթին զարգացող երկրների համար, որտեղ ոչ միշտ և ոչ ամեն տեղ է առկա կայուն ինտերնետը:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---