Հայաստանը՝ զավեշտալի, զայրացնող, տխրեցնող ու զվարճացնող թվերով

Հայաստանը՝ զավեշտալի, զայրացնող, տխրեցնող ու զվարճացնող թվերով

Աշխատանքի ընթացքում մեզ հանդիպում են բազմաթիվ հետաքրքիր, իրարամերժ, զայրույթ կամ ծիծաղ առաջացնող թվեր, որոնք շատ բան են պատմում Հայաստանի մասին: Սակայն երբեմն այս կամ այն պատճառով դրանք վրիպում են ուշադրությունից:

PanARMENIAN.Net-ը ի մի է բերել նման օրինակների չնչին մասը:

PanARMENIAN.Net - 92.6% - Հայ առաքելական եկեղեցու հետևորդների թիվըՀայաստանում

48.5% - դրախտի գոյությանը հավատացող հայաստանցիների թիվը

19.5% -ը հոգիների վերամարմնավորմանը հավատացող հայաստանցիների թիվը

97% - անընդունելի է համարում միասեռականությունը

57% -ը դեմ չէ միասեռական հարևանների առկայությանը

3-րդ տեղը վերջից Եվրոպայում զբաղեցնում է Հայաստանն ալկոհոլի սպառման ծավալով

3-րդ տեղը վերջից Եվրոպայում՝ ամուսնալուծությունների ցուցանիշով

1-ին տեղն ԱՊՀ-ում՝ ակնկալվող կյանքի միջին տևողության ցուցիչով

2610 հեկտար են զբաղեցնում Հայաստանի գերեզմանները

512904 ՀՀ քաղաքացի է գտնվում ՌԴ-ում 2015 թ. մայիսի դրությամբ

46475 մեքենա է ներմուծվել Հայաստան 2014-ին

55.256 #ArmenianGenocide հաշթեգով գրառում արվեց 2015-ի ապրիլի 24-ին Twitter-ում

1 հովազ է ապրում Հայաստանում. հավանաբար, Եվրոպայի վերջին հովազն է

15 րոպեով մարեցին Կոլիզեի ու Էյֆելյան աշտարակի լույսերն 2015 թ ապրիլի 24-ին

1.322.000 անգամ այցելել են Վրաստան ՀՀ քաղաքացիներն 2014-ին

108.000 իրանցի զբոսաշրջիկ այցելել է Հայաստան

1 ՄԻԳ 25 ինքնաթիռ կա հայկական օդուժում. այն փախցվել է Ադրբեջանից 1993-ին

28 մարտական կորուստ են ունեցել 2014-ին հայկական զինված ուժերը

297 մարդ է զոհվել 2014-ին Հայաստանի ճանապարհներին

5 դատվածություն ուներ Ադրբեջանից Հայաստան 2014 թ-ին վերադարձված Եղիշե Պետրոսյանը

500.000 դրամ - մանկապարտեզին փչացած հավի միս առաքած գործարարի տուգանքը

3.000.000.000 դրամ տուգանք են վճարել վարորդներն 2014 թ ընթացքում

6.6% - հաշմանդամություն ունեցող Հայաստանի բնակիչների քանակը

951 երեխա գտնվում է մանկատներում 2014 թ տարեվերջի դրությամբ

34 երեխա որդեգրվել է 2014 թվականին

18 երեխա մահացել է մանկատներում 2014 թվականին

1000 դրամով ավելացավ անապահով ընտանիքների նպաստը հոսանքը 10%-ով թանկանալուց հետո

15.1% - սննդի ապահովման խնդիր ունեցող հայաստանցիների թիվը 2013-ին

2064 դրամ է կազմում տավարի մսի միջին գինը

661.400 դրամ է կազմում պատգամավորի մինիմալ աշխատավարձը

30.000.000 դրամ է ծախսել Երևանի քաղաքապետարանը կոնյակի համար 2014 թվականին

4.1 մլրդ դոլար, համաձայն պետբյուջեի, կկազմի ՀՀ արտաքին պարտքը 2015 թ վերջին

49% - համակարգիչ ունեցող ընտանքիների թիվն 2013 թ. դրությամբ

187.000 լիտր վիսկի է արտադրել Հայաստանը 2015 թ. հունվար-ապրիլին

Օգտագործված աղբյուրներ` Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Caucasus barometer, TOPSY, SIPRI, Ազգային վիճակագրական ծառայություն,Վրաստանի տուրիզմի գործակալություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, Azatutyun.am, Panorama.am, PanARMENIAN.Net Հայ Առաքելական եկեղեցի, World Bank, UNStats, GALLUP International, «Մեծ Կովկասը 20 տարի անց» հոդվածների ժողովածու, CIA World Factbook, Razm.info:

Նիկոլայ Թորոսյան
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---