Ոճ թելադրողը. Apple-ը ներկայացրել է իր վերջին նորույթները

Ոճ թելադրողը. Apple-ը ներկայացրել է իր վերջին նորույթները

Միջոցառման «աստղն» Apple Music նոր երաժշտական ծառայությունն էր, որի շնորհիվ ընկերությունը նախկինի պես կմնա երաժշտության ամենամեծ վաճառողը համացանցում:

Apple կորպորացիան փորձում է պահպանել ոճ թելադրողի տիտղոսը բարձր տեխնոլոգիաների ոլորտում, չնայած մյուս ընկերությունների ուժեղ մրցակցությանը: Մինչ մրցակիցները ձգտում են միանգամայն նոր ու հեղափոխական մի բան մշակել (գոնե` ձգտում են), «խնձորային» ընկերությունն օգտվում է իր կարգավիճակից և լուծում տալիս խնդիրներին` սովորելով սեփական սխալների վրա: Ընկերությունն իր առանցքային ծրագրային նորույթներն է ներկայացրել Apple WWDC մշակողների կոնֆերանսի ժամանակ, որն ավանդաբար վերածվեց պատկերավոր շոուի:

PanARMENIAN.Net - Ընկերությունն իր կարևորագույն ծրագրային լուծումները ցուցադրեց մշակողների Apple WWDC համաժողովի ընթացքում՝ ավանդաբար վերածելով միջոցառումը գունագեղ շոուի։

Apple Music

Ինչպես և ակնկալվում էր, ընկերությունը ներկայացրեց նոր Apple Music երաժշտական ծառայությունը, որը դարձավ միջոցառման իսկական «աստղը»․ Apple-ը նախկինի պես մնում է երաժշտության խոշորագույն վաճառողը համացանցում: Ամսական 10 դոլար բաժանորդավճարով (կամ 15 դոլար 6 հոգուց բաղկացած ընտանիքի համար) օգտատերերը կարող են երաժշտություն լսել՝ հարցում կատարելով կատալոգից և Connect հարթակի միջոցով արտիստների հետ շփվել: Ծառայության օգտատերերին նաև հասանելի կլինի Beats 1 24-ժամյա առցանց ռադիոկայանը` Նյու Յորքի, Լոնդոնի, և Լոս Անջելեսի դիջեյների հետ:

Ծառայության կատալոգը ներառում է մոտ 30 մլն կոմպոզիցիա: Բացի այդ, Apple Music-ի շրջանակում օգտատերը կարող է երաժշտություն լսել սեփականiTunes գրադարանից: Ծառայությունում հասանելի է նորույթներով կամ օգտատերի ճաշակով կազմված երաժշտության «ցանկը»: Ծառայությունն ինտեգրված է նաև Siri ձայնային որոնման հետ․ օրինակ, օգտատերը կարող է խնդրել Apple Music-ին վերարտադրել նախորդ ամռան կոմպոզիցիաները կամ 1994 թ. դեկտեմբերին չարթերը գլխավորած երգը:

Անսպասելի էր ծառայության բազմահարթակ լինելը` բացի iOS օպերացիոն համակարգից, ծառայությունն արդեն գործարկման ժամանակ կաշխատի Windows համակարգիչներով, իսկ աշնանը` Android-սմարթֆոններով: Հարթակն ինտեգրված է Facebook, Twitter սոցցանցերի հետ, ինչպես նաև թույլ է տալիս կիսվել բովանդակությամբ iMessages-ով կամ էլեկտրոնային փոստով: Ծառայությունը հասանելի կլինի օգտատերերին 100 երկրում հունիսի 30-ից: Առաջին 3 ամիսը բաժանորդագրությունն անվճար կլինի:

iOS 9

Նոր օպերացիոն համակարգն իսկական սխալների շտկում եղավ: Գլխավոր նվաճումն այն է, որ iOS 9 կպահանջի ընդամենը 1.8 գիգաբայթ հիշողություն: Անցյալ տարի սարքերի սեփականատերերը ստիպված եղան ջնջել կոնտենտի զգալի մասը` ազատելու համար անհրաժեշտ ծավալը 4,6-գիգաբայթանոց iOS 8-ի համար: Բացի այդ, սարքերը կաշխատեն 1 ժամ ավելի օպտիմալ տնտեսման շնորհիվ:

Օպերացիոն համակարգը կունենա տարբեր խնդիրների լուծման հնարավորություն` այսինքն, այժմ էկրանը հնարավոր կլինի բաժանել երկու հավելվածների միջև տարբեր հարաբերակցությամբ` 50/50, 70/30, 30/70: Ընդ որում, երկու բաց հավելվածն էլ ակտիվ է մնում: Եթե բացվի նրանցից մեկի հղումը, ապա նոր պատուհանը հարևան հավելվածի տեղը կզբաղեցնի: Կարելի է փակել հավելվածները «պատկերը` պատկերին» ձևաչափով: Օրինակ, եթե պլանշետում վերարտադրվում է տեսանյութ, ապա մասշտաբացումից հետո այն կշարունակի վերարտադրվել փոքր պատուհանում այլ ակտիվ հավելվածի վրայից: Տեսանյութով պատուհանը կարելի է տեղափոխել էկրանի մակերեսով և փոխել չափերը:

Հայտնվել է տպելու նոր գործառույթ` QuickType. էկրանի ստեղնաշարին կհայտնվեն կոճակներ տեքստի հատվածները պատճենելու, կտրելու ու ավելացնելու համար: Բացի այդ, ստեղնաշարը հնարավոր կլինի օգտագործել որպես թաչփադ` կուրսորը կառավարելու համար հարկ կլինի երկու մատով ուղղորդել այն:

Հիմնական նորարարություններից մեկը որոնումն է Siri ձայնային օգնականի ուղղորդությամբ: Այն նոր դիզայն ունի, կոնտեքստային հիշատակումների աջակցություն և լուսանկարների ու տեսանյութերի բարելավված որոնում: Եվ գլխավորը` Apple-ն այժմ ինտեգրված է կողմնակի հավելվածների հետ: Որոնման համար անհատական ասիստենտ է հայտնվել` Proactive Assistant, Siri-ին և Spotlight-ին շաղկապումով: Այն տեղեկատվություն կառաջարկի օգտատերին օրվա ժամի, գտնվելու վայրի, օրացույցի տվյալների և մուտքի հիման վրա: Մենյուում կլինեն կոնտակտները, որոնք վերջերս են կանչվել կամ հաճախ են կանչվում այդ ժամանակահատվածում, հավելվածներ` օգտատերի գործողությունների, նորությունների, խաղերի արդյունքների, մոտակա հաստատությունների, հիշեցումների և այլ տվյալների վրա հիմնված: Բացի այդ, Spotlight-ը նաև կկարողանա տեղեկատվություն որոնել հավելվածներում առանց դրանք գործարկելու: Գլխավոր գաղափարն է` կոնտենտն առաջարկել օգտատերին, մինչ վերջինս կսկսի այն որոնել:

Մեծ թարմացումներ ունեն Note, Newsstand, Passbook և Maps հավելվածները: Առաջինը կկարողանա աջակցել նկարների, լուսանկարների, ցանկերի և քարտեզների հետ աշխատանքին, ինչպես Evernote-ն ու OneNote-ը: Newsstand-ը վերանվանվել է News-ի: Այժմ դա թերթ է, որն աջակցում է անիմացիային, պարալաքս-էֆեկտին, տեսագրությանը, քարտեզներին ու խորհրդատվական համակարգին: Բացի գործընկեր պարբերականների նյութերից, News-ը հոդվածներ կներկայացնի ցանկացած URL-ով:

iOS 9 թարմացումը հասանելի կդառնա մշակողների համար շնորհանդեսից հետո, բաց բետա-թեստավորման այն կներկայացվի հուլիսին, իսկ վերջնական տարբերակը կհայտնվի աշնանը: Մինչև iOS 9 նորացում կարելի է ստանալ iPhone 4s, 5, 5c, 5s, 6, 6 plus-ից, iPad 2, 3-ից և 4-րդ սերնդից, iPad Air, Air 2, mini, mini 2, mini 3-ից և 5-րդ սերնդի iPod touch-ից:

OS X

Անհատական համակարգիչների համար OS X օպերացիոն համակարգի հաջորդ նորացումը ստացել է El Capitan անվանումը, որը նախատեսում է ընդլայնված աշխատանք սվայփով` դա տեքստը ներմուծելու միջոց է, որը թույլ է տալիս չկտրել մատը կամ ստիլուսը սենսորային էկրանի «ստեղնաշարի կոճակներից»: Օրինակ, փոստային հավելվածում այդպես կարելի է ջնջել նամակը, իսկ Safari-ում ամրագրել ներդիրը: El Capitan-ում բարելավված է նաև ամբողջական էկրանի ռեժիմով աշխատանքը: Օգտատերը կարող է երեք մատով մասշտաբայնացնել բոլոր բաց պատուհանները, կիսել էկրանն ակտիվ պատուհանի և փոքրերի միջև, երկու ակտիվ պատուհանի միջև` (այդ վիճակները կարելի է պահպանել):

Spotlight-ի որոնման համակարգը թարմացված տարբերակում կկարողանա մշակել հարցումը բնական լեզվով: Իսկ Safari բրաուզերը կկարողանա «խլացնել» ներդիրները, որոնք ձայնով են աշխատում: Դա հնարավոր կլինի անել մել քլիկով բոլոր ներդիրների համար, իսկ կոնտեքստային մենյուում հնարավոր կլինի գտնել այն, որը վերարտադրում էր աուդիոն կամ վիդեոն:

El Capitan-ն ավելի արագ է աշխատում: Օրինակ, հավելվածները 1,4 անգամ ավելի արագ է բացում, անցնում է մեկից մյուսը 2 անգամ ավելի արագ և 4 անգամ ավելի արագ բացում է PDF-ը: Նաև OS X-ի համար կթողարկվի փաթեթ` նախատեսված Metal գրաֆիկայի հետ աշխատանքի արագացման համար: Այն աշխատում է ինչպես խաղերում, այնպես էլ ծրագրերում` օրինակ, Adobe Illustrator-ում: Metal-ը կարող է 40 տոկոսով բարելավել ռենդերինգը: Օպերացիոն համակարգի նոր տարբերակը մշակողների համար կբացվի շնորհանդեսից հետո: Անվճար թարմացման համար այն հասանելի կդառնա աշնանը:

WatchOS

WatchOS օպերացիոն համակարգը, որի հիման վրա է աշխատում Apple Watch «խելացի ժամացույցը», այժմ թույլ կտա պատասխանել նամակին անմիջապես ժամացույցից: Խնդրելով Siri-ին գործարկել ֆիթնես-հավելվածը, հնարավոր կլինի սկսել մարզումը: Siri-ն այժմ կկարողանա հայտնել իր օգտատերին գնացքների և ավտոբուսների չվացուցակը: Բացի այդ, Apple-ի «խելացի ժամացույցի» էկրանին այժմ կարելի է տեսանյութ նայել: Գոյություն ունի սեփական թվատախտակի ստեղծման հնարավորություն: Մշակողները կարող են սկսել փորձարկել բետա-վարկածը:

Ներկայացվել է հատուկ հավելված Volkswagen-ի համար, որը թույլ կտա ժամացույցի օգնությամբ բացել դուռը, գործի դնել շարժիչը, միացնել լույսը, կառավարել ջերմաստիճանն ավտոմեքենայի սալոնում:

Ընթերցեք նաև. Shadowmatic-ը՝ Apple Design Awards-ի առաջին հայկական մրցանակակիր

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---