Պրահայի քվադրինալեն. Ինչպես ամեն ինչ սկսվեց

Պրահայի քվադրինալեն. Ինչպես ամեն ինչ սկսվեց

Առաջին «Ոսկե տրիգային» արժանացավ Ֆրանսիան

1967 թվականից Չեխիայի մայրաքաղաքում 4 տարին մեկ անցկացվում է Պրահայի քվադրինալեն (PQ)՝ բեմանկարչության ամենազանգվածային միջոցառումը, որը ներկայացնում է բեմանկարչությունը՝ սկսած բեմի և կոստյումների դիզայնից մինչև լուսային, ձայնային դիզայն, ինչպես նաև հատուկ կիրառական բեմանկարչությունը:

PanARMENIAN.Net - Իսկ սկսվեց ամեն ինչ 1959 թվականին՝ Սան Պաուլոյի Բիենալեում Ֆրանտիշեք Թրոսթերի հատուկ ցուցահանդեսով, որը ցուցադրում էր 1914-1959 թվականներին Չեխիային և Սլովակիային բեմական դիզայնի և թատերական ճարտարապետության զարգացումը: Արդյունքում ցուցահանդեսն արժանացավ Չեխոսլովակիայի ոսկե մեդալին: Հաջորդող երեք բիենալեներում Չեխիայի շարունակական հաղթանակի արդյունքում Պրահան 4 տարին մեկ Եվրոպայում բեմական դիզայնի միջազգային ցուցահանդեսը հյուրընկալելու հնարավորություն ստացավ: Այդ պահից էլ սկսվեց միջազգային ցուցահանդեսի պատմությունը, որն այսօր հայտնի է որպես Prague Quadrennial:

Առաջին PQ-ն անցավ «Բրյուսելյան տաղավարներում», որոնք Պրահա էին բերվել Բրյուսելում կայացած Expo 58-ից: Գլխավոր մրցանակի՝ «Ոսկե տրիգայի» համար մրցում էր 20 երկրից ժամանած 327 բեմանկարիչ: Ոչ մրցակցային, պատվավոր ցուցադրության սրահը նվիրված էր Սան Պաուլոյի միջազգային բիենալեում չեխոսլովակ դափնեկիրներին՝ կենդանի և գործող լեգենդներին և ժամանակակից չեխական բեմանկարչության նորարարներին:

Ֆրանսիայի տաղավարը, 1967

«Ոսկե տրիգային» այդ տարի արժանացավ Ֆրանսիան, որի տաղավարի ձևավորման հիմքում այդ երկրի արվեստագետների անցկացրած ամենահամարձակ ու ամենանորաձև հետազոտությունն էր:

Այժմ այն կազմակերպում են Չեխիայի մշակույթի նախարարությունն և Եվրոպական ﬕությունը: Այս տարիների ընթացքոււմ իրենց աշխատանքներն են ներկայացրել այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են` Սալվադոր Դալին, Օսկար Նիﬔյերը, ժոզեֆ Սվոբոդան, Ռոբերտ Ուիլսոնը և ոչ միայն:

Քվադրինալեում ներկայացվում են կատարողական դիզայնի և ճարտարապետության ամենանոր միտումները: Միջազգային այս միջոցառմանը մասնակցում են ցուցադրություններ աշխարհի ավելի քան 60 երկրից:

PQ-ն հարթակ է, որն արդեն տարեկան ավելի քան 5000 թատերական մասնագետի և ուսանողի է համախմբում, 50.000-ից ավելի այցելու ունենում ամբողջ աշխարհից:

Այդտեղ հիմնական միջոցառումներից բացի կազմակեպվում են նաև գիտաժողովներ և սեմինարներ: Ծրագիրը ներառում է ներկայացումներ, կրթական միջոցառումներ և միջազգային գործակցության համար նախատեսված հանդիպումներ: Հայաստանը ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցել է 2011-ից, այս տարի էլ երկրորդ անգամ է ներկայանում՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Կարմիր կարկուտ» ցուցադրությամբ:

Այսօրվանից՝ հունիսի 18-ից, գործում է 13-րդ ցուցահանդեսը՝ PQ'15-ը, որի պաշտոնական բացումը նախօրեին երեկոյան էր, իսկ կփակվի այն հունիսի 28-ին: Այն անցնում է «Ընդհանուր տարածք. Երաժշտություն, եղանակ, քաղաքականություն» խորագրի ներքո: PQ'15-ի նպատակն է ստեղծել անտեսանելի բեմանկարչություն. միջավայր, որը խորապես կազդի մարդու վրա՝ անկախ դրա ոչ նյութական ու տեսանելի լինելուց:

Բրազիլիայի հաղթած տաղավարը, 2011

Բացի ավանդական, մրցակցակցային «Երկրներ ու տարածաշրջաններ» և «Ուսանողական» բաժիններից PQ'15-ում լինելու է նաև «Կատարողական տարածության» բաժին, որը կենտրոնանացած է ճարտարապետության վրա: PQ'15-ի առանձնահատկություններն են Պրահայի կենտրոնական պատկերասրահներում և հանրային վայրերում ցուցադրվող ցուցահանդեսներն ու կենդանի միջոցառումներն ուղեկցող օբյեկնտները, դրանք իրականացնողներն ու զանգվածները: PQ'15-ի շրջանակում նաև քաղաքի փողոցներում և թատրոններում անցկացվող ուսանողական ավանդական ներկայացումներ են սպասվում: Դասախոսությունները, քննարկումները և SpaceLab սեմինարները կվարեն համաշխարհային առաջատար թատերագետներ ու արվեստագետներ:

Պրահայի քվադրինալեն եզակի հարթակ է աշխարհի թատերական մշակույթների և նկարիչների հանդիպման համար` այն փորձի փոխանակման, թատերական նոր զարգացումներն ու տեխնիկական հնարավորությունները բացահայտելու կամ սեմինարների շրջանակում աշխատանքի նոր ոճերին ծանոթանալու եզակի հնարավորություն է ընձեռում:

Այն միահյուսվում է համանուն եռամյա գեղարվեստական նախագծի հետ, որը կազմակերպում է PQ-ն եվրոպական ևս 11 կազմակերպության հետ համատեղ: Այս ծավալուն նախագծի կենտրոնում սիմպոզիումներ են, ցուցահանդեսներ, սեմինարներ ու ուսումնական ծրագրեր, որոնք անցնելու են Եվրոպայում և ավարտվելու են հենց քվադրինալեի շրջանակում:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---