Հայկական Վարդավառն ու աշխարհի ժողովուրդների «ջրային» տոները

Հայկական Վարդավառն ու աշխարհի ժողովուրդների «ջրային» տոները

Մարդկությունը վաղուց է հասկացել ջրի հատկությունը՝ պահպանելու ուժերն ու կյանքը, այդ իսկ պատճառով ջրի պաշտամունքը հատուկ է աշխարհի շատ ժողովուրդների համար։

Հայաստանում հուլիսի 12-ին նշվելու է հայերի ամենասիրելի և ամառային խոշորագույն տոնը՝ Վարդավառը։ Այն անց է կացվում ի պատիվ Քրիստոսի Պայծառակերպության և Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է։ Վարդավառն առաջին հերթին հայտնի է միմյանց վրա ջուր լցնելու ավանդույթով։ Մարդկությունը վաղուց է հասկացել ջրի հատկությունը՝ պահպանելու ուժերն ու կյանքը, այդ իսկ պատճառով ջրի պաշտամունքը հատուկ է աշխարհի շատ ժողովուրդների համար։ Բազում հավատալիքներում գոյություն ունեն տոնակատարություններ՝ կապված հենց ջրի հետ, և ջրախաղերը դրանց կարևորագույն բաղադրիչն են։

PanARMENIAN.Net - Ուսումնասիրելով աշխարհի որոշ ժողովուրդների ավանդույթները՝ PanARMENIAN.Net ը ներկայացնում է Վարդավառին առավել նման «ջրային» տոները։

Սոնգկրան

Թաիլանդում նոր տարին նշվում է ապրիլի 13-ից 15-ը և կոչվում է Սոնգկրան։ Այն հին հնդկական աստղաբանական օրացույցով նշանավորում է տարվա ավարտը, երբ Արեգակը Ձկների համաստեղությունից անցնում է Խոյի համաստեղություն, ինչն էլ բերում է տարվա փոփոխությանը։ Ինչպես հայտնի է, Թաիլանդում տարբերակում են տարվա երեք եղանակ՝ անձրևների սեզոն, ցուրտ սեզոն և տոթ սեզոն։ Թաիլանդական Նոր Տարվա ընթացքում ավարտվում է տոթ սեզոնը, որին շուտով կհաջորդի անձրևայինը․դրա սկիզբը նշանավորվում է ավանդական Կխաո Փհանսա տոնակատարությամբ։ Թաիլանդի երիտասարդությունն այդ օրը կազմակերպում է ջրախաղեր, քանի որ ջուրը մաքրում է անցած տարվա ընթացքում կուտակված ողջ բացասականը։ Բացի այդ, տարվա շոգ եղանակին ջուրը զովացնում է։ Փառատոնի կազմակերպիչները պատվում են սպիտակ կավով և տալկով։ Կարծիք կա, որ կավը հեռացնում է կեղտը, իսկ տալկն ամենուր օգտագործվում է բնակչության կողմից անձնական հիգիենայի համար նույն այն պատճառով, որով հին ժամանակներում օգտագործվում էր կավը։ Հետևաբար՝ կավով և տալկով պատվելը նշանակում է մաքրվել։ Թաիլանդում նման մաքրումը Սոնգկրանի ժամանակ կիրառվում է ամենուր, բոլոր քաղաքների փողոցներում, անգամ՝ պետական հիմնարկներում։

Թինջան

Բիրմայի կարևորագույն ազգային տոնակատարությունը նույնպես ապրիլի կեսերին է տեղի ունենում։ Այն նշվում է չորս-հինգ օրերի ընթացքում, իսկ կուլմինացիան Նոր տարվա օրն է։ Փառատոնի առաջին չորս օրերի ընթացքում բիրմացիները միմյանց վրա ջուր են լցնում տարբեր տարաներով և այլ հարմարանքներով, ինչը փառատոնի յուրահատկություններից է։ Այլաբանական առումով տեղի է ունենում նախորդ տարվա մեղքերի «մաքրում»։ Գլխավոր քաղաքներում հաճախ օգտագործում են ջրային խողովակներ, բամբուկից պատրաստված հսկա ներարկիչներ, ջրային ատրճանակներ․այս ամենը՝ ավանդական փափուկ բաժակների և գավաթների հետ միասին, հանդիպում են անգամ ջրով լցված փուչիկներ և հրդեհային խողովակներ։ Այդ ժամանակ բավականին տոթ է, և մարդկանց համար ջրախաղերը հաճելի են։ Դրանց չեն մասնակցում միայն հոգևորականները և հղի կանայք։ Զվարճացած երիտասարդ տղաները «գերում» են այլ թիմերի կանանց և դրանց դեմքերին մուր են քսում․դա վիրավորանք չի համարվում, այլ մանկական խաղ՝ մեծահասակների համար։ Աղջիկները կանգնում են բեմերին և քաղաքացիների վրա ջուր լցնում տասնյակ խողովակներից՝ կազմակերպելով իսկական հեղեղ։ Որոշ մարդիկ իրենց հետ սրբիչներ են վերցնում՝ թույլ չտալու համար, որ խողովակից ցայտող ջուրը լցվի ականջները, կամ բավական թրջվելուց հետո սրբիչով ծածկվելու նպատակով։ Որոշ չարամիտներ մարդկանց վրա սառցե ջուր են լցնում և ծիծաղում իրենց «զոհերի» վրա։

Սուրբ Զատկի ջրախաղեր

Հունգարիայում միմյանց վրա ջուր լցնելու ավանդույթը Սուրբ Զատկի մի մասն է կազմում․գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ջուր լցնում են միայն աղջիկների վրա։ Տոնակատարությունը կոչվում է Húsvéti Locsolás, ինչը թարգմանվում է որպես «Սուրբ Զատկի ջրախաղեր»։ Ավանդույթը պահպանում են Հունգարիայի ոչ բոլոր բնակիչները, այլ միայն նրանք, ովքեր տեղյակ են հին ավանդույթների և ավանդական զգեստների մասին։ Տոնակատարության հիմնական առանձնահատկությունն այն է, որ աղջիկները պետք է ազգային հունգարական զգեստներ հագած լինեն։ Ինչպես և մյուս ավանդույթները, կապված Զատկի հետ, Húsvéti Locsolás-ն կազմակերպվում է հեթանոսական ժամանակներից՝ մեր թվարկության երկրորդ դարից։ Այն ժամանակներում դույլերով աղջիկների վրա ջուր լցնելը պտղաբերությանը նվիրված ծիսակատարության մի մասն էր։

Իվան Կուպալա

Արևելյան սլավոնների գլխավոր ազգային տոնակատարությունը նշվում է ամառային արևադարձի օրը և նվիրված է բնության առավելագույն զարթոնքին։ Օրվա պարտադիր սովորույթներից է մասսայական լոգանքը՝ միմյանց վրա ջուր լցնելով։ Հնում կարծիք կար, որ այդ օրվանից գետերից դուրս են գալիս բոլոր չարքերը, իսկ ջուրը մոգական և կենարար հատկություններ է ստանում։ Ժողովրդական հավատալիքների համաձայն, տոնակատարության օրը ջուրը կարող է «ընկերանալ» կրակի հետ։ Նման միավորման համար խորհրդանիշ էին հանդիսանում խարույկները, որոնք վառվում էին գետերի ափերին Կուպալայի գիշերը։ Ուկրաինայում և Բելառուսում տղաներն ու աղջիկները, միմյանց ձեռք բռնած, զույգերով թռնում էին խարույկի վրայով։ Եթե թռիչքի ժամանակ ձեռքերը չէին անջատվում, ապա դա նշանակում էր մոտալուտ ամուսնություն։ Բացի այդ, Կուպալայի գիշերը գուշակություններ էին անում գետ բաց թողած պսակների միջոցով․եթե այն լողում էր, ապա դա նշանակում էր երջանկություն, երկար կյանք և ամուսնություն։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---