«Սպիտակ օձիգների» մաֆիոզ կլանի ներկայացուցչին «բռնացրել են» Վիլնյուսում

«Սպիտակ օձիգների» մաֆիոզ կլանի ներկայացուցչին «բռնացրել են» Վիլնյուսում

Շալաբաևին ուղղված հարցեր ունեն նաև Ղազախստանում, որտեղ նրան կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում գույքի առգրավմամբ

Վիլնյուսում ոստիկանությունը բերման է ենթարկել անդրազգային հանցավոր խմբավորման անդամ Սիրիմ Շալաբաևին, որը երկար ժամանակ է թաքնվում է Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի և Ղազախստանի արդարադատությունից:

PanARMENIAN.Net - Շալաբաևը Մուխտար Աբլյազովի ղեկավարած «սպիտակ օձիգների» մաֆիոզ կլանի անդամ է: Դա միջազգային հանցավոր կազմակերպություն է, որ մասնագիտացած է ֆինանսական մեքենայությունների վրա: Նրանց ամենաաղմկահարույց գործը Ղազախստանում ԲՏԱ բանկի սնանկացումն էր համաշխարհային ճգնաժամի օրերին: Սխեման շատ պարզ էր: Աբլյազովը, որն այն ժամանակ բանկի ղեկավարն էր, հսկայական միջոցներ էր փոխառում արտերկրում, իսկ հետո տալիս էր ոչ մի բանով չապահովված վարկեր կեղծ ֆիրմաների, որոնք օֆշորային ընկերությունների ցանցի օգնությամբ լվանում էին ստացած գումարները: Ի վերջո դրանք բոլորը հայտնվեցին հանցագործի անձնական գրպանում, իսկ դա մոտ 5 մլրդ դոլար է:

Զուգահեռաբար Աբլյազովը քողարկիչ փիար գործողություն կազմակերպեց: Առաջինը՝ կուսակցություն բացեց Ղազախստանում, որը խորհուրդ տվեց չգրանցել, բացատրելով դա տեղի իշխանությունների խարդավանքներով: Երկրորդը՝ քրեական հետապնդումից թաքնվելով Լոնդոնում, սկսեց ակտիվորեն վատաբանել Ղազախստանին, Ռուսաստանին և Ուկրաինային: Քննադատության օբյեկտների ընտրությունն ակնհայտ է՝ բոլոր այդ երկրների իրավապահ մարմինները Աբլյազովին ուղղված հարցեր ունեին:

Հետաքրքրական է, որ առաջին փուլերում մարտավարությունը գործեց: Մեծ Բրիտանիայում Աբլյազովը ստացավ քաղաքական փախստականի կարգավիճակ: Սակայն, զուգահեռաբար Լոնդոնի Բարձր դատարանը քննում էր Աբլյազովի դեմ ԲՏԱ բանկի հայցով բարդ ու խճճված գործը, ինչն էլ թույլ տվեց ջրի երես հանել փախած օլիգարխին: Դատավարությունը սուր բանավեճերով էր ընթանում, որտեղ երկու կողմից պայքարում էին մշուշոտ Ալբիոնի լավագույն փաստաբանները: Եվ Աբլյազովն այդ մենամարտում ջախջախիչ պարտություն կրեց: Դատարանը ապացուցեց խարդախության փաստերը, կալանք դրեց դատապարտյալի գույքի վրա և պարտադրեց վերադարձնել դրամական միջոցները: Սակայն մի բայց կա…Դատական լսումների ժամանակ Աբլյազովը կարողացավ թաքցնել ակտիվների մի մասը:

Սիրիմ Շալաբաևը Աբլյազովի այն օգնականներից մեկն էր, ով ակտիվորեն թաքցնում էր իրավապահներից գողացած միջոցները, վաճառում էր ակտիվները, անում էր ամեն բան փրկելու համար տիրոջ կապիտալը: Հարաբերությունները մաֆիոզ կլանում կառուցված էին անձնական նվիրվածության սկզբունքով և բարեկամական կապերի վրա: Եվ Սիրիմը, որը Աբլյազովի կնոջ հարազատ եղբայրն է, բարեխղճորեն էր դա անում:

Ի դեպ, դատարանում նույնիսկ ծիծաղելի իրավիճակ էր ստեղծվել: Լսումների ժամանակ Սիրիմ Շալաբաևը որպես օլիգարխ էր ներկայանում: Իբր թե իրեն են պատկանում բոլոր միջոցներն ու ակտիվները, որոնք հետաքրքրում էին արդարադատությանը: Այդ թվում նաև ավելի քան 30 մլն ֆունտ արժողությամբ Carlton House և Oaklands Park անշարժ գույքը, որտեղ ապրում էր Աբլյազովն ընտանիքի հետ: Աբլյազովը դատարանում միայն համեստորեն լռում էր՝ ներկայանալով որպես ձրիակեր:

Սակայն, ի վերջո, արդարդատությունն ամեն ինչ իր տեղը դրեց: Սկսենք նրանից, որ բոլոր ընկերություններն անխտիր, որոնց «սեփականատերը» Շալաբաևն էր, մեկ առանձնահատկություն ունեին՝ բացակայում էին ֆիզիկական ակտիվները, առկա էին միայն այլ օֆշորային ֆիրմաներից միլիոնավոր դոլարների պահանջների իրավունքը: Դա տարօրինակ թվաց: Եվ ահա, քայլ առ քայլ հետևելով կապիտալի տեղաշարժին, հաջողվեց ապացուցել, որ Աբլյազովը Շալաբաևի միջոցով իրականում վերահսկում է ավելի քան 600 ընկերություն: Իսկ չէ որ կային նաև այլ օգնականներ:

Սիրիմ Շալաբաևն առաջին հանցակիցն էր, ով իրական ազատազրկման դատապարտվեց Մեծ Բրիտանիայում: Թաքցնելով տեղեկությունները շահառու սեփականատերերի ու սեփական ակտիվների մասին, ինչպես նաև ընկերությունների, որոնց օգնությամբ գողացվել էին բանկի միջոցները՝ նա խոչընդոտում էր դատավարությանը, որի համար էլ 18 ամսվա ազատազրկման դատապարտվեց՝ դատարանը չհարգելու համար:

Շալաբաևը չսպասեց մինչև ոստիկանությունը գա իր ետևից և փախուստի դիմեց: Անգլիացիները մի քիչ զարմացան և հետևություն արեցին՝ որպեսզի Աբլյազովը ևս չփախչի իր բարեկամի օրինակով, առգրավեցին նրա անձնագիրը: Թե բա ինչ է անելու առանց փաստաթղթի: Պարզամիտներ: Երբ Աբլյազովին դատապարտեցին 22 ամսվա ազատազրկման, դատարանին անհարգալից վերաբերմունքի համար, նրան ոչինչ չխանգարեց նստել ավտոբուս և հանգիստ հատել սահմանը՝ Լա Մանշով անցնելով Ֆրանսիա: Պարզվեց, որ հանցագործն «անձնագրերով լի մի մեծ զրահապահարան» ունի:

Օլիգարխին ակտիվները թաքցնելու գործում օգնել է ևս մի քանի հոգի: Եվ նրանք ևս դատապարտվեցին Անգլիայի դատարանով: Դա Սալիմ Շալաբաևն էր՝ նա մեղադրվում է վերաքննիչ դատարանում միտումնավոր կեղծ ցուցմունքներ տալու համար: Փախավ, ինչպես և մյուսները: Աբլյազովի ներկայացուցիչ Փոլ Կիֆրիոտիսը մեղավոր ճանաչվեց դատարանին չհարգելու համար՝ Մեծ Բրիտանիայում և Կիպրոսում, որտեղ էլ 3 ամիս նստեց բանտում:

Չգիտեմ ինչպես հեռավոր Ասիայում, բայց Եվրոպայում, եթե մարդը փախչում է արդարադատությունից, եթե նա լկտի սուտ է ասում, հաշվի չնստելով փաստերի հետ, ամեն կերպ ուզում է ջրից չոր դուրս գալ, ապա այդ ամենը վկայում է, որ նա մեղավոր է: Իսկ այստեղ փախածների մի ամբողջ ավազակախումբ է:

Երբ Ինտերպոլը ձերբակալեց Աբլյազովին Լազուրե ափին, շքեղ առանձնատան տարածքում, անձամբ ես չէի կասկածում, որ հիմա այդ մարդը կբանտարկվի և երկար ժամկետով: Ինչն, ընդհանուր առմամբ, հաստատում է դատական լսումների ընթացքը Ֆրանսիայում՝ Աբլյազովի արտահանձնման մասին: Նրան շուտով կփոխանցեն Մոսկվային: Կալանավորն, անշուշտ, շարունակում է պնդել, որ իրեն հետապնդում են քաղաքական պատճառներով, սակայն կարողացավ հասնել միայն մեկ բանի՝ նա նստելու է ընդհանուր ռեժիմի գաղութում, որտեղ կարող է չաշխատել, իսկ դիվանագետները կայցելեն նրան՝ հսկելով կալանավորի իրավունքների պահպանումը: Ի դեպ, Անգլիան այնուամենայնիվ զրկեց Աբլյազովին քաղաքական փախստականի կարգավիճակից:

Շալաբաևն, ի տարբերություն շեֆի, դեռ ժամանակավոր է նստած: Վիլնյուսի տարածքային դատարանն արտոնել է Սիրիմ Շալաբաևի արտահանձնման ձերբակալությունը՝ 3 ամիս ժամկետով: Սակայն նրա հեռանկարները ևս պայծառ չեն: Նրան ձերբակալել են Ուկրաինայի հարցումով, որտեղ այդ մարդուն կասկածում են 300 մլն դոլարի յուրացման և գույքի մսխման մեջ: Եվ հազիվ թե հենց այնպես ազատ արձակեն: Առավել ևս, որ այստեղ քաղաքականությունը չի խանգարի արդարադատությանը: Վիլնյուսն ու Կիևը ոչ մի տարաձայնություն չունեն:

Ղազախստանը ևս հարցեր ունի նրան: Այստեղ Շալաբաևին կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում գույքի առգրավմամբ: Ի դեպ, կարևոր չէ, թե որտեղ նա կկրի պատիժը, կարևորն այն է, որ գողը ստանա իր հասանելիք պատիժը: Պատժի անխուսափելիությունը գլխավոր ասպեկտն է, որի վրա հիմնված է եվրոպական իրավունքը և կարևոր է թույլ չտալ, որ իրավապահ համակարգը քայքայվի:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---