Գիտնականները վերծանում են շների «լեզուն»

Գիտնականները վերծանում են շների «լեզուն»

Գիտնականները շների վարքագծի շատ հետաքրքիր առանձնահատկություն են հայտնաբերել, որի մասին չգիտեին ոչ միայն շուն պահողները, այլ նույնիսկ փորձագետ կինոլոգները

Էվոլյուցիոն գործընթացների ավելի խորը ուսումնասիրության նպատակով գիտնականներն ուսումնասիրում են տարբեր կենդանիների հոգեբանությունը, այդ թվում շների: Հետազոտությունների արդյունքում գիտնականները վերծանել են շների վարքագծի որոշ առանձնահատկություններ:

PanARMENIAN.Net - Գիտնականների վերջին տվյալները շների վարքագծային հոգեբանության մասին նրանց «լեզվի» առավել մանրակրկիտ վերծանման արդյունք են:

Օրինակ, եթե ցանկանում եք իմանալ, թե ձեր շունն ինչ զգացմունքներ է տածում ձեր հանդեպ, նայեք նրա ձախ հոնքին: Գիտնականները գերարագ տեսախցիկով ֆիքսել են 12 ցեղատեսակի շների միմիկան`պարզելու համար նրանք միմիկայի համար պատասխանատու մկանների միկրոշարժումները: Կենդանիների միմիկան տարբեր էր, կախված նրանից, թե ինչին են նրանք հետևում: Երբ շները մարդ էին տեսնում, բարձրացնում էին հոնքերը: Եթե մարդը նրանց տերն էր, ձախ հոնքն ավելի վեր էր բարձրանում, բիբերը լայնանում էին, ականջները` կախվում: Անծանոթների տեսնելիս` շները թեթևակի հետ էին ուղղում ձախ ականջը:

Գիտնականները շների վարքագծի շատ հետաքրքիր առանձնահատկություն են հայտնաբերել, որի մասին չգիտեին ոչ միայն շուն պահողները, այլ նույնիսկ փորձագետ կինոլոգները:

Տարբեր ցեղատեսակների մոտ 30 շների շրջանում անցկացված փորձերի շարքը թույլ տվեց պարզել, որ եթե շունը հիմնականում դրական է տրամադրված, ապա թափահարում է պոչը ավելի շատ դեպի աջ: Եթե նա զայրացած է կամ վշտացած` շարժումներն ավելի շատ թեքվում են դեպի ձախ:

Փարձերի ժամանակ շներին նստեցրել են վանդակների մեջ, որտեղ տեսախցիկներ կային տեղադրված և գրանցում էին պոչի շեղման անկյունը մարմնի մեջին գծից: Հետո նրանց 4 խթան էին ցուցադրում` իրենց տիրոջը, անծանոթ մարդու, կատու էին ցույց տալիս և անծանոթ «դոմինանտ» շուն:

Տիրոջը տեսնելիս շներն ակտիվ թափահարում էին պոչը` դեպի աջ շեղումով, անծանոթ մարդու տեսնելիս պոչը դեպի աջ էր շեղվում, սակայն ոչ այդքան հաճախ: Կատու տեսնելիս պոչը կրկին դեպի աջ է շեղվում, բայց ավելի փոքր ամպլիտուդով: Եթե կողքին ագրեսիվ անծանոթ շուն էր հայտնվում, պոչն անհապաղ արձագանքում էր դեպի ձախ շարժումով:

Արդյունքում գիտնականները եկան այն եզրակացության, որ պոչի աջ մասի մկաններն ավելի շատ պատասխանատու են դրական զգացմունքների արտահայտման համար, իսկ ձախ կողմինը` բացասական:

PanARMENIAN.Net / Tsets, ֆոտո` Reuters
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---