Բնական աղետներ. Հետևեք կենդանիների վարքագծին

Բնական աղետներ. Հետևեք կենդանիների վարքագծին

Որսկան շան համեմատ, մարդը գործնականում զրկված է հոտառությունից, չղջիկի համեմատ` խուլ է, ի տարբերություն միջատների ունակ չէ զգալ էլեկտրամագնիսային դաշտերը

Կենդանիների համեմատ մարդը բավականին «խեղված» էակ է զգայարանների տեսակետից: Մենք տեսողության մակարդակով չենք ընկալում ուլտրամանուշակագույն ճառագայթները և բևեռացված լույսը: Մարդը խուլ է ուլտրաձայների և ինֆրաձայների դեպքում, թեև դրանց ազդեցությունը մարդու վրա մեծ վտանգներով է հղի:

PanARMENIAN.Net - Որսկան շան համեմատ, մարդը գործնականում զրկված է հոտառությունից, չղջիկի համեմատ` խուլ է, ի տարբերություն միջատների ունակ չէ զգալ էլեկտրամագնիսային դաշտերը:

Ի դեպ, և մարդու, և կենդանիների նյարդային համակարգը ֆիլտրեր ունի, որոնք դեպի օրգանիզմի զգայուն համակարգեր են բաց թողնում միայն ազդանշանների մի մասը: Եվ դա նյարդային համակարգի օգտակար գծերից է: Յուրաքանչյուր կենսաբանական համակարգի համար բնությունը «հավաքել է» գոյատևման ամենաօպտիմալ տարբերակները:

Մարդու մոտ գերզգայունության բացակայությունը 5 զգայարաններում լրացվում է հզոր մտավոր գործունեությամբ: Դա, իհարկե, չի նշանակում, որ մարդն ընդհանրապես զուրկ է բնական երևույթները կանխազգալու ունակությունից, բոլորովին` ուղղակի այս հարցում նա չի կարող մրցել կենդանիների հետ, որոնք բնական կենսաինդիկատորներ են:

Կենդանիների «տեխնիկական» հագեցումը հնարավորություն է տալիս նրանց շրջակա միջավայրի, մարդկանց մասին շատ ավելի տեղեկություններ ստանալ: Նրանք գերազանց են լսւոմ, մեծ տարածության վրա որսում են վտանգավոր վիբրացիաները և զգում են մթնոլորտային ճնշման նույնիսկ աննշան տատանումները, ինչը հնարավորություն է տալիս նրանց ժամանակին անվտանգ վայր հեռանալ:

Փաստ. Վաղուց է հայտնի, որ վայրի կենդանիներն ավելի հաճախ ու հստակ են արձագանքում մոտալուտ աղետին: Դա բացատրվում է վերջիններիս ընտելացմամբ: Ընտելացումն, իր հերթին, արգելքների համակարգ է, որը զուգորդվում է նաև ընտանի կենդանիների որոշակի փափկասունությամբ:

Գիտնականները պարզել են, որ շատ կենդանիներ կարող են լսել մոտալուտ բնական աղետի ինֆրաձայնային ազդանշանները:

Ուժեղ փոթորիկը, որը տեղի ունեցավ 2014-ի ապրիլին ԱՄՆ-ում, ստիպեց կենսաբաններին մտածել թռչունների վարքագծի մասին, որոնք փոթորկից 2 օր առաջ լքել էին վտանգավոր տարածքը: Հատկանշական է, որ ապրիլին թռչունները նոր էին վերադարձել Կոլումբիայից` հաղթահարելով գրեթե 5 հազար կմ, սակայն սովից ու հոգնածությունից վախճանվելու ռիսկը թռչունների համար պակաս կարևոր էր, քան փոթորկին զոհ գնալու վտանգը:

Սկզբում գիտնականները ենթադրեցին, որ թռչունները զգացել էին մոտալուտ փոթորիկը բազում մետեոազդանշանների շնորհիվ` մթնոլորտային ճնշման, ջերմաստիճանի, քամու արագության, ամպային ծածկույթի փոփոխությունները: Սակայն, վերլուծելով եղանակային պայմանները` հետազոտողները եկան այն եզրակացության, որ փոթորկից առաջ այդ գործոնները չեն փոխվել: Գիտնականները ենթադրեցին, որ տորնադոն ինֆրաձայնային ալիքներ է առաջացնում, որոնք առաջ են անցնում հազարավոր կիլոմետրերով` հենց այդ պատճառով թռչունները շուտ էին իմացել մոտալուտ փոթորկի մասին:

Ինֆրաձայնային են համարվում 20 Հերց հաճախականությունից ցածր ակուստիկ ալիքները: Այդ հաճախականությունը մարդու ականջը չի կարող ընկալել` ի տարբերություն թռչունների և այլ կենդանիների: Հրաբուխների ժայթքումը, ցունամիի հարվածներն ու միջուկային պայթյունները նույնպես ինֆրաձայնային ալիքներ են ստեղծում, որոնք տարածվում են հազարավոր կիլոմետրերով: Ի դեպ, միջուկային ռումբի պայթյունից առաջացող ալիքներն անցնում են Երկիր մոլորակի ամբողջ մակերեսով: Այդ պատճառով աշխարհում միջուկային փորձարկումների համընդհանուր արգելման մասին պայամանգրի խախտումներին հետևելու համար ստեղծվել է ինֆրաձայնային ցուցիչների ցանց:

Իր հետազոտության մեջ կենսաբանները հաստատում են թռչունների և կենդանիների կարևոր դերը բնական աղետների կանխատեսման գործում:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---