// IP Marketing video - START// IP Marketing video - END
ՌԴ-ն առանց թուրքական մթերքի, կամ ինչ  կարող է առաջարկել ՀՀ-ն

ՌԴ-ն առանց թուրքական մթերքի, կամ ինչ կարող է առաջարկել ՀՀ-ն

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Դեպքից հետո Ռուսաստանը Թուրքիայի դեմ մի շարք պատժամիջոցներ է սահմանել: Դրանց թվում է մի շարք մթերքների ներմուծման արգելքը:

Այսպիսով, ՌԴ կառավարությունն արգելել է սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից: Այդ երկրից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ:

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ համատեղ խորհրդակցություն է անցկացրել մոտ 50 ագրովերամշակող ընկերությունների և ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանդիպմանը մասնակցում էր, այդ թվում, նաև Ռուսաստանում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:

Խորհրդակցության նպատակն էր քննարկել դեպի ռուսական շուկա հայկական գյուղմթերքի արտահանումների ավելացման hարցը` կապված թուրքական ապրանքների ներմուծման արգելանքի հետ, արտահանումների գործընթացում ընկերությունների հիմնական խնդիրները և համատեղ ուժերով կազմել արտահանումների խթանման միջոցառումների իրականացման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր:

Նախարարի խոսքով` սա մեծ հնարավորություն է, որը Հայաստանի տնտեսության համար նպաստավոր պայմաններ է ստեղծել, և այն պետք է առավելագույնս արդյունավետ օգտագործել արտահանումների ծավալները հնարավորինս ավելացնելու համար:

Նախարար Կարապետյանի խոսքով` արդեն իսկ հայտնի է այն գյուղմթերքների ցանկը, որը կարող է պահանջարկ ունենալ ռուսական շուկայում: Դրանք են` թարմ և վերամշակված պտուղ-բանջարեղենը, ձկնեղենը, չրերը, վերամշակված մսամթերքը և կաթնամթերքը:

Նկատի ունենալով այդ ցանկը` PanARMENIAN.Net ը համեմատել է Թուրքիայից Ռուսաստան արտահանվող և պատժամիջոցների տակ գտնվող որոշ ապրանքների ծավալները և արժեքը` Հայաստանից ՌԴ արտահանվող նույն ապրանքների համապատասխան ցուցանիշների հետ:

Այսպես, 2014-ին ՀՀ-ից ՌԴ արտահանվել է $1.600 արժեքով 1.2 տոննա միս և մսից ենթամթերք (600 հազար դրամի): 2013-ին միս և մսից ենթամթերք ՌԴ չի արտահանվել: Ընդ որում, Թուրքիայից ՌԴ 2013-ին արտահանվել է $2.76 մլն-ի թռչնի միս:

2014-ին 14 հազար 155 տոննա ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային կամ բոստանային մշակաբույսերի կեղևներ և կլեպներ են արտահանվել ՀՀ-ից Ռուսաստան՝ $16 մլն 952 հազարի (7 մլն 044 հազար դրամի): 2013-ին նույն ապրանքների մոտ 30 հազար տոննա է արտահանվել ՌԴ՝ մոտ $23.5 մլն-ի:

Միաժամանակ, 2013-ին Թուրքիայից ՌԴ են արտահանվել մոտ $118 մլն-ի չոր և այլ մրգեր:

2013-ին Թուրքիայից ՌԴ է արտահանվել մոտ $1.2 մլրդ-ի բանջարեղեն:

2013-ին ՀՀ-ից ՌԴ է արտահանվել 11 հազար տոննա բանջարեղեն և այլ կերային արմատապտուղներ և ելապտուղներ՝ մոտ $7 մլն 800 հազարի: 2014-ին ՀՀ-ից ՌԴ արտահանվել է մոտ 7 հազար տոննա բանջարեղեն՝ մոտ $5 մլն 900 հազարի:

2013-ին Թուրքիան ՌԴ է արտահանել $28.9 մլն-ի թարմ ձուկ, և $3.9 մլն-ի սառեցված ձուկ, երբ Հայաստանը նույն թվականին ՌԴ է արտահանել $29.6 մլն-ի ձուկ և խեցգետնավորներ, մանրուքներ և այլ ծովային անողնաշարավորներ (մոտ 6 հազար տոննա):

Կարելի է ասել, որ վերոնշյալ ապրանքների ցանկում ՀՀ-ն միայն ձկան մասով կարող է վիճարկել Թուրքիայից ՌԴ արտահանումը` ծավալների առումով:

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Աշխարհի առաջնությունն ու ՀՀ տնտեսությունը
Գործարարն ու պետությունը՝ հեղափոխությունից հետո
Ով է ճիշտ՝ Գևորգյա՞նը, թե՝ Ծառուկյանը
 Բաժնի այլ նյութերը
ՀՀ ջերմոցներում արված ներդրումներն արդյունավետ են Տեղական արտադրանքի համար նոր շուկաներ են բացվում
100 օրվա տնտեսություն Ինչ հասցրեց ուղղել ու որտեղ «սայթաքեց» Փաշինյանի գործադիրը
Բյուջեն լցվում է խոշորների հաշվին Մյուսներից գանձվող հարկերը կտրուկ նվազել են