Սարդոստայն. Բուժիչ նյութ, որն արյունահոսությունը դադարեցնելու հատկություն ունի

Սարդոստայն. Բուժիչ նյութ, որն արյունահոսությունը դադարեցնելու հատկություն ունի

Իր քիմիական բաղադրությամբ այն սպիտակուց է, որն իր կազմով մոտ է միջատների մետաքսին

Ժամանակակից բժշկությունն իր հետազոտություններում գնալով ավելի հաճախ է դիմում նախնիների գիտելիքներին: Օրինակ, հետազոտման համար հետաքրքիր նյութ է դարձել սարդոստայնը, որի բուժիչ հատկությունների մասին հայտնի է եղել վաղուց ի վեր:

PanARMENIAN.Net - Բժշկությանը վերաբերող հայկական ձեռագրերում հիշատակվում են սարդոստայնի ապաքինող և արյունահոսությունը դադարեցնող հատկությունները: Որպես արյունահոսության դադարեցման հզոր միջոց այն նաև օգտագործվել է ծննդաբերության ժամանակ: Սարդոստայնը կիրառվել է նաև այրվածքների դեպքում:

Սարդոստայնը սարդոստանային գեղձերի արտադրությունն է, որը «քարանում է» թելերի տեսքով: Իր քիմիական բաղադրությամբ այն սպիտակուց է, որն իր կազմով մոտ է միջատների մետաքսին: Սարդոստայնի կազմում կան ալանին, գլիցին և սերին: Սարդոստայնի կտավի ստացման ընթացքում տեղի է ունենում սպիտակուցի փոփոխություն կառուցվածքային մակարդակով: Այն պինդ է դառնում դրսից և հեղուկ` ներսից:

Սարդոստայնն արյունահոսությունը դադարեցնելու ունակություն ունի և արագացնում է վնասված մաշկի ապաքինումը: Սարդոստայնը կարող է օգտագործվել որպես նյութ կարեր դնելիս կամ իմպլանտների ամրացման համար, ինչպես նաև որպես կարկասային հիմք արհեստական օրգանների աճեցման համար: Օրինակ, եթե սարդոստայնի ցանցանման կարկասը հագեցնել ցողունային բջիջների լուծույթով, դրանք շատ արագ կկպչեն, իսկ դեպի բջիջները կձգվեն անոթներն ու նյարդերը: Ինքը սարդոստայնը ժամանակի հետ անհետ կներծծվի:

Սարդոստայնի միջոցով կարելի է էականորեն բարելավել բժշկության մեջ կիրառվող բազում նյութերի հատկությունները: Օրինակ, սարդոստայնն ունի էլեկտրական լիցք, որն օգնում է սարդերին որսալ զոհին: Սարդոստայնի այս լիցքավորվածությունը կարելի է օգտագործել նաև բժշկական վիրակապերի բաղադրության մեջ: Սարդոստայնի լիցքը բացասական է, իսկ մարմնի վնասված հատվածինըը՝ դրական: Այդպիսով, սարդոստայնի հետ վերքի շփման արդյունքում էլեկտրաբալանս է ձևավորվում, ինչը դրական է ազդում ապաքինման գործընթացի վրա: Սարդոստայնով վիրակապերը վերքի հետ էլեկտրաստատիկ փոխազդեցության շնորհիվ ներքաշում են նրանից միկրոօրգանիզմներն ու պահում վիրակապի ներսում՝ թույլ չտալով բազմանալ:

Սարդոստայնի կազմում 3 նյութ կա, որոնք նպաստում են նրա երկարակեցությանը՝ պիրոլիդին, կալիումի հիդրոֆոսֆատ և կալիումի նիտրատ: Պիրոլիդինը լավ է ջուր ներծծում, այդ նյութը կանխարգելում է սարդոստայնի թելերի չորացումը: Կալիումի հիդրոֆոսֆատը թթվային է դարձնում սարդոստայնը և կանխում է սնկային և մանրէաբանական աճը: Ցածր pH սպիտակուցի դենատուրացիայի պատճառ է դառնում՝ դարձնելով չլուծվող: Կալիումի նիտրատը զսպում է մանրէների ու սնկերի աճը:

Սարդոստայնից պատրաստված վիրակապերն ապահովում են վերքի էքսուդատի արտահոսքը և հետ են մղում միկրոօրգանիզմներին վերքի մակերեսից, ճնշում են ախտածին միկրոֆլորան, հակաայտուցային և հակաբորբոքային ազդեցություն են թողնում: Գիտնականները ձեռնարկում են քիմիական ճանապարհով սարդոստյան սինթեզելու փորձեր: Սակայն, դա շատ բարդ խնդիր է, քանի որ սարդոստայնի սպիտակուցի կառուցվածքը չափազանց բարդ է:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---