Վազք. Ի՞նչ է պետք իմանալ անվճար մարզաձևով զբաղվելուց առաջ

Վազք. Ի՞նչ է պետք իմանալ անվճար մարզաձևով զբաղվելուց առաջ

Վազքից առաջ անհրաժեշտ է տաքացնել օրգանիզմը

Վազքը համեմատաբար անվճար մարզաձև է` բավական է ունենալ միայն մի զույգ հարմարավետ մարզակոշիկ և` առաջ: Եվ եթե դուք պատկանում եք այն անձանց թվին, որոնք մտադիր են այս տարի վազքով զբաղվել, այս հոդվածը լավ խթան կլինի:

PanARMENIAN.Net - Եվ այսպես, եթե նորեկ եք այդ գործում, վատ չէր լինի հետևել հաջորդ խորհուրդներին: Առաջին մարզումները միանգամից վազքից սկսելու կարիք չկա: Սկսեք արագ քայլքից: Տեմպը պետք է հաճույք պատճառի, ոչ թե հյուծի: Այդպիսի «զբոսանքից» 10 օր անց կարելի է սկսել վազքը:

Վազքից առաջ անհրաժեշտ է տաքացնել օրգանիզմը: Մի քանի կքանստում, ձգում, քայլք արագ տեմպով և հետո միայն անցում վազքին: Օպտիմալ արագությունը 1 կմ է 7-8 րոպեում: Ավելի լավ է սկսել 200-300 մ վազքից: Ամեն օր հարկավոր է անցնել նույն տարածությունը, միայն 10 օրը մեկ ավելացնելով 20-30 մետր:

Կա ճիշտ տեմպ ընտրելու պարզ միջոց` եթե հևոց չկա և առանց դժվարության կարողանում եք մի քանի բառ արտաբերել, նշանակում է, ճիշտ տեմպ է ընտրված:

Ճիշտ տեխնիկային տիրապետելու և ողնաշարի վտանգավոր ծանրաբեռնվածությունից խուսափելու համար, պետք է նվազագույնի հասցնել մարմնի ուղղահայաց տատանումները: Չի կարելի թույլ տալ, որ մարմինը «վեր» ցատկի ու կտրուկ «բախվի» վազքի մակերեսին:

Վազքի ճիշտ տեխնիկայի հիմնական բաղադրիչներից է կորպուսի անշարժությունը ուղղահայաց առանցքի հանդեպ: Դա զերծ կպահի ողնաշարի և հոդերի վնասվածքներից: Հարկավոր է հետևել կեցվածքին: Ճիշտ վազելու համար մարմինը չպետք է թեքել առաջ կամ հետ: Մարմնի թեքությունն ավելացնում է «ոտքով բախվելու» հավանականությունը, հետ թեքվելու դեպքում ազդրերը չափից ավելի են բարձրանում և խախտվում է շարժումների սլացիկությունը: Արմունկը պետք է ծալված լինի 90 աստիճանի տակ, դաստակը պետք է ազատ թողնել, չսեղմել: Պետք է հիշել, որ շարժումների ազատությունն ապահովում է անկաշկանդ ռիթմիկ շնչառություն և հետաձգում է հոգնածությունը:

Պետք չէ գլուխը շատ կախել, դա կհանգեցնի մարմնի թեքվածությանն ու կդժվարացնի շնչառությունը: Պետք չէ նաև գլուխը հետ գցել` դա հանգեցնում է որովայնի ցցմանը` ավելի լավ է առաջ նայել:

Վազքը հանգեցնում է ոսկորների վերակառուցմանը, որի հետևանքով նվազում է վնասվածքների հավանականությունը սովորական կյանքում: Վազքը, ինչպես և լողը, գործի է դնում մարմնի մկանների բոլոր խմբերն ու հատուցում է պակասող էներգածախսը: Արդյունքում մարդը նիհարում է և պահպանում է գեղեցիկ կազմվածքը:

Վազքը խթանում է արյան շրջանառությունը, ինչը սրտի հիվանդությունների կանխարգելմանն է նպաստում: Վազքը նաև փոխում է արյան թթվածնային և կենսաքիմիական բաղադրությունը: Դա իր հերթին ապահովում է հյուսվածքների հագեցումը թթվածնով և նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը: Վազքը խթանում է նյութափոխանակությունը, էնդորֆինների արտազատումը, որոնք բարձրացնում են տրամադրությունն ու բարելավում են նյարդային համակարգի աշխատանքը: Այն դրական է ազդում մարսողական համակարգի վրա, վերացնում է գլխացավը, անքնությունը, նվազեցնում է արյան ճնշումը, դանդաղեցնում է ծերացման գործընթացներն օրգանիզմում, ձերբազատում է հաճախակի հիվանդություններից, բարձրացնում է տոկունությունն ու աշխատունակությունը:

Քանի որ երկար ռիթմիկ վազքի ժամանակ զարկերակը հասնում է րոպեում 120-130 վայրկյանի, արյունատար անոթներն ընդլայնվում են, նվազում է դրանց դիմադրությունը, արդյունքում արյան ճնշումը նվազում է: Նվազման դեպքում, հակառակը, այն բարձրանում է: Այդպիսով, վազքը կարգավորում է արյան ճնշումը:

Վազքը դրական է ազդում արյան շրջանառության և իմունիտետի վրա: Տղամարդկանց և կանանց հետազոտության արդյունքում պարզվել է, որ վազքի ժամանակ ավելանում է էրիտրոցիտների, հեմոգլոբինի և լիմֆոցիտների պարունակությունն արյան մեջ, որի հետևանքով ավելանում է թթվածնի քանակն արյան մեջ, նրա պաշտպանական հատկությունները:

Վազքով զբաղվելիս կարևոր փոփոխություններ են կատարվում նաև արյան կենսաքիմիական բաղադրության մեջ, ինչն ազդում է օնկոլոգիական հիվանդություններին օրգանիզմի հակվածության վրա: 126 վազքով զբաղվոի հետազոտության արդյունքում դրական տեղաշարժ է հայտնաբերվել օրգանիզմի հակաուռուցքային պաշտպանության համակարգում` առողջարար վազքով զբազվելու տևողությանը զուգահեռ: Հետևաբար, որքան շուտ սկսեք մարզվել, այնքան կայուն կլինի օրգանիզմը քաղցկեղի հանդեպ:

Դիմացկունության մարզումների ազդեցության հետևանքով նվազում է արյան մածուցիկությունը: Դա թեթևացնում է սրտի աշխատանքը և նվազեցնում է տրոմբի առաջացման վտանգն ու սրտի կաթվածի հավանականությունը: Ճարպային փոխանակման շնորհիվ վազքը մարմնի քաշի կարգավորման արդյունավետ միջոց է: Առողջարար վազքով զբաղվող մարդկանց քաշը մոտ է իդեալականին, իսկ ճարպի պարունակությունը 1,5 անգամ պակաս է, քան չվազողների մոտ:

Վազել կարելի է ցանկացած ժամի: Օրինակ, առավոտյան ժամերին, երբ արյան մեջ բարձր է հորմոնների պարունակությունը, վազքը դրանք կայունացնելու հրաշալի միջոց է: Եթե վազել երեկոյան, աշխատանքից հետո, ապա օրգանիզմը կլիցքաթափվի և էներգիա կստանա:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---