Ճշմարտությունը մոտ է. Առաջին տպավորությունները նոր «Գաղտնի նյութերից»

Ճշմարտությունը մոտ է. Առաջին տպավորությունները նոր «Գաղտնի նյութերից»

Կառավարությունը կրկին ամեն ինչ թաքցնում է, ոչ մեկին չի կարելի վստահել, իսկ գլխավոր հերոսներն, իրենց կամքից անկախ, նորից հայտնվել են չարագուշակ դավադրության կենտրոնում:

Հայտնի «Գաղտնի նյութեր» գիտաֆանտաստիկ սերիալի վերջին` 9-րդ սեզոնն ավարտվել է 2002 թ. մայիսին: Հետո հայտնվեց երկրորդ լիամետրաժ «Ցանկանում եմ հավատալ» ֆիլմը, որն անհաջող էր պրոդյուսերների համար: 14 տարի անց շոուի անփոխարինելի հեղինակ Քրիս Քարթերը որոշեց վերակենդանացնել սերիալը` ըստ էության, շարունակությունը ոչ թե 10-րդ սեզոնն է, այլ նոր, վերագործարկված մինի-սերիալ է, բաղկացած ընդամենը 6 էպիզոդից: Դևիդ Դուխովնին և Ջիլիան Անդերսոնը, հանդիսատեսին հոգեհարազատ դարձած ՀԴԲ գործակալներ Ֆոքս Մալդերի և Դանա Սկալլիի դերերում, հերթական անգամ ջանում են հանգուցալուծել խճճված պարանորմալ երևույթը 21-րդ դարի նոր իրողությունների պայմաններում:

PanARMENIAN.Net - ն իր տպավորություններն է ներկայացնում սերիալի «Իմ պայքարը» կոչվող առաջին էպիզոդից:

Պաշտամունքային մեդիա ֆենոմենի վերադարձը երկար դադարից հետո նշանակալի իրադարձություն է և շատ ռիսկային: Սերիալի միլիոնավոր երկրպագուները, որոնց մեծ մասը կլանում էր մի սերիան մյուսի ետևից դեր դեռահաս տարիքում, այժմ արդեն հասուն մարդիկ են` հիմա նրանք միանգամայն այլ պահանջներ ունեն: Դրանցից գլխավորը հետևյալն է` ոչ ոք չի կարող համարձակվել դիպչել սրբությանը, նույնիսկ, եթե դա ինքը հեղինակն է` Քրիս Քարթերը:

Դաժան և անողոք խանդը պաշտամունքի օբյեկտի նկատմամբ վերածվում է կոշտ հոռետեսության, որը չի հանդուրժում ոչ մի ներամուծություն: Եվ այստեղ մի պարադոքս է ի հայտ գալիս` այն նույն երկրպագուները տարիներով անհամբեր նորություններ էին ակնկալում սիրված շոուի շարունակության վերաբերյալ: Սակայն, նստելով շարունակության առաջին էպիզոդով էկրանի առջև, նրանք վատագույնին են պատրաստվում, որպեսզի հետո հեղեղեն սոցցանցերը ցասումնալից ճիչերով. «Նրանք սպանեցին իմ սիրած սերիալը»:

Բարեբախտաբար Քարթերը հիանալի հասկանում էր դա: Միաժամանակ նա գիտակցում էր, որ վերագործարկումը պետք է գրավի նաև նոր հանդիսատեսի, որին անծանորթ է սերիալը` հակառակ դեպքում «Գաղտնի նյութերն» իրոք կհայտնվեն «գերեզմանում»: Քարթերը իմաստուն գտնվեց. նրան հաջողվեց օրիգինալին խորթ 21-րդ դարի երկրորդ տասնամյակին հատուկ իրողությունները միահյուսել օրիգինալ սերիալի տարրերի հետ, ինչը չգնահատեն, թերևս, միայն ամենախիստ երկրպագուները: Հենց սկզբից հասկանում ես, որ թեև սերիալը ներկայացվում էր որպես վերագործարկում, իրականում, սա 1993-2002 թթ. «գաղտնի նյութերի» լիարժեք շարունակությունն է: Առաջին էպիզոդն արդեն դրան է տրամադրում` Մալդերն ու Սկալլին կրկին բախվել են պարանորմալ երևույթների, ստվերային կառավարության, այլմոլորակայինների և այլ կոնսպիրոլոգիական տեսությունների հետ, որոնք այդքան շռայլորեն ներկայացված են սերիալում:

Ամեն ինչ իր տեղում է: Ամեն ինչ այնպիսի տեսք ունի, կարծես չի եղել երկար ընդմիջում: Տարօրինակ իրադարձությունների հետաքննության հետ մեկտեղ, Մալդերը շարունակում է իր կորած քրոջ որոնումները, որին, ըստ իր սեփական համոզման, առևանգել են այլմոլորակայինները: Գլխավոր հերոսներն ավելի հասուն են դարձել, սակայն քիմիան նրանց միջև նույնքան ուժեղ է` ամենահիշվող կինոտանդեմներից մեկը նույնքան համոզիչ է, որքան նախկինում:

Հեղինակները չեն մոռացել նաև ժամանակակից իրողությունների մասին: Մեկ այստեղ, մեկ այնտեղ հղումներ են հայտնվում, երկիմաստ ակնարկներ, որ նոր շոուն ոչ միայն հարգանքի տուրք է դասականին, այլ նաև ուղերձ, ուղղված նոր սերունդներին, որպեսզի նրանք էլ կարողանան մասնակից դառնալ լեգենդին: Առաջին էպիզոդը մի փոքր մտացածին է ստացվել, լի անավարտ թելերով, գծերով, որոնք Քարթերը պետք է հասնի սլացիկ հանգույցի մեջ հավաքել մնացած 5 էպիզոդներում: Եվ եթե դա նրան հաջողվի, «գաղտնի նյութերը» երկրորդ շունչը կստանան, երկրորդ շանսը` դառնալու մի նոր երևույթ հեռուստատեսային արտադրանքի հագեցած և տարաբնույթ աշխարհում:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---