Ինչ բնակարան կգնեք Եվրոպայում երևանյանի մոտավոր արժեքով

Ինչ բնակարան կգնեք Եվրոպայում երևանյանի մոտավոր արժեքով

Հայաստանի անշարժ գույքի շուկայի «ոսկեդարն» 2007 թվականն էր: Ըստ Կադաստրի պետական կոմիտեի, այդ տարի Երևանում մեկ քմ միջին շուկայական գինը գինը կազմում էր 282600 դրամ կամ $ 930` 304 դրամ/դոլար փոխարժեքից ելնելով: Ընդ որում` Կենտրոնում և Արաբկիրում մետրն արժեր մոտ 474.000և 378.000 դրամ ($1560 և $1243) համապատասխանաբար:

Վրա հասած ճգնաժամն, ի թիվս այլ ոլորտների, ծանր հարված հասցրեց նաև անշարժ գույքի շուկային, որը մինչև վերջ չի վերականգվնել ցայսօր: Վերջին տարիներին, սակայն, բնակարանների գները ոչ միայն չեն էժանանում, այլև աճում են` ցածր պահանջարկի ֆոնին: Արդյունքում Կենտրոնում և Արաբկիրում որոշ բնակարանների գները համադրելի են դարձել Եվրոպայում անշարժ գույքի գների հետ:

PanARMENIAN.Net - Ճգնաժամի մեջ ընկմղված Հունաստանում, ըստ Eurostat-ի, ամբողջ աշխատանքային օր աշխատող քաղաքացին ունի տարեկան մոտ 15.000 եվրոյի եկամուտ: Աթենքի կենտրոնում` Անոկիփսելի թաղամասում 75 քմ մակերեսով բնակարանը կարելի է ձեռք բերել 35.000 եվրոյով ($40.000): Կենտրոնը, սակայն, այդքան էլ հարմարավետ վայր չէ ապրելու համար: 105.000 եվրոյով կամ մոտ $120.000-ով դոլարով կարելի է գնել 78 քմ բնակարան քաղաքի հարմարավետ արվարձաններից մեկում` Նեա Սմիրնա թաղամասում:

Կիպրոսի Պաթոս քաղաքում էլ 95 քմ մակերեսով բնակարանը` ընդհանուր լողավազան ունեցող շենքում, վաճառվում է 93.000 եվրոյով կամ մոտ $104.000:

Թա՞նկ է. հոգ չէ. ահա նույն Պաթոսում 80 քմ մակերեսով 3-սենյականոց, երկու սանհանգույց ունեցող բնակարան, ստորգետնյա ավտոկայանատեղիով, ճիշտ է` առանց լողավազանի ու նմանատիպ այլ շռայլությունների: Գինը` մոտ 53.000 եվրո, կամ $60.000:

Պորտուգալիա. տարեկան միջին եկամուտ` 12700 եվրո: Լիսաբոնից 30 կմ հեռավորության վրա գտնվող Պորտիման քաղաքում 90.000 եվրոյով ($102.000) կարելի է գնել 95 քմ մակերեսով 4 սենյականոց, երկու սանհանգույց ունեցող ահա այս բնակարանը:

Տեղափոխվենք Չեխիա. ամբողջ աշխատանքային օրն աշխատող քաղացաքու տարեկան միջին եկամուտն, ըստ նույն Eurostat-ի` 8700 եվրո: Կարլովի Վարի հանրահայտ առողջարանային կենտրոնում գտնվող պատմական շենքում հայերի կողմից սիրված ճոխ ոճով ձևավորված, 65 քմ մակերես ունեցող բնակարանը վաճառվում է 53.000 եվրո կամ $60.000 գնով:

Երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի` Բռնոյի ծայրամասերից մեկում 50 քմ մակերեսով բնակարան կարելի է գնել 13.000 եվրոյով` կամ $15.000-ից պակաս գումարով:

Իսպանիա. տարեկան միջին եկամուտ` 20.150 եվրո: Քաղաք Վալենսիա. երկսենյականոց բնակարան, 55 քմ, գինը` 80.000 եվրո` $90.000:

Տորևյեխա, Վալենսիայից 250 կմ հեռավորության վրա գտնվող քաղաք. 3 սենյակ, 75 քմ, 83 հազար եվրո կամ $94.000:

Այժմ վերադառնանք Երևան. 2015 թվականին մայրաքաղաքում կատարվել է մոտ 13000 առուվաճառքի գործարք: 1 քառակուսի մետրի շուկայական միջին գինը քաղաքում,պաշտոնական տվյալներով, կազմել է 274..200 դրամ: Կենտրոն և Արաբկիր համայնքներում`մեկ մետրի արժեքը կազմել է միջինը 428.000 և 356.000 դրամ, արվարձաններում (չհաշված Նուբարաշենը) տատանվել 243 - 282 հազար դրամի միջակայքում, Նուբարաշենում` 156750 դրամ: Ընդ որում, նախորդ` 2014 թվականին Երևանում կատարվել էր առուվաճառքի մոտ 16000 գործարք, քառակուսի մետրի միջին գինն էլ կազմել էր 273.600 դրամ: Փաստացի, մեկ տարվա ընթացքում շուկայի համարյա 20% անկման պարագայում անշարժ գույքը ոչ միայն չի էժանացել, այլև` թեկուզ մի քանի հարյուր դրամով, բայց, միևնույն է, թանկացել է:

Հղումներ թեմայով.
 Ամենաընթերցվողը բաժնում
Վարորդները կլիցենզավորվեն, որոշները կհարկվեն
2019-ին ՀՀ ներմուծված ամենաթանկ էլեկտրամեքենաները
Որ գերատեսչությունն ինչքան գումար է վերադարձրել պետբյուջե
Օնլայն առևտուրը կազմակերպելու 7 տարբերակ
 Ուշադրության կենտրոնում
Մինչև 100 աշխատող ունեցող ընկերությունները դրամաշնորհ կստանան

Մինչև 100 աշխատող ունեցող ընկերությունները դրամաշնորհ կստանան Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը

 Բաժնի այլ նյութերը
14,000 մարդ՝ անգործ կամ պարապուրդում Խոշոր բիզնեսը՝ ապրիլյան կարանտինի օրերին
Սպանդանոցո՞ւմ, թե՝ բակում Հայաստանում մորթի հարցի քննարկման կարճ պատմությունը
ՀՀ ջերմոցներում արված ներդրումներն արդյունավետ են Տեղական արտադրանքի համար նոր շուկաներ են բացվում