Mobile World Congress-2016. Նոութբուքի վերածվող սմարթֆոններ, ռոբոտներ ու հիբրիդներ

Mobile World Congress-2016. Նոութբուքի վերածվող սմարթֆոններ, ռոբոտներ ու հիբրիդներ



Փետրվարի 22-25-ը Բարսելոնայում անցնում է աշխարհի մոբայլ ինդուստրիայի խոշորագույն Mobile World Congress-2016 ցուցահանդեսը: Միջոցառման շրջանակում ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերությունները, բջջային կապի օպերատորների ղեկավարները, աշխարհում այդ կոնտենտի վաճառողներն ու սեփականատերերը ներկայացնում են հանրությանը սեփական նորագույն մշակումները: Տարվա գլխավոր թրենդերն են ունիվերսալ հիբրիդային գաջեթները և վիրտուալ իրականության մեջ կիրառման համար նախատեսված սարքերը:

PanARMENIAN.Net - Շուկայի խոշորագույն ներկայացուցիչներն արդեն ցուցադրել են իրենց մշակումները և PanARMENIAN.Net ն անդրադառնում է առավել հետաքրքրականներին:

Ավելի հզոր և ավելի արագ

Հարավկորեական LG-ին ներկայացրել է իր առաջատար LG G5 սմարթֆոնը, մոդուլային տիպի կառուցվածքով, որը թույլ է տալիս օգտատերին ընդլայնել սարքի գործառույթները: Գաջեթն ունի 5,3-դյույմանոց դիսփլեյ 1440x2560 թողունակությամբ և Qualcomm Snapdragon 820 պրոցեսորով: Օպերատիվ հիշողության ծավալը 4 ԳԲ է, իսկ ֆլեշ հիշողության ծավալը` 32 ԳԲ, սակայն օգտատերը կարող է ընդլայնել հիշողությունը մինչև 2 Տբ ծավալով microSD քարտերի հաշվին: LG G5 մեջ ներկառուցված է երկու տեսախցիկ, որոնց մոդուլներն ունեն 16 Մպ և 8 Մպ թողունակություն: Հիմնական տեսախցիկն ունի կրկնակի լուսադիոդային բռնկում, լազերային ֆոկուս և պատկերի օպտիկական կայունացման համակարգ: Ֆրոնտալ տեսախցիկի թողունակությունը 8 Մպ է: LG G5-ը, որն աշխատում է Android 6.0.1 Marshmallow օպերացիոն համակարգի կառավարմամբ LG UX-ի ֆիրմային պատյանով, կթողարկվի կորպուսի արծաթագույն, տիտանի, ոսկեգույն և վարդագույն տարբերակներով:

Սակայն ամենահետաքրքիրը սմարթֆոնի մոդուլային կառուցվածքն է: LG G5-ի հետ միաժամանակ ներկայացվել է LG Friends մոդուլների մի ամբողջ շարք, որոնք միացվում են սմարթֆոնին` ընդլայնելով նրա գործառույթները: Առաջինը LG Cam Plus մոդուլն է, որն ունի հարմար ամրակցում և ֆիզիկական կոճակներ լուսանկարի, տեսանյութի և զումի համար: Այն նաև մարտկոցի ծավալը հասցնում է 4000 մԱ/ժ: երկրորդը` LG Hi-Fi Plus մոդուլն է, որը ստեղծվել է B&O Play մասնակցությամբ և նախատեսված է որակյալ երաժշտության սիրահարների համար:

Հետևելով նորաձևությանը` LG-ն ներկայացրել է նաև վիրտուալ իրականության LG 360 VR գարնիտուրան, LG 360 Cam էքշն-տեսախցիկը պանորամային նկարահանման համար և LG Smart Controller հեռակառավարման վահանակը, որոնք կառավարվելու են LG Friends Manager հավելվածով:

Փոքր, բայց խիզախ

LG G5 սմարթֆոնի անոնսի հետ միաժամանակ արտադրողը ներկայացրել է LG Rolling Bot սարքը: Դա գնդաձև ռոբոտ է, որը թույլ է տալիս տեսանկարահանումներ կատարել և լուսանկարել 8 Մպ թողունակությամբ: LG Rolling Bot-ը կարող է օգտագործվել որպես անվտանգության համակարգ տան համար և հեռահար դիտարկման համար ընտանի կենդանիների առկայության դեպքում LG G5 սմարթֆոնի միջոցով: LG G5-ի հավելվածը նաև թույլ է տալիս հեռակառավարել այդ ցամաքային դրոնը` ուղորղելով տան այն հատվածը, որը հարկավոր է: Տեղեկատվութայն փոխանցումն իրականացվում է Wi-Fi-ով: 8-մեգապիկսելանոց տեսախցիկից բացի LG Rolling Bot-ն ունի նաև լուսադիոդային լուսավորում, բարձրախոս, դինամիկ և մարտկոց:

Երկար սպասված յոթնյակը

Հարավկորեական մյուս հսկան` Samsung-ը, ներկայացրել է Galaxy շարքի նոր առաջատար S7 և S7 edge սմարթֆոնները: Երկուսն էլ ունեն փոշուց և խոնավությունից պաշտպանող կորպուսներ, ինչպես նաև սլոթեր մինչև 200 ԳԲ microSD քարտերի համար: Galaxy S7-ն ունի Super AMOLED էկրան 2560х1440 թողունակությամբ և 5,1-դյույմ անկյունագիծ, S7 edge` 5,5 դյույմ: Նոր սմարթֆոնների էկրանների առանձնահատկությունն է Always On Display գործառույթը, որը ծանուցումները դուրս է բերում արդեն անջատված էկրանի վրա: Սարքերը հագեցած են Exynos 8890 կամ Snapdragon 8208-միջուկանի պրոցեսորներով, ինչպես նաև ունեն 4 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներկառուցված հիշողություն: Սարքերն ունեն նաև սլոթ microSD քարտերի համար, սկաներ մատնահետքերի և NFC չիպեր գնումների և ծառայությունների հեռահար վճարման համար:

Samsung-ը ներկայացրել է նաև Gear 360 պանորամային տեսախցիկը, որը կարող է տեսանյութ նկարահանել 4К որակով վիրտուալ իրականության համար նախատեսված ստերեոձայնով, և իրական ժամանակով հեռարձակել այն սմարթֆոնի կամ համակարգչի վրա:

Սարքերի մասին պատմող բոլոր տեսահոլովակները ցուցադրվել են հյուրերին վիրտուալ իրականության ռեժիմով` Gear VR վիրտուալ իրականության ակնոցների միջոցով: Շնորհանդեսին մասնակցել է նաև Facebook-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, որը պատմել է սոցցանցի գործակցության մասին Samsung-ի հետ վիրտուալ իրականության ոլորտում: Մասնավորապես, Facebook-ին պատկանող Oculus-ի ամբողջ բովանդակությունը հասանելի կլինի Gear VR-ում:

Նորից փոխեցին

Ի տարբերություն կորեական ընկերությունների, ճապոնական Sony-ին ավելի պահպանողական գտնվեց և ուղղակի փոխարինել է Xperia Z առաջատար շարքը Xperia X-ով: Ընկերությունը չի սահմանափակվել մեկ առաջատար սարքով, այլ ներկայացրել է միանգամից 3-ը, նույն չափի դիսփլեյներով (5 դյույմ), սակայն տարբեր բնութագրերով` XA, X և X Performance, բոլորը Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգի կառավարմամբ:

Ստանդարտ Xperia X սմարթֆոնը հագեցած է Snapdragon 650 պրոցեսորով, 3 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 32 ԳԲ ներկառուցված հիշողությամբ: Դիսփլեյի թողունակությունը 1920х1080 է: Պրեմիում-տարբերակը` Xperia X Performance-ն աչքի է ընկնում ավելի հզոր Snapdragon 820 պրոցեսորով, ինչպես նաև փոշուց և խոնավությունից պաշտպանված կորպուսով: Սարքերի ֆոտոմոդուլները նույնն են` 23 մեգապիկսել թողունակությամբ հիմնական տեսախցիկ և 13-մեգապիկսելանոց ֆրոնտալ մատրիցա: Նկարահանումն իրականացվում է օպտիկական կայունացմամբ և պրեդիկատիվ ֆոկուսի համակարգով, ինչը թույլ է տալիս սարքին կանխատեսել օբյեկտների շարժումը կադրում: Xperia XA-ն առավել բյուջետային տարբերակն է` դիսփլյեի թողունակությունն է 1280х720, իսկ հիմնական և ֆրոնտալ տեսախցիկները` 13 և 8 մեգապիկսել:

Հիբրիդները Չինաստանից

Չինական Huawei-ը ներկայացրել է MateBook պլանշետի հիբրիդային տեսակը, որը դիտարկվում է որպես Microsoft-ի Surface Pro 4-ի մրցակից: MateBook-ը «երկուսը մեկում» սարք է` պլանշետ և նոութբուք միաժամանակ: Էկրանի անկյունագիծը 12 դյույմ է, թողունակությունը 2160х1440, օգտագործվում են Intel Core m պրոցեսորներ` Intel Core m3-6Y30, Intel Core m5 և Intel Core m7-6Y75: Օպերատիվ հիշողության ծավալը 4-8 ԳԲ է, մշտական հիշողությունը` 128-512 Գբ, առավելագույնը` 1 Տբ: Սարքն աշխատում է Windows 10 Home կամ Windows 10 Pro օպերացիոն համակարգերի հիման վրա: Հատուկ MateDock դոկ-կայանի օգնությամբ կարող է վերածվել լիարժեք նոութբուքի, ունի նաև MatePen «գրիչ» լազերային ցուցափայտով և դիսփլեյի վրա սլայդերի փոփոխման համար նախատեսված կոճակներ:

Մեկ այլ չինական ընկերություն` Lenovo-ն ներկայացրել է MIIX 310 համակարգիչը, որը նույնպես «երկուսը մեկում» փոխակերպվող պլանշետ է հանովի ստեղնաշարով: Սարքն աշխատում է Cherry Trail սերնդի Intel Atom x5-Z8350 պրոցեսորով: ՉԻպը 4-միջուկանի է, ունի գրաֆիկական արագացուցիչ և DDR3L-RS 1600 հիշողության հսկիչ: Նոմինալ տակտային հաճախականությունը 1,44 ԳՀց է: Սարքը հագեցած է 10-դյույմանոց սենսորային դիսփլեյով: Թողունակությունը 1920 х 1080 է, ինչը համապատասխանում է Full HD ձևաչափին: Պլանշետն ունի 2-4 Գբ օպերատիվ հիշողություն և 64 Գբ տարողությամբ ֆլեշ-մոդուլ:

HP-ի վերափոխվող հրաշքը

Ամերիկյան հսկան` HP-ն ներկայացրել է Elite X3 սմարթֆոնը, որն աշխատում է Windows 10 օպերացիոն համակարգի կառավարմամբ: Սակայն դա ուղղակի սմարթֆոն չէ, այլ սարք, որը կարող է վերածվել նոութբուքի, կամ լիարժեք անհտական համակարգչի: Այդ նպատակով ընկերությունը մշակել է հատուկ դոկ-կայան նոութբուքի տեսքով, որի էկրանի անկյունագիծը 12,5 դյույմ է: Սմարթֆոնը կարող է կատարել դասական x86-համատեղ հավելվածներ վիրտուալիզացիայի տեխնոլոգիաների միջոցով:

Elite X3-ը հիմնված է Qualcomm Snapdragon 820 պրոցեսորի վրա, հագեցած է LPDDR4 տիպի 4 Գբ օպերատիվ հիշողությամբ և 64 Գբ ներկառուցված պահոցով: 2560х1440 թողունակության էկրանն ունի 5.96 դյույմ անկյունագիծ, անկախ աշխատանքն ապահովում է 4150 մԱժ ծավալի մարտկոցը: Սմարթֆոնը աջակցում է Comtinuum գործառույթին և կարող է աշխատել ստեղնաշարի և մկնիկի հետ, որոնք միանում են USB 3.0 Type C միջոցով:

Սմարթֆոնների համար HP մշակել է նաև Desk Dock և Mobile Extender: Առաջինն ունի նոութբուքի տեսք, հագեցած է USB Type C-ով, microHDMI միացումով և ստերեոդինամիկներով: Desk Dock-ը կարղ է միանալ սմարթֆոնին կաբելի կամ Miracast ինտերֆեյսի միջոցով: Mobile Extender-ն առավել սովորական դոկ-կայան է, որն ընդլայնում է սմարթֆոնի հաղորդակցային հնարավորությունները:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---