Հայկական 5 հավելված, որոնք կթեթևացնեն կյանքը ճամփորդության ժամանակ

Հայկական 5 հավելված, որոնք կթեթևացնեն կյանքը ճամփորդության ժամանակ



Նորագույն տեխնոլոգիաները ժամանակակից մարդու անբաժան ուղեկիցներն են, հատկապես դա վերաբերում է այլ երկրներ ուղևորություններին: Դրանց օգնությամբ կարելի է ոչ միայն հեշտությամբ կողմնորոշվել անծանոթ քաղաքում, այլ նաև գտնել ժամանցի առավելագույն արդյունավետության համար անհրաժեշտ ամեն ինչ: Բջջային հարթակների մեծ մասը իդեալական օգնական է կյանքի բոլոր դեպքերի համար: Զբոսաշրջային սեզոնի մեկնարկին քիչ ժամանակ է մնացել, ուստի օգտակար կլինի իմանալ բջջային հարթակների մասին, որոնք կարող են էականորեն թեթևացնել զբոսաշրջիկի կյանքը:

PanARMENIAN.Net - Հայկական սկսնակ ընկերությունները ևս իրենց ավանդն ունեն այս գործում և PanARMENIAN.Net ը ներկայացնում է 5 հայկական հավելված, որոնք կհեշտացնեն կյանքը ճամփորդության ժամանակ:

Հյուրանոցների ամրագրում

Նախընտրելի է հյուրանոցում համար ամրագրել ուղևորության մեկնելուց առաջ, այդ հարցում կօգնի Inlobby նորարարական առցանց հարթակը, որը հիմնվել է 2010-ին: Հարթակը թույլ է տալիս համար ամրագրել աշխարհի ավելի քան 150.000 հյուրանոցում: Դա կարելի է անել ինչպես ավանդական առցանց ամրագրման, այնպես էլ հյուրանոցների հետ անմիջական շփման միջոցով` օգտվելով էլփոստից, առցանց չաթից, VoIP զանգից և տեսազանգից: Օգտվելով վերոնշյալ հնարավորություններից` հաճախորդը կարող է առավել մանրամասն տեղեկություններ ստանալ մինչ պատվերի ձևակերպումը:

Անհատական տուրի ընտրություն

Դուք դեռ տա՞նն եք նստած, քանի որ մինչ ծրագրված ուղևորությունը դեռ մի 2 օր ունեք: Այդ դեպքում կարելի է նախապես մշակել անհատական զբոսաշրջային երթուղի և համապատասխան զբոսավար ընտրել: Localz հավելվածը առցանց հարթակ է, որը թույլ է տալիս զբոսաշրջիկին ընտրել արդեն գոյություն ունեցող տուրերից որևէ մեկը, կամ սեփական երթուղին կազմել ըստ սեփական ցանկության: Դրանից հետո հյուրը զբոսավարից ստանում է իր անհատական հարցման գնային առաջարկը: Հարթակը գոյություն ունի վեբ կայքի տեսքով և iOS և Android-ի համար անվճար հավելվածի տեսքով: Այս պահի դրությամբ համակարգը գործում է Հայաստանում, սակայն մշակողները խոստանում են ընդլայնել այն:

Շփում տեղացիների հետ

Երկրի լեզվի իմացությունը հիանալի հնարավորություն է երկրի մշակույթի մեջ ընկղմվելու համար: Վանաձորից մի խումբ ծրագրավորողներ հատուկ այդ նպատակով մշակել են Evoca բջջային հավելվածը, որն արագ ինքնուրույն օտար լեզու սովորելու ծրագիր է:

Արդեն ստեղծված է 5 լեզվով 3 ինքնուսույց` անգլերեն, հինդի, չինարեն, ռուսերեն և արաբերեն: Հետագայում կստեղծվեն նաև անգլերեն-ռուսերեն, անգլերեն-չինարեն, անգլերեն- հինդի, անգլերեն-արաբերեն հարթակների տարբերակները: Հավելվածը աշխատում է հետևյալ սկզբունքով` սկզբում արտասանվում է բառը օտար լեզվով, անմիջապես դրանից հետո` նույն բառը օգտատերի մայրենիով: Ծրագիրը թույլ է տալիս նաև լսել բառի հոմանիշները, իմանալ կիրառման տարբերակները նախադասություններում և նախադասությունների բացատրությունը:

Ծանոթություն տեսարժան վայրերին

Դուք արդեն ժամանել եք երկիր: Նայեք ճարտարապետության այս հիանալի հուշարձանին: Հուշարձանի ստղեծման մասին տեղեկություններից բացի, կարելի է իմանալ նաև, թե նրա ֆոնին որ ֆիլմից ինչ տեսարաններ են տեղի ունեցել: Դրանում կօգնի MovieTrip հավելվածը: Հավելվածն առաջին հերթին կհետաքրքրի կինոն սիրող և կինոյով հետաքրքրվող ճամփորդներին: Գեոլոկացիոն ծրագրի շնորհիվ ծրագիրը որոշում է օգտատերի գտնվելու վայրը և ներկայացնում է մոտակա վայրերը, որոնց ֆոնին այս կամ այն ֆիլմի իրադարձություններն են տեղի ունենում: Մյուս կողմից, օգտագործելով հավելվածում ընդգրկված ֆիլմերի բազան, օգտատերը կարող է նախապես իմանալ կոնկրետ կինոնկարում ցուցադրված փողոցների, շենքերի ճշգրիտ տեղակայումը:

Նվերների ընտրություն

Հայրենիքում ձեզ սպասող մարդկանց համար հաճելի կլինի որևէ հուշանվեր կամ ուղղակի նվեր ստանալ ձեզանից: GiftsApp սկսնակ ընկերությունը նպատակ է դրել ստեղծել աշխարհում միակ հարթակը նվերների փոխանակման համար: Թիմի ստեղծած հավելվածը սոցիալական հարթակ է նվերների փոխանակման համար, որտեղ օգտատերերը կարող են ընկերների հետ կիսվել ` նշելով, թե ինչ կցանկանային նվեր ստանալ, կամ արդեն ստացած նվերից տպավորությունները ներկայացնել: Ստարտափը համագործակցելու է ԱՄՆ և Եվրոպայի խոշորագույն առևտրի կենտրոնների հետ, այդ թվում` Best Buy, Macy’s և այլն, որոնք կստանձնեն նվերներն ուղարկելու պատասխանատվությունը: GiftsApp-ի նպատակն է, որ իրենց հարթակը ճանաչված դառնա ամբողջ աշխարհում: Հարթակն անվճար է, օգտատերը վճարում է միայն նվերի համար` այն նույն գումարը, որով այդ ապրանքը վաճառվում է խանութում: Երբ համակարգը լիովին պատրաստ լինի, մատչելի ապրանքների պոտենցիալ քանակը հարթակում կկազմի մոտ 15-20 մլն անվանում:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---