Քանի մարդ են սպանել Հայաստանում

Քանի մարդ են սպանել Հայաստանում

Վերջին 10 տարվա սպանությունների վիճակագրությունը

Սպանությունների մասին լուրերը վաղուց դարձել են հայկական մեդիաիրականության անբաժան մասը՝ ընթերցողի մոտ հանցագործությունների թվի կտրուկ ավելացման տպավորություն ստեղծելով: Մեդիապատկերն ու իրականությունը, սակայն, կարող են և հակասել իրար:

PanARMENIAN.Net - Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, վերջին տասնամյակի ամենաարյունալի տարին 2008-ն էր, երբ գրանցվել է 78 սպանություն և 30 սպանության փորձ, ընդհանուր առմամբ՝ 108 միջադեպ: Ամենահանգիստ տարին եղել է 2010-ը՝ 41 սպանություն և 27 սպանության փորձ (68 միջադեպ):

Վերջին հինգ տարում սպանությունների ու սպանության փորձերի թիվը որոշակի նվազման միտում է գրանցում: 2006-2010 թվականներին գրանցվել է 468 նման դեպք (տարեկան միջինը 93 դեպք): 2011-2015 թվականներին նման հանցագործությունները 405-ն են (տարեկան միջինը 81 դեպք): Սպանությունների ու սպանության փորձերի առավել վիճակագրությունն ըստ տարիների՝ ստորև բերված գծապատկերում:

100 հազար շնչի հաշվով Հայաստանում 2011-2015 թվականներին, այսպիսով, տեղի է կատարվել է 1.7 սպանություն, 2015-ին՝ 1.73 սպանություն:

Հարևան Վրաստանում, տեղի վիճակագրական ծառայության տվյալներով, 2015-ին կատարվել է 110 սպանություն (չհաշված սպանության փորձերը) կամ 2.97 սպանություն 100 հազար շնչի հաշվով: Ադրբեջանում, ըստ ՄԱԿ UNODC զեկույցի, 2013 թվականին ցուցանիշը կազմել է 2.36 սպանություն՝ 100 հազար շնչի հաշվով (ավելի թարմ հավաստի տվյալներ չկան):

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի

Բեգլարյան․ Ազատության հրապարակում Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար հանրահավաք կանցկացվի Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---