Բարի գալուստ Իրաք

Բարի գալուստ Իրաք

Հայկական ծխախոտագործությունը ծաղկում է արաբական երկրում լուրջ դիրքեր գրավելու շնորհիվ

Ծխախոտ արտահանողների հաջողությունը դարձրեց Իրաքը հայկական արտահանման թիվ 2 շուկան՝ Ռուսաստանից հետո:

PanARMENIAN.Net - Ընդ որում, ընդամենը 5 տարի առաջ պատերազմների ու ահաբեկչությունների մեջ ընկմղված երկիրը գրեթե բացակայում էր Հայաստանի արտահանման աշխարհագրությունում:

2010 թվականին Իրաք էր արտահանվել ընդամենը $479 հազարի ապրանք, որից $321 հազարը՝ կարտոֆիլ, $151 հազարը՝ ծխախոտ: Արդեն հաջորդ՝ 2011 թվականին դեպի Իրաք արտահանումը տասնապատկվեց, անցնելով $4.8 մլն շեմը: Աճը տեղի ունեցավ ծխախոտի արտահանման շնորհիվ՝ դրա ծավալներն աճեցին 7.3 մլն հատ ծխախոտից մինչև 459.3 մլն հատ, իսկ դոլարային արտահանմամբ՝ $151 հազարից մինչև $4.125 մլն: 2012-ին արտահանումը եռապատկվեց՝ հասնելով $15.7 մլն-ի: 2013-ին Հայաստանից Իրաք արտահանվեց 48.5 մլն-ի ապրանք, որից 46 միլիոնը՝ ծխախոտ, 1.033 միլիոնը՝ սպիրտային խմիչքներ, 0.9 մլն-ը՝ կարտոֆիլ:

2014-ին արտահանումը գերազանցեց $80 մլն-ը (ծխախոտ՝ $79 մլն, սպիրտ՝ $1.2 մլն): Իսկ 2015-ին Հայաստանի արտահանումն Իրաք կազմել է 130.6 մլն՝ 11.8 միլիարդ հատ ծխախոտ` $126.2 մլն-ի, 838 հազար լիտր սպիրտ՝ $2.8 մլն, 2900 հատ խոշոր եղջերավոր անասուն՝ $1 մլն-ի: Համեմատության համար՝ հարևան Իրան Հայաստանն 2015-ին արտահանել է արտահանել մոտ $82 մլն-ի ապրանք, որից մոտ $74 մլն-ը էլեկտրաէներգիա էր, $2.8 մլն-ը՝ ոչխարի միս:

2016-ի առաջին եռամսյակում Իրաք է արտահանվել $39.5 մլն-ի ապրանք՝ 2015-ի առաջին եռամսյակի $28.3 մլն-ի համեմատ: Աճը կազմել է համարյա 40%: Համեմատության համար՝ Իրան է արտահանվել $17 մլն-ի ապրանք, Ռուսաստան՝ մոտ $67 մլն-ի, Գերմանիա՝ $32 մլն-ի: Եռամսյակի արդյունքներով, Իրաքին ու Բուլղարիային է բաժին հասնում ՀՀ արտահանման 10.5-ական տոկոսը, միակ ավելի մեծ շուկան Ռուսաստանն է (18%): Աճի նման միտման պահպանման դեպքում, 2016-ի արդյունքներով դեպի Իրաք արտահանումը կարող է գերազանցել $180 մլն-ը:

Ընդամենը Հայաստանն 2015-ին արտահանել է մոտ 16 մլրդ հատ սիգարետ՝ $171 մլն-ի, 2014 թվականի $116 մլն համեմատ: Իրաքին է բաժին ընկնում նշված ծավալի մոտ ¾-ը: Եվս $25 մլն-ի ծխախոտ արտահանվել է Սիրիա, գրեթե $6 մլն-ի՝ Թուրքմենստան, $4 մլն-ի՝ Ռուսաստան, $3.6 մլն-ի՝ Վրաստան, մոտ $2 մլն-ի՝ Հորդանան, և այլ ուղղություններով: 2015-ին Հայաստանում արտադրվել է մոտ 95 մլրդ դրամի (համարյա $198 մլն) ծխախոտ, աճն 2014-ի համեմատ կազմել է 49.1%:

33-միլիոնանոց Իրաքի չափահաս տղամարդկանց ավելի քան 33%-ն ու կանանց մոտ 3%-ը ծխում են:

Photo: Getty
 Ամենաընթերցվողը բաժնում
Հայաստանում մորթի հարցի քննարկման կարճ պատմությունը
Վարորդները կլիցենզավորվեն, որոշները կհարկվեն
2019-ին ՀՀ ներմուծված ամենաթանկ էլեկտրամեքենաները
Որ գերատեսչությունն ինչքան գումար է վերադարձրել պետբյուջե
 Ուշադրության կենտրոնում
Մինչև 100 աշխատող ունեցող ընկերությունները դրամաշնորհ կստանան

Մինչև 100 աշխատող ունեցող ընկերությունները դրամաշնորհ կստանան Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը

 Բաժնի այլ նյութերը
Մնա տանը՝ կառաքեն Օնլայն առևտուրը կազմակերպելու 7 տարբերակ
ՀՀ ջերմոցներում արված ներդրումներն արդյունավետ են Տեղական արտադրանքի համար նոր շուկաներ են բացվում
Որքանով և ինչպես է վաճառվել «ԱրարատՑեմենտը» Ով է ճիշտ՝ Գևորգյա՞նը, թե՝ Ծառուկյանը