Անխուսափելի մահվան վտանգի առջև«Իքս մարդիկ. Ապոկալիպսիս» ֆիլմի գրախոսությունը Էկրանային «Իքս մարդկանց» «հայրը»` Բրայան Սինգերը կարողացավ 2014-ին շտկել այն, ինչ արել էին նախորդ կինոնկարների հեղինակները: «Անցած ապագայի օրերից» հետո ստուդիան վերջնականապես հավատաց, որ Սինգերից բացի ոչ ոք մուտանտ մարդկանց մասին կինո ավելի լավ չի նկարի: 250-միլիոնանոց բյուջեով նոր կինոնկարում նոր հզոր թշնամի է հայտնվում` Ապոկալիպսիսը, որն ամենահին ու զորեղ մուտանտներից է: Նրան հաղթելու համար նախկին հակառակորդները պետք է միավորեն ջանքերը: 20 մայիսի 2016 PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ն իր տպավորություններով է կիսվում «Իքս մարդիկ. Ապոկալիպսիս» ֆիլմից: 1983 թվական: 10 տարի է անցել Վաշինգտոնի իրադարձություններից հետո: Քսավիեն զբաղվում է մուտանտների ուսուցմամբ իր դպրոցում, իսկ Մագնետոն ընտանիք է կազմել և հիմնավորվել Լեհաստանում` աշխատանքի անցնելով պողպատի ձուլման գործարանում: Միաժամանակ Կահիրեում Մոյրա Մաքթագերը պատահաբար ակտիվացնում է լքված դամբարանը և քնից արթնացնում ամենահին ու հզոր մուտանտին` Ապոկալիպսիսին, որը, տեսնելով հեռուստացույցով, թե ինչ է կատարվում աշխարհում, որոշում է մի լավ զտել մարդկությունը:
Միանգամից ասենք, որ հարկ չկա Սինգերի հերթական ստեղծագործությունից բացահայտումներ ու սյուժետային վայրիվերումներ ակնկալել: «Անցած ապագայի օրերի» բազմաշերտ ու բարդ կառուցվածքի փոխարեն մեզ բավականին ուղղահայաց և, ինչ-որ չափով, պարզ պատմություն է սպասում ընդհանուր թշնամու առկայության դեպքում մոբիլիզացիայի անհրաժեշտության մասին: Ֆիլմում «նույնիսկ ապոկալիպսիսի վտանգի առջև ոչ մի փոխզիջում» թեմայով փիլիսոփայական մտորումներ չկան: Ընտրություն անելու անհրաժեշտությամբ պայմանավորված մշտական տվայտանքները, ներքին եսի որոնումները` այս ամենը բնորոշ է բարդ գրաֆիկական վեպերին: Նոր ֆիլմում դրանք առավելագույն հասկանալի ու կանխատեսելի ձևով են ներկայացված: Եվ դա, որքան էլ տարօրինակ լինի, ֆիլմի դրական կողմերից մեկն է:
Նախորդ ֆիլմը կոչված էր շտկելու Սինգերի հեռանալուց հետո «Իքս մարդկանց» կինոաշխարհում թույլ տված բացերի հսկայական քանակը: Վերադառնալով` ռեժիսորը միանգամից սկսել է «ազատվել աղբից»` դրա համար հարկ եղավ խճճված պատմություն հորինել բազում, երբեմն վատ համադրվող ճյուղավորումներով, արդյունքում նախորդ մասերի կանոնները խախտվեցին և միանգամայն նոր բան ստացվեց: Անկախ կառույցի բարդությունից, որը սպառնում էր փլուզվել ցանկացած պահի, Սինգերը կարողացավ պահպանել այն համեմատաբար կայուն վիճակում:
«Ապոկալիպսիսը» որպես լիարժեք շարունակություն, զրկված է այդպիսի թերություններից. եթե «Անցած ապագայի օրերը» տարբեր ուղղությունների և կտրուկ շրջադարձերի բարդ միահյուսում էր, ապա նոր ֆիլմը հարթ ու ուղիղ ճանապարհ է իրադարձությունների տրամաբանական հաջորդականությամբ: Միաժամանակ, Սինգերը բավականին մռայլ, կոշտ ու տեղ-տեղ սարսափեցնող ֆիլմ է նկարահանել: Մյուս կողմից, տարբեր համամասնություններով, ահավոր դրաման և հերոսների տանջանքները համեմված են բավականին սրամիտ հումորով: Անշուշտ, ֆիլմի հաջողությունը կապված է Ֆասբենդերի, Մաքէվոյի և Լոուրենսի հետ, որոնք արդեն վետերաններ են: Սակայն «նոր արյունն» ի դեմս երիտասարդ դերասանների, բավականին լավ է նայվում նրանց ֆոնին: Էվան Փիթերսը Ռտուտի դերում կարող է նույնիսկ որոշ ժամանակով զարդարել ամբողջ ֆիլմը` հեղինակները վարպետորեն կարողացել են օգտագործել նախորդ ֆիլմի հայտնի բանտային դրվագի հաջողությունը:
Քննադատները բավականին սառը ընդունեցին «Ապոկալիպսիսը»: Ոմանք անհաջող համարեցին չսիրված կերպարներից մեկի կամեոյի մուտքը, մյուսները դժգոհեցին ձգձգումներից, ինչը բավականին բնորոշ է Սինգերի ֆիլմերին: Սակայն, հեղինակն, անկախ բոլոր թերություններից, կարողացել է իսկական կինոկոմիքս ստեղծել` առավելագույնս մոտ ժանրի բոլոր կանոններին ու օրենքներին, որն ավելին թվալու ձգտում չունի: »Իքս մարդիկ» միշտ էլ այդպիսին են եղել: Եվ Սինգերն, այդ տեսակետից, ընդառաջել է հանդիսատեսին: Արման Գասպարյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով Բաժնի այլ նյութերը Ռոբոտներ Դալին ու Մալին, դասական արվեստն ու ամսագիրը թերթելու հաճույքը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը | Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |