Հայկական ՏՏ-ի «ոսկե ցլիկները»

Հայկական ՏՏ-ի «ոսկե ցլիկները»

Ամենախոշոր վենչուրային ֆինանսավորումը ստացած հայկական ստարտափերը

Վենչուրային հիմնադրամներից ֆինանսական միջոցների ներգրավումը ստարտափերի զարգացման գլխավոր նախապայմաններից է: Բնականաբար, այն չի երաշխավորում ընկերության հաջողակ զարգացում ու առաջխաղացում, սակայն զգալիորեն կարող է նվազեցնել ռիսկերը ու ստեղծագործելու առավել լայն հնարավորություն տալ: Հայաստանյան հաջողակ ստարտափերը ևս տարբեր ժամանակահատվածներում օգտվել են այդ հնարավորությունից. վենչուրային գումարները տրամադրվում են փուլերով՝ ելնելով տվյալ ընկերության կենսունակությունից ու գրանցած հաջողություններից:

PanARMENIAN.Net - Startup Armenia-ի հիմնադիր և նախագահ Հայկ Ասրիյանցը PanARMENIAN.Net ի հետ զրույցում ներկայացրեց այն հինգ հայաստանյան ստարտափերը, որոնք տարբեր փուլերով ներգրավել են ամենամեծ քանակի վենչուրային միջոցները:

5-րդ տեղ

Արդեն բավականին հաջողված հայաստանյան ggTaxi ընկերությունը, որը հատուկ հավելվածի միջոցով թույլ է տալիս ուղևորներին ցանկացած վայրից ու ցանկացած ժամի ավտոմեքենա պատվիրել, վենչուրային հիմնադրամներից ներգրավել է $200.000՝ մեկ ռաունդով: Ֆինանսական միջոցների մի մասը տրամադրել է Granatus Ventures վենչուրային հիմնադրամը:

4-րդ տեղ

Սննդի առաքմամբ զբաղվող menu.am-ը ներգրավել է $720.000, կրկին մեկ փուլով և կրկին՝ Granatus Ventures վենչուրային հիմնադրամի միջոցներից: Ներկայումս ընկերությունը բավականին հաջողակ գործունեություն է ծավալում Հայաստանում:

3-րդ տեղ

CodeFights ստարտափը ուղղված է ծրագրավորման մասին գիտելիքների ստուգմանը և դրանց բարելավմանը խաղի միջոցով: Այն հնարավորություն է տալիս խաղալով բարելավել ծրագրավորման գիտելիքները` հակամարտելով այլ խաղացողների հետ: Ընկերությունը ներգարվել է $2.5 մլն՝ 16 տարբեր աղբյուրներից, որոնց թվում են Granatus Ventures, Felicis Ventures, HIVE, Mesa Ventures և այլ ֆինանսավորման աղբյուրներ:

2-րդ տեղ

News Deeply-ն հարթակ է, որտեղ կոնկրետ թեմայի շուրջ հավաքվում է համապարփակ տեղեկատվություն, որն էլ օգտագործվում է խոշոր մեդիա ընկերությունների և լրատվամիջոցների կողմից: Մեկ ընդհանուր տեղեկատվական հարթակի ստեղծման համար ընկերությունը չորս աղբյուրներից (Fresco Capital, Granatus Ventures, HIVE և Omidyar Network) ներգրավել է $2.5 մլն:

1-ին տեղ

Թերևս, հայաստանյան ամենահաջողակ և հայտնի հավելվածներից մեկը՝ PicsArt-ը, ներգրավել է ընդհանուր առմամբ $45 մլն՝ երեք փուլով: Առաջին փուլում ներգրավվել է $10 մլն (2015թ-ի փետրվար, Sequoia Capital), երկրորդում՝ $15 մլն (2015թ-ի հունիս, Sequoia Capital, Insight Venture Partners), իսկ երրորդում՝ $20 մլն (2016թ-ի ապրիլ, DCM Ventures, Siguler Guff & Company):

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---