Երևանի Բուսաբանական այգում որսում և գողանում են կենդանիներին

Երևանի Բուսաբանական այգում որսում և գողանում են կենդանիներին

Պատշաճ հսկողության համար միջոցները չեն բավականացնում

Երևանի Բուսաբանական այգին քաղաքի վերջին կանաչ գոտիներից է: Խորհրդային տարիներին այն բուսաբանության առաջատար գիտական կենտրոն էր:

PanARMENIAN.Net - Այժմ այգին դժվարությամբ է գոյատևում: Վերջին 10-15 տարում 5000 բուսատեսակների մոտ կեսն անհետացել է:

Վերջին տարիներին այգում նաև որսագողության դեպքեր են լինում: Ըստ Բուսաբանական այգու աշխատակցի, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, այգու տարածքում մշտապես զինված մարդիկ են հայտնվում և որսորդական հրացաններով խփում կամ որսում են այն սակավաթիվ կենդանիներին, որոնք ապրում են այգու տարածքում: Այդպես, մի քանի տարի առաջ որսացին գրեթե բոլոր սկյուռներին, աղվեսների որս է գնում: Կրակում են թռչուններին, ավերում են բները: Անտառային աղավնիների ակտիվ որս է գնում: Իսկ բոլորովին վերջերս ավերել են ականջավոր բվի բույնը, մինչդեռ ականջավոր բուն բավականին հազվադեպ է հանդիպում Հայաստանի տարածքում, առավել ևս` Երևանում: «Բույնը վայր են գցել, ձագերին տարել են, ծնողները մինչև հիմա պտտվում են բնի շուրջ»,-ասել է այգու աշխատակիցը: Ընդ որում, միաժամանակ կայքերից մեկում հայտարարություն հայտնվեց ականջավոր բվի ձագ վաճառելու մասին:

«Այգին ընդամենը 4 պահակ ունի, նրանք հերթափոխով են աշխատում: Բնականաբար, 80 հա տարածքում կարգ ու կանոնին հետևել այս կազմով հնարավոր չէ: Ֆինանսավորումը չի բավականացնում: Մենք նոր կադրերի մեծ պահանջ ունենք, սակայն, ցածր աշխատավարձի պատճառով, երիտասարդները չեն ձգտում այստեղ աշխատել: Այգուն լուրջ պահակազոր է հարկավոր, որը կպարեկի տարածքը: Միայն այդպես մենք կարող ենք ձերբազատվել առկա խնդիրներից: Իսկ դա մեծ ֆինանսներ է պահանջում, որոնք չկան»,-ասել է ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը:

Թերի ֆինանսավորումից բացի, այգին տուժում է նաև Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին թերի օրենքի պատճառով: Օրինակ, վերոնշյալ օրենքի 2-րդ հոդվածը նույն ականջավոր բվի որսի համար ընդամենը 20.000 դրամ տուգանք է սահմանում: Ծիծաղելի գումար, հաշվի առնելով այն փաստը, որ թռչունները շատ ավելի թանկ են վաճառվում:

Հարցի ֆինանսական կողմից բացի, անհրաժեշտ է խստացնել Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին օրենքը, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն, ինչպես նաև կամք է հարկավոր այդ և մյուս օրենքները կատարելու համար:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---