// IP Marketing video - START// IP Marketing video - END
«Անհաջողակները»

«Անհաջողակները»

8 ֆուտբոլիստ, որոնք արժանի էին, բայց չդարձան Եվրոպայի չեմպիոն

Հուլիսի 6-ին մեկնարկում են Եվրո-2016-ի կիսաեզրափակիչ խաղերը: Ֆրանսիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի և Ուելսի հավաքականները կխաղարկեն պարգևների հավաքածուները և կորոշվեն Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստները:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net - ը պատմում է մեր սերնդի հայտնի ֆուտբոլիստների մասին, որոնք չկարողացան չեմպիոններ դառնալ իրենց հավաքականների կազմում:

Զլատան Իբրահիմովիչ

Շվեդացի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Եվրո-2016-ում հուսով էր գոնե փլեյ-օֆ դուրս գալ հավաքականի հետ: Սակայն իրողություն շն այլ էր: Շվեդիայի հավաքականը Ֆրանսիայում ունակ եղավ միայն վերջին տեղը գրավել խմբում և միակ միավորը վաստակել Իռլանդիայի հետ մեկնարկային խաղում:

Բելգիայի հետ խաղից հետո, որտեղ Շվեդիան զիջեց 0:1 հաշվով, Իբրահիմովիչը հայտարարեց հավաքականում կարիերան ավարտելու մասին:

«Ես հպարտանում եմ իմ կարիերայով հավաքականում: Մի ժամանակ ես փոքրիկ տղա էի Մալմյոյի փոքր թաղամասից և հասել եմ նրան, որ ներկայացնում եմ իմ երկիրը: Ես դարձել եմ հավաքականի ավագը: Հպարտանում եմ նրանով, ինչին հասել եմ: Ես շատ հաճելի հիշողություններ ունեմ իմ կարիերայի մասին հավաքականում: Ուր էլ գնամ, մեր երկրի դրոշը միշտ կլինի ինձ հետ: Ես հպարտ եմ, որ շվեդացի եմ»,-ասել է Իբրահիմովիչը:

Շվեդացի հարձակվողը 115 հանդիպում է անցկացարել ազգային հավաքականի կազմում, որտեղ 62 գոլ է խփել: Իր միջազգային կարիերայի ընթացքում Իբրահիմովիչը մասնակցել է աշխարհի երկու առաջնության (2002, 2006) և Եվրոպայի 4 առաջնության (2004-2016), սակայն, նրա լավագույն նվաճումը, որպես Շվեդիայի հավաքականի անդամ, մասնակցությունն էր Եվրո-2004-ի քառորդ եզրափակչին:

Լուիշ Ֆիգու

Լուիշ Ֆիգուն առաջին պորտուգալացին էր, որն արժանացավ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման:

Իր ավելի քան 20-ամյա կարիերայի ընթացքում Ֆիգուն խաղացել է «Սպորտինգում», «Բարսելոնայում», «Ռեալում», «Ինտերում»: Նա ճանաչվել է 2000 թվականի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ, որը ներառվել է ՖԻՖԱ-ի ցանկում և դարձել է Եվրո-2000 ամենագեղեցիկ գոլերից մեկի հեղինակը, որից հետո ռեկորդային թանկ տրանսֆերով տեղափոխվել է «Ռեալ»:

2002 թվականին Ֆիգուն կարիերայում միակ անգամ դարձավ «Ոսկե գնդակի» տիտղոսակիր:

Պորտուգալիայի հավաքականի կազմում Ֆիգուն 127 հանդիպման է մասնակցել, ինչը ռեկորդային է Պորտուգալիայի ազգային թիմի պատմության մեջ, մինչև որ Եվրո-2016-ում «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն առաջ անցավ նրանից:

Ֆիգուն ավարտեց կարիերան 2009-ին: 2016-ին նա դարձավ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի զարգացման կոմիտեի փոխնախագահ: Նրա գլխավոր նվաճումը ԵԱ-ում Պորտուգալիայի հավաքականի կազմում մնում է երկրորդ տեղը 2004-ին:

Ռաուլ

Ռաուլը 6 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, 4 անգամ` Իսպանիայի Սուպերգավաթի մրցաշարում, 3 անգամ` Չեմպիոնների լիգայում և մեկական անգամ` ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, Գերմանիայի Գավաթում և Սուպերգավաթում, Քաթարի առաջնությունում և Գավաթում, սակայն Իսպանիայի հավաքականի կազմում Ռաուլին այդպես էլ չհաջողվեց նվաճել ԵԱ ոսկին:

Ազգային թիմի հետ մասնակցելով խոշոր մրցաշարի` Ռաուլը հաճախ դառնում էր այն մարդը, որն ի չիք էր դարձնում հավաքականի հաղթանակի հույսերը, ինչպես, օրինակ, Եվրո-2008-ի քառորդ եզրափակչում, երբ իսպանացի հարձակվողը չիրացրեց 11-մետրանոցը 90-րդ րոպեում:

Իսպանիայի հավաքականի մարզիչ Լուիս Արագոնեսը ի դեմս Ռաուլի իր «սև նշանը» տեսավ և փոխարինեց նրան Դավիթ Վիլյայով: Իսպանացի երկրպագուները բողոքում էին, խնդրագրեր հավաքում` Ռաուլին հավաքական վերադարձնելու համար, սակայն Եվրոպայի չեմպիոնների տիտղոսը ստիպեց նրանց լռել: Այնուամենայնիվ, Ռաուլը առանձնահատուկ անձ է մնում իսպանական ֆուտբոլի համար:

Սթիվեն Ջերարդ

Սթիվեն Ջերարդը Անգլիայի հավաքականի կազմում ոչ մի խոշոր մրցաշարում չի հաղթել : Ի դեպ, անգլիական թիմը մեկ անգամ հաղթել է աշխարհի առաջնությունում` դա տեղի է ունեցել 1966-ին, և երկու անգամ բրոնզ է նվաճել Եվրոպայի առաջնությունում` 1966 և 1996 թթ.: Ջերարդը մասնակցել է Եվրոպայի երեք առաջնության: Նա 114 խաղի է մասնակցել հավաքականի կազմում (3-րդ տեղն այդ ցուցանիշով Պիտեր Շիլտոնից և Դևիդ Բեքհեմից հետո) և 21 գոլի հեղինակ է դարձել:

Անգլիական թիմն առավել մոտ էր հաղթանակին ԵԱ-ում 2012-ին: Այն ժամանակ թիմը վստահ դուրս եկավ փլեյ-օֆ առաջին տեղից և հանդիպեց մրցաշարի եզրափակչի ապագա մասնակից իտալացիների հետ, սակայն պարտվեց: Առաջնության ավարտին Ջերարդն ընդգրկվեց մրցաշարի խորհրդանշական հավաքականի կազմում:

Իսկ 2014-ին Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությունում ձախողումից հետո, երբ անգլիացիները չկարողացան ոչ մի հաղթանակ տանել և վերջին տեղը գրավեցին խմբում, Ջերարդը հայտարարեց հավաքականում կարիերան ավարտելու մասին:

«Ես վայելում էի իմ երկրի համար ելույթների ամեն մի րոպեն և տխուր է գիտակցել, որ ես այլևս չեմ հագնի Անգլիայի հավաքականի մարզաշապիկը»,-ասել է Ջերարդը:

Պետր Չեխ

Չեխիայի հավաքականի 34-ամյա դարպասապահը Եվրոպայի առաջնության հակառեկորդի հեղինակն է` նա 21 գնդակ է բաց թողել:

Եվրո-2016-ում 0:2 հաշվով Թուրքիայից պարտություն կրելուց հետո Չեխը հայտարարեց, որ մտածում է հավաքականի կազմում ելույթներն ավարտելու մասին: «Ժամանակ կվերցնեմ, որ որոշեմ, կշարունակեմ խաղալ հավաքականի կազմում, թե ոչ»,-ասել է նա:

Հավաքականի կազմում Չեխը մասնակցել է 124 հանդիպման:

Ֆրանչեսկո Տոտտի

2006-ի աշխարհի չեմպիոն, իտալացի ֆուտբոլիստ Տոտտին մասնակցել է Եվրոպայի 3 առաջնության, սակայն, այդպես էլ մրցաշարի ոսկին չի նվաճել: Նրա լավագույն նվաճումը ԵԱ-ում արծաթն էր 2002-ին: Տոտտին ավարտել է կարիերան հավաքականում 2010-ին:

Միևնույն ժամանակ, նա ամենաերկարակյաց ֆուտբոլիստներից մեկն է: Նա 600 հանդիպման է մասնակցել Իտալիայի առաջնության շրջանակում: Այդ ցուցանիշով 39-ամյա ֆուտբոլիստը 3-րդն է A Սերիայի ամբողջ պատմության մեջ` զիջելով Խավյեր Ձանետտիին (615 խաղ) և Պաոլո Մալդինիին (647 խաղ): Տոտտի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է 2016-ի ամռանը:

Կրիշտիանու Ռոնալդու

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որքան էլ տարօրինակ է, իր հավաքականի կազմում չի հաղթել ոչ մի խոշոր միջազգային մրցաշարում:

Հավաքականում իր կարիերայի ընթացքում Ռոնալդուն նվաճեց Եվրո-2012 բրոնզն ու 2004-ի արծաթը: Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ում Ռոնալդուն չեմպիոնի տիտղոս նվաճելու շանս ունի: Պորտուգալիայի հավաքականը հետխաղային 11-մետրանոցների շարքում հաղթեց Լեհաստանի թիմին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Ուելսի հետ:

Ռոնալդուն լավագույն ռմբարկուն է Պորտուգալիայի հավաքականի պատմության մեջ, ինչպես նաև ռեկորդակիրը հանդիպումների մասնակցության առումով:

Հենրիխ Մխիթարյան

27-ամյա Հենրիխ Մխիթարյանը, որը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո (42 մլն եվրո), դարձավ հետխորհրդային շրջանի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը, Եվրո-2012-ի ընտրական փուլում բոլոր շանսերն ուներ մասնակցելու մեծ միջազգային մրցաշարին: Այն ժամանակ Հայաստանի հավաքականը 3-րդ տեղը գրավեց խմբում` հաջորդելով Ռուսաստանի և Իռլանդիայի հավաքականներին: Մինչ Իռլանդիայի հետ վերջին խաղը հավաքականը հավակնում էր մասնակցելու անցումայիյն խաղերին, սակայն պարտվեց 1:2 հաշվով:

Հայաստանի հավաքականը շատ անհաջող անցկացրեց եվրոպական առաջնության ընտրական մրցաշարը` վերջին տեղը գրավելով խմբում և ընդամենը 2 միավոր վաստակելով 8 խաղից հետո: Զրկվելով Եվրո-2016-ին մասնակցելու հնարավորությունից, Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնության:

«Մենք պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք: Պետք է հաշվի առնել, որ մեր հավաքականը նոր է ձևավորվում»,-ասել է Մխիթարյանը:

Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի գավաթի լավագույն ռմբարկու և Գերմանիայի առաջնության 2015/16 խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Kicker-ի տարբերակով: Նա նաև լավագույն ռմբարկուն է Հայաստանի հավաքականի պատմության մեջ, ինչպես նաև 2012/13 խաղաշրջանի Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուն:

Հասմիկ Վանցյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Օլիմպիական մեդալներն ու կամքի հաղթանակները
Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
 Ուշադրության կենտրոնում
Էմերին ուզում է, որ Մխիթարյանը խաղա Բաքվում

Էմերին ուզում է, որ Մխիթարյանը խաղա Բաքվում «Բեռնլիի» հետ խաղում նա շատ լավ խաղաց»,-ասել է մարզիչը

 Բաժնի այլ նյութերը
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Ջուրը վերափոխում է պարալիմպիկ լողորդին «Խնդիրս անհետանում է, դառնում եմ ազատ»