Կարմիր մոլորակն ու խիզախ ռոբոտի հրաժեշտը

Կարմիր մոլորակն ու խիզախ ռոբոտի հրաժեշտը

Հուլիսի կարևորագույն գիտական իրադարձությունները

Գիտնականներից ոմանք փնտրում են սարսափելի հիվանդությունների բուժումը, մյուսները՝ հետազոտում տիեզերքը, չթողնելով հույսերը, որ նրա անսահմանությունը մի օր «կհանձնվի» մարդկությանը:

PanARMENIAN.Net - ը ներկայացնում է հուլիսի կարևորագույն գիտական լուրերը:

Տիեզերագնացություն

Ամերիկյան NASA տիեզերքի հետազոտման ազգային գործակալությունը պատրաստվում է հետազոտական առաքելություն ուղարկել Մարս 2020 թվականին:

Գործակալությունը սկսում է հաջորդ սերնդի մարսագնացի նախագծման վերջնական փուլը: Այն տիեզերք կուղարկվի 2020 թվականին ու Կարմիր մոլորակ կհասնի 2021-ին:

NASA-ն հայտնել է նաև RS-25 հրթիռային շարժիչների բարեհաջող փորձարկման մասին: Դրանք օգտագործվելու են SLS հրթիռում: Շարժիչներն աշխատել են ծրագրավորված 650 վայրկյանը, որևէ խնդիր չի ֆիքսվել:

Իլոն Մասկի SpaceX ընկերությունը հերթական հաջողությունն ունի. Հուլիսի 18-ին Falcon 9 հրթիռի առաջին աստիճանը բարեհաջող վայրէջք է կատարել Dragon տիեզերական բեռնանավը Միջազգային տիեզերական կայան հասցնելուց հետո: Falcon 9 առաջին բարեհաջող վայրէջքը տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերին: Դրանից հետո ընկերությանը հաջողվել է 3 անգամ իջեցնել հրթիռի առաջին աստիճանը:

Կան և տխուր լուրեր. հուլիսի 27-ին «Ֆիլա» զոնդը կորցրել է կապը Երկրի հետ. Նա վայրէջք էր կատարել Չուրյումովի-Գերասիմենկոյի գիսաստղի մակերեսին 2014 թվականին:

Տեխնոլոգիաներ

Արևային էներգետիկայի ոլորտում հերթական կարևոր ձեռքբերումն է արվել. Չիկագոյի Իլինոյսի համալսարանի գիտնականները ստեղծել են արևային մարտկոցներ, որոնք, բույսերի աշխատանքը կրկնօրինակելով, ածխաթթու գազը վառելիքի են վերածում՝ միայն արևի էներգիա օգտագործելով: Գյուտը հնարավոր կլինի կիրառել անգամ Մարս մոլորակի միջավայրում, որի մթնոլորտը հիմնականում ածխաթթու գազից է բաղկացած:

Գիտնականները հաշվարկել են, որ 2040 թվականին համակարգիչներն ավելի շատ էներգիա են սպառելու, քան արտադրվում է աշխարհում: Տրանզիստորների ավելացմամբ համակարգիչներն ավելի հզոր են դառնում, սակայն կիսահաղորդիչների արտադրողները չեն հասցնում տեմպերի հետևից:

Հուլիսի 26-ին Solar Impulse 2 արևային էներգիայով աշխատող ինքնաթիռն ավարտել է շուրջերկրյա թռիչքի հերթական փուլը, հաջող վայրէջք կատարելով Աբու-Դաբիում: Կահիրեից Աբու-Դաբի թռիչքը ճանապարհորդության վերջին՝ 17-րդ փուլն էր: Օդանավը հերթոփոխով վարել են Բերթրան Պիկարն ու Անդրե Բորշբերգը:

Կենսաբանություն

Առ այսօր կենդանի բոլոր օրգանիզմներն ընդհանուր նախնի են ունեցել. այն գոյություն է ունեցել ավելի քան 3.8 միլիարդ տարի առաջ: Գիտնականները պարզել են, ինչպես էր ապրում երկրագնդի կյանքի ընդհանուր նախնին:

LUCA-ն (Last Universal Common Ancestor — վերջին ընդհանուր ունիվերսալ նախնին) անաէրոբ (միայն անթթվածին միջավայրում գոյատևող) օրգանիզմ էր, ապրում էր բարձր ջերմաստիճանի պայմաններում, ստանում էր օրգանական նյութեր անօրգանականից ու չէր կարողանում սինթեզել կյանքի համար որոշխիստ կարևոր նյութեր, օրինակ՝ ամինաթթուներ: Կենսաբանները գնահատում են նրան մասամբ կենդանի օրգանիզմ, քանի որ նա չէր կարող ապրել միջավայրում առանց իր մասնակցության ընթացող պրոցեսների:

Հնէաբանություն

Աշխարհի ամենասարսափելի հիվանդություններից մեկը՝ քաղցկեղը, նախամարդու մոտ առկա է եղել դեռ 1.7 մլն տարի առաջ: Գիտնականների միջազգային խումբը հետազոտել է ներկայից Հարավաֆրիկյան հանրապետության տարածքում հայտնաբերված նախամարդու մնացորդներն ու պարզել, որ քաղցկեղը խոցել է նրա ոտքերն ու ձեռքերը: Քաղցկեղը չի կանխել նույնիսկ մաքուր օդն ու հանրահայտ պալեոդիետան:

Ֆիզիկա

Ֆիզիկոսների միջազգային գիտական խումբը պարզել է, որ մարդն ունակ է տեսնել առանձին ֆոտոնների (էլեկտրամագնիտային դաշտերի քվանտերի) լույսը: Գիտնականները նախագծել են հատքուկ օպտիկական սարք, որը բացառապես առանձին ֆոտոններ էր արձակում: Մութ սենյակում գտնվող գիտափորձի մասնակիցները արձակման 51.6%-ում նկատել են դրանք:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---