Քաղաքական պատկերը ՏԻՄ ընտրությունների նախաշեմին

Քաղաքական պատկերը ՏԻՄ ընտրությունների նախաշեմին

Ով ում հետ և ում դեմ կպայքարի Գյումրիում ու Վանաձորում

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի 2 խոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, տարածքային ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու, որոնցից առաջինում իշխանության համար պայքարում կմրցի 8 քաղաքական կուսակցություն և դաշինք, երկրորդում՝ 11:

PanARMENIAN.Net - PAN-ը փորձել է հասկանալ ու ներկայացնել՝ ով ում հետ և ում դեմ է պայքարելու քաղաքապետի աթոռի և ավագանու կազմում տեղ ունենալու համար:

Ով ում հետ և ում դեմ կպայքարի Վանաձորում

Վանաձորի ՏԻՄ ընտրությունների պայքարում առաջադրվել են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Լուսավոր Հայաստան», «Համախմբում» և «Հայկական վերածնունդ» կուսակցություններն ու Քաղաքացիական պայմանագիրը: Առաջին 4-ի պարագայում ամեն ինչ քիչ թե շատ պարզ է: «Լուսավոր Հայաստանի» ընտրացուցակը գլխավորում է կուսակցության հիմնադիր և Լոռու մարզային խորհրդի անդամ Քրիստ Մարուքյանը՝ ԱԺ անկախ պատգամավոր էդմոն Մարուքյանի եղբայրը: Կուսակցությունը դաշնակիցներ չի փնտրում է պայքարում է հանուն հաղթանակի: Գրեթե նույնն է նաև Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագրի դիրքորոշումը:

ՕԵԿ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի նորաստեղծ «Հայկական վերածնունդն» էլ, ըստ նախաձեռողների, չի պայքարելու որևէ անձի կամ քաղաքական ուժի դեմ։ Բաղդասարյանի խոսքով՝ դաշինքի նպատակը Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրների լուծումն է։ Նմանատիպ գործելաոճ է ցուցաբերում նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նորաստեղծ «Համախմբում» կուսակցությունը:

Ով ում հետ և ում դեմ կպայքարի Գյումրիում

Գյումրիում էլ գրեթե նույն պատկերն է, թեև այստեղ իշխանության համար կպայքարի 11 քաղաքական ուժ: Վանաձորի ՏԻՄ ընտրությունների հետ էական տարբերությունները երկուսն են. ՀՀԿ-ն Գյումրիում կպայքարի «Քրիստոնեա-դեմոկրատներ» կուսակցության հետ համատեղ՝ «Բալասանյան» դաշինքով: Քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ, անկուսակցական Սամվել Բալասանյանն է: 2-րդ տարբերությունը՝ «Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի Գյումրիում կայանալիք ընտրություններին. Վանաձոր համայնքի քաղաքապետի թեկնածու Քրիստ Մարուքյանն իրենց որոշումը պարզաբանել է՝ նշելով, որ այստեղ կարևորում են ԳԱԼԱ-ի հաղթանակը. «Գյումրիի խնդիրները ԳԱԼԱ-ն ավելի լավ է պատկերացնում, քան մենք՝ որպես նորաստեղծ կուսակցություն»:

Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրվել են նաև նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս», Գյումրիի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի «Գյումրեցու ոգի» և գործարար, նախկին ՕԵԿ-ական Արայիկ Հայրապետյանի «Գործարար» կուսակցությունները: Այսպիսով, Հայաստանի 2-րդ քաղաքը ղեկավարելու և ավագանիում տեղ ունենալու համար կպայքարեն «Բալասանյան» դաշինքը, ԳԱԼԱ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Համախմբում», «Հայկական վերածնունդ», «Գյումրեցու ոգի», «Ալյանս», «Գործարար» կուսակցություններն ու Քաղաքացիական պայմանագիրը:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի

Կոստանյան․ Բաքվին ենք փոխանցել համաձայնագրի 8-րդ խմբագրությունը, սպասում ենք պատասխանի Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---