«Վերջին տարբերակն» ընտրողները

«Վերջին տարբերակն» ընտրողները

ՀՀ բանտերում ինքնասպան են լինում երիտասարդ և ոչ ծանր հանցանք կատարած անձինք

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը PanARMENIAN.Net-ի հարցմանն ի պատասխան ներկայացրել է պաշտոնական տվյալներ՝ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում վերջին 10 տարվա ընթացքում ինքնասպանությունների դեպքերով: Ըստ վիճակագրության՝ ինքնասպանություն գործած անձանց թվում շատ են երիտասարդները, համեմատաբար կարճ ժամկետով ազատազրկման դատապարտվածները: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտարդական խմբի՝ քրեակատարողական հիմնարկներում սոցիալ-հոգեբանական աշխատանքները ոչ լիարժեք և թերի են կատարվում:

PanARMENIAN.Net - Այսպիսով, ըստ պաշտոնական տվյալների՝ 2008-ին ՀՀ քրեակատարողական հաստատություններում ինքնասպանություն է գործել 4 մարդ, որոնցից երկուսը՝ կալանավոր, 2-ը՝ դատապարտյալ: Կալանավոր անձիք 2008-ի դրությամբ եղել են 21 և 31 տարեկան, դատապարտվածները՝ 19 և 38 տարեկան: Ընդ որում՝ դատապարտյալներից յուրաքանչյուրն ընդամենը 4 տարի ազատազրկման էր դատապարտված:

2009-ին մեկ կալանավոր անձ է ինքնասպանություն գործել և 2 դատապարտյալ: Ինքնասպաններից մեկը երիտասարդ էր՝ 20 տարեկան և ստացել էր ընդամենը 2 տարի 6 ամիս ազատազրկման պատիժ: 2010-ին 4 դատապարտյալ էր ինքնասպանություն գործել, նրանցից 3-ը 20, 21, 23 տարեկան էին: Երիտասարդները դատապարտված էին 8, 3 տարի 6 ամիս, 4 տարի 5 ամիս ազատազրկման:

2011-ին 6 դատապարտյալ է ինքնասպանություն գործել՝ 28, 20, 44, 28, 19, 24 տարեկան, դատապարտված էին համապատասխանաբար 13, 5, 8, 7, 3 տարի 4 ամիս, 15 տարի ազատազրկման: 2012-ին ՀՀ քրեակատարողական հաստատություններում 3 մարդ է ինքնասպանություն գործել. 52, 43, 51 տարեկան էին, դատապարտված էին 14 և 7 տարի ազատազրկման, իսկ 51 տարեկան անձը կալանավոր էր:

2013-ին մեկ ցմահ դատապարտյալ էր ինքնասպանություն գործել, նա 22 տարեկան էր: 2013-ին ինքնասպան էր եղել նաև 15 տարի ազատազրկման դատապարտված 30 տարեկան անձ: 2014-ին 4 հոգի է ինքնասպանություն գործել՝ որից երկուսը կալանավոր: Դատապարտվածները 14 տարի և 9 տարի 6 ամիս ազատազրկման պատիժն էին կրում:

2015-ին 3 դատապարտյալ ինքնասպանություն է գործել, նրանցից մեկը 21 տարեկան էր և դատապարտված էր 4 տարի 3 ամիս ազատազրկման, մյուս երկուսը՝ 8 տարի և 9 տարի 6 ամիս ազատազրկման: 2016-ի առաջին կիսամյակում 4 հոգի է ինքնասպանություն գործել, որոնցից մեկը՝ 21 տարեկան կալանավոր, դատապարտյալներից մեկը 25 տարեկան էր (8 տարի 6 ամիս):

Այս համատեքստում PanARMENIAN.Net ը հարցում է ուղղել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ հարցնելով, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ ՄԻՊ-ը կալանավոր, դատապարտված անձանց նկատմամբ վերաբերմունքի, պահման պայմանների հսկողության մասով, ինչպես նաև քրեակատարողական հիﬓարկներում սոցիալ-հոգեբանական աշխատանքների կազմակերպման, դրանց արդյունավետությունը բարձրացման ուղղությամբ, ՄԻՊ-ի կողմից ի՞նչ է ձեռնարկվում, որպեսզի ապահովվեն բոլոր անհրաժեշտ ﬕջոցառուﬓերը նշված դեպքերի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության համար, ինչպես նաև՝ ՄԻՊ-ի կողմից ինքնասպանության, ինքնասպանության փորձերի դեպքերից որևէ մեկի մասով արդյոք արձանագրվել է մարդու իրավունքների խախտում:

Հարցմանն ի պատասխան, ՄԻՊ աշխատակազմը հայտնել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտադիտարկման աշխատանքներ է իրականացնում ազատությունից զրկման վայրերում, այդ թվում՝ քրեակատարողւսկան հիմնարկներում: Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր գործող Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի շրջանակներում այդ աշխատանքներին ներգրավվել են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Իրականացվում են նշված վայրերի պահման պայմանների, այնտեղ պահվող անձանց հանդեպ վերաբերմունքի, բուժօգնության, սոցիալ-հոգեբանական աշխատանքների կազմակերպման և այլ հարցերի ուսումնասիրություններ: Մշտադիտարկման կամ մոնիթորինգի արդյունքում ձեռք բերված տեղեկությունները վերլուծվում են, դրանց հիման վրա համապատասխան առաջարկներ են ներկայացվում արդարադատության նախարարությանը կամ այլ իրավասու մարմիններին: Ազատությունից զրկման վայրերում մահվան դեպքերի հարցով պետական իրավասու մարմիններից պահանջվել են գրավոր պարզաբանումներ: Վերոնշյալ գերատեսչություններից ստացված պատասխանների համաձայն՝ վերջիններիս կողմից ձեռնարկվում են համապատասխան քայլեր' ազատազրկման վայրերում պահվող անձանց ինքնասպանության կամ դրա փորձի դեպքերը կանխելու ուղղությամբ:

Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկի պետերին տրվել են հստակ հանձնարարականներ: Այսպես՝ 1) առավել զգոն և ուշադիր լինել խնդրահարույց կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ.

2) կազմակերպել տարաբնույթ մշակութային միջոցաոումներ կալանավորված անձանց և դատապարտյալների կենցաղն առավել բովանդակալից դարձնելու նպատակով.

3) ամրապնդել անազատության մեջ պահվող անձանց կապն ընտանիքի հետ.

4) ավելացնել կալանավորված անձանց և դատապարտյալների բնակելի տեղամասեր այցելելու և վերջիններիս հետ անմիջականորեն շփվելու հաճախականությունը, հետամուտ լինել նրանց կողմից բարձրացված խնդիրներին.

5) ակտիվացնել անազատության մեջ պահվող անձանց շրջանում իրականացվող սոցիալական և հոգեբանական աշխատանքները' գործընթացում ներգրավելով քրեակատարողական հիմնարկի այլ ստորաբաժանումների ծառայողներին.

6) յուրաքանչյուր ինքնավնասման դեպք դարձնել քննարկման առարկա, քրեակատարողական հիմնարկի այլ ծառայողների հեւր համատեղ իրականացնել համակարգված վերլուծություններ՝ պարզելու դրանց համար պատճառ հանդիսացած պայմաններն ու պատճաոները, նման դեպքերը հետագայում կանխելու նպատակով իրականացնել միջոցառումներ՝ բացաոելով մակերեսային մոտեցումները:

2015-2016 թվականների ընթացքում քրեակատարողական հիմնարկները համալրվել են լրացուցիչ 4 հոգեբանի հաստիքային միավորներով: ՀՀ արդարադատության նախարարության մյուս քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում հոգեկան աոողջության հետ կապված հարցերի լուծման համար հաճախ գործուղվում են համապատասխան որակավորմամբ հոգեբույժներ:

Միաժամանակ, ՀՀ արդարադատության նախարարությունը նշել է, որ ինքնասպանության յուրաքանչյուր դեպքի առթիվ հարուցվում է քրեական գործ, և իրականացվում է նախաքննություն: Նախաքննության մարմինը քննության ընթացքում ստուգում է նաև քրեակատարողական ծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման պատշաճությունն ու նրանց գործողությունների համապատասխանությունն օրենսդրությամբ ամրագրված պահանջներին:

ՀՀ մարդու իրվունքների պաշտպանի աշխատակիցների կողմից ուսումնասիրվել են Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ) համապատասխան չափանիշները: Մասնավորապես, ըստ ԽԿԿ չափանիշների՝ ազատությունից զրկման վայրեր ժամանելու պահին արված բուժզննումը և ընդունելու գործընթացը պետք է կարևոր դեր խաղան ինքնասպանությունների կանխարգելման հարցում, կանոնավոր կերպով կատարված բուժզննումը կարող է ի հայտ բերել այդպիսի վտանգի ենթակա ազատությունից զրկված անձանց մի մասին և մասնակիորեն թեթևացնել անհանգստության զգացումը, որն ունենում են ազատությունից զրկման վայրեր նոր մուտք գործած բոլոր անձինք:

Բացի այդ՝ ինքնասպանության ռիսկի խմբին դասվող անձինք պետք է հատուկ հսկողության տակ գտնվեն այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ է: Բացի այդ, կյանքից զրկելու միջոցները (պատուհանավանդակի ձողերը, կոտրված ապակին, գոտիները, փողկապները և յալն) չպետք է մատչելի լինեն նման անձանց համար:

Միաժամանակ, դատից անմիջասպես առաջ ու հետո և որոշ դեպքերում ազատմանը նախորդող շրջանում դիտվում է ինքնասպանության վտանգի աճ: Բացի այդ, ազատությունից զրկելու վայրերի անձնակազմը պետը է ծանոթ լինի ինքնասպանության վտանգի նախանշանների հետ (ինչը ենթադրում է նախնական ուսուցում):

Հաշվի առնելով վերոնշյալ չափանիշները՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մի շարք միջազգային կազմակերպությունների և տեղական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մշակում է միջոցառումների ծրագրեր, որոնք, ի թիվս այլնի, նախատեսում են վերոնշյալ ոլորտում վերապատրաստումներ թե՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասարակական կազմակերպությունների և թե' քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների համար:

ՄԻՊ աշխատակազմի կողմից նախապատրաստվում են համապատասխան առաջարկներ իրավասու մարմիններին՝ ուղղված նման դեպքերի հետագա կանխարգելմանը: Ինչ վերաբերում է ինքնասպանության հասցնելու վարկածին, ապա ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ նման տեղեկատվությունը ենթակա է պարզման միայն քրեական գործով քննության արդյունքում:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտարդական խումբը PanARMENIAN.Net ի հարցմանը պատասխանել է, որ խումբը պարբերաբար այցելություններ է կատարում քրեակատարողական հիմնարկներ, ներկայացնում է հաշվետվություններ, մշակում օրենսդրական առաջարկություններ:

Տեղեկացվում է, որ դիտորդների խումբը բազմաթիվ անգամ իր զեկույցներում և ասուլիսների ժամանակ բարձրաձայնել է քրեակատարողական հիմնարկներում սոցիալ-հոգեբանական աշխատանքների ոչ լիարժեք և թերի լինելու մասին: Ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա, խումբն առաջարկել է համալրել հոգեբանների և սոցիալական աշխատողների հաստիքները:

Նշվում է, որ խումբն օժտված չէ կարգադրիչ լիազորություններով: Ինքնասպանությունների վերաբերյալ գործերը քննվում են ոստիկանության և քննչական մարմինների կողմից, այդ քննության ընթացքում խումբը չի հանդիսանում կողմ և խմբին չեն ներկայացվում քննության արդյունքները, միևնույն ժամանակ հնարավորություն չկա ծանոթանալու տվյալ անձի անձնական գործին: Նշված պատճառներով խումբը հնարավորություն չունի վերահսկողություն իրականացնել ինքնասպանության վերաբերյալ գործերի քննության ընթացքի նկատմամբ և գործերի քննության վերաբերյալ խումբը վիճակագրությանը չի տիրապետում:

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---