ՀՀ շրջանավարտների կրթվածության անկումներն ու վերելքները

ՀՀ շրջանավարտների կրթվածության անկումներն ու վերելքները

Ինչպես են փոխվել հայ աշակերտների քննությունների արդյունքները

ՀՀ-ում միասնական քննություններին մասնակցության հայտ ներկայացրած դիմորդների թիվը միայն նվազում է՝ 2009-ից սկսած, իսկ 2016-ի և նախորդ տարիների միասնական քննությունների միջին միավորների համեմատությունը ցույց է տալիս, որ քննությունների հիմնական մասով արդյունքներն անկում են գրանցում: Օրինակի համար՝ «Մաթեմատիկա» առարկայի քննության միջին միավորը 2007-ին բավականին բարձր ցուցանիշ է գրանցել՝ 14.9, այնուհետև 3 տարի անընդմեջ միայն իջել՝ 2011-ին հասնելով 6.1 ցուցանիշի: 2012-ին՝ արդեն 11.6 էր, 2015-ին՝ 11.8, իսկ 2016-ին՝ կրկին 11.6: Ռուսաց լեզվի իմացության հետ ամեն ինչ ավելի վատ է. քննության միջին միավորը 2008-ից 2015-ը միայն նվազել է՝ 16-ից հասնելով 10 միավորի: Իսկ 2016-ին՝ էլ ավելի է ընկել՝ 9.8: 2016-ին Ռուսաց լեզու է հանձնել ընդհամենը 652 դիմորդ, իսկ կտրվել է 216 դիմորդ՝ 33.1%-ը, առավելագույն միավորներ է ստացել միայն 10 հոգի՝ 1.5%: Համեմատության համար՝ 2016-ին «Անգլերեն» է հանձնել 4833 դիմորդ, որոնցից մինչև 7.25 միավոր է հավաքել 9.7%-ը՝ 467 հոգի, համեմատաբար մեծ թիվ են կազմել առավելագույն միավոր ստացած դիմորդները՝ 913 հոգի՝ 18.9%:

PanARMENIAN.Net - 2016 թ. հունիսի 3-24-ը և հուլիսի 2-8-ը ՀՀ տարածքում տեղաբաշխված 30 և ԼՂՀ 5 քննական կենտրոններում միասնական քննություններ են անցկացվել «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն), «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից, որոնց մասնակցելու համար հայտագրվել են ՀՀ, ԼՂՀ և արտերկրի 12.063 դիմորդ (ՀՀ-ում՝ 11.199, ԼՂՀ-ում՝ 864 դիմորդ):

Բուհերում հայտագրված 11.325 դիմորդներից 11.259- ը դիմել է պետական, 66-ը՝ ոչ պետական բուհեր:

«Մաթեմատիկա» առարկայի քննության միջին միավորը 2007-ին բավականին բարձր ցուցանիշ է գրանցել՝ 14.9, այնուհետև 3 տարի անընդմեջ միայն իջել՝ 2011-ին հասնելով 6.1 ցուցանիշի: 2012-ին՝ արդեն 11.6 էր, 2015-ին՝ 11.8, իսկ 2016-ին՝ կրկին 11.6:

«Ֆիզիկա» առարկայի քննության միջին ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2011-ին՝ 5.3 միավոր, 2012-ին կտրուկ բարձրացել է՝ հասնելով 12.1 միավորի, այնուհետև միայն նվազել ՝ 2015-ին հասնելով 10.9 միավորի: 2016-ին մի փոքր աճել է՝ 11.4 միավոր:

«Հայոց լեզու և հայ գրականություն» քննության միջին միավորը 2007-ին եղել է 15.1, 2013-ին՝ արդեն 13, այնուհետև կրկին իջել է՝ 2009-ից 2011-ը պահպանվելով նույն մակարդակին՝ 11.4, 2012-ին գրանցվել է 13.9-ը միավոր, 2013-ին ցուցանիշը կրկին իջել է՝ 13.1, 2014-ին՝ բարձրացել ընդհամենը 1 տասներորդականով, 2015-ին կազմել է 13.7 միավոր՝ 2007-ի համեմատ անկում գրանցելով: Իսկ 2016-ին մնացել է նույն մակարդակում՝ 13.7 միավոր:

Ռուսաց լեզվի քննության միջին միավորը 2008-ից 2015-ը պարբերաբար նվազել է՝ 16-ից հասնելով 10 միավորի: Իսկ 2016-ին՝ էլ ավելի է ընկել՝ 9.8: Վերջին տարիների ընթացքում անգլերեն լեզվի քննության միջին ամենացածր ցուցանիշը եղել է 2011-ին՝ 9.5, ամենաբարձրը՝ 2013-ին՝ 15.4: 2016-ին՝ 2015-ի համեմատությամբ նվազել է՝ 14.2-ից հասնելով 14.1-ի:

Օտար լեզուներից ամենաբարձր միջին միավորը վերջին տարիների ընթացքում իտալերենին է բաժին ընկել. 2011-ին 19.8 միավոր է գրանցվել, իսկ 2015-ին այդ արդյունքը միայն 1 միավորով է իջել՝ 18.8, 2016-ին այդ ցուաիշը կտրուկ նվազել է՝ 15.1: 2018-ին իսպաներենի արդյունքները նույնպես բարձր էին՝ 18.9, 2015-ին այդ առարկայի միջին միավորը ընդհամենը 12.4 է եղել, իսկ ահա 2016-ին կրկին աճել է՝ 16.2: Գերմաներեն լեզվի ամենացածր ցուցանիշն էր 9.5՝ 2011-ին, իսկ 2015-ին գրանցվել է՝ 14.9, 2016-ին՝ 15.3 միջին միավոր:

Վերջին 3 տարում դրական միտում է գրանցել համաշխարհային պատմությունը. քննության միջին միավորը 2013-ին 11.5 էր, 2014-ին՝ 12.6, 2015-ին՝ 13.3, 2016-ին՝ 14.4: Քիմիայի 2015-ի արդյունքը (12.6) կրկնել է 2013-ինը, որն իր հեթին, գերազանցել է նախորդ 2011, 2012-ի միավորները (9.1 և 10.8 համապատասխան): 2016-ին 2015-ի համեմատ մի փոքր աճել է ՝ 12.9:

2016. Միասնական քննությունների ընդհանուր արդյունքները

2016-ի միասնական քննություններին «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկան հանձնել է 6.336 հոգի, որոնցից 9.4%-ը կտրվել են (597 հոգի), 19.0-2 0.0 միավո ր է հավաքել 705 հոգի՝ 11.1%:

Համեմատության համար՝ 2015-ի միասնական քննություններին «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկան հանձնել է 6.991 հոգի, որոնցից 615 հոգի (8.8%-ը) 0-7.25 միավո ր է հավաքել (կտրվել են), 19.0-20.0 միավո ր է հավաքել 9.6%-ը՝ 669 դիմորդ:

2016-ին «Մաթեմատիկա» առարկան հանձնել է 5.400 հոգի: Ընդ որում, քննությունից կտրվել է 15%-ը՝ 808 դիմորդ, իսկ 19.0-20.0 միավոր է ստացել 225 դիմորդ՝ 4.2%-ը: 2015-ին «Մաթեմատիկա» առարկան հանձնել է 5.567 հոգի. քննությունից կտրվել է 15%-ը՝ 835 դիմորդ, առավելագույն միավորներ է ստացել 338 դիմորդ՝ 6.1%:

2016-ին «Անգլերեն» է հանձնել 4833 դիմորդ, որոնցից մինչև 7.25 միավոր է հավաքել 9.7%-ը՝ 467 հոգի, համեմատաբար մեծ թիվ են կազմել առավելագույն միավոր ստացած դիմորդները՝ 913 հոգի՝ 18.9%: 2015-ին «Անգլերեն» է հանձնել 5.243 դիմորդ, որոնցից մինչև 7.25 միավոր է հավաքել 9.7%-ը (507), բավականին մեծ թիվ են կազմել առավելագույն միավոր ստացած դիմորդները՝ 1.035(19.7%):

2016-ին «Ռուսաց լեզու» է հանձնել ընդհամենը 652 դիմորդ, իսկ կտրվել է 216 դիմորդ՝ 33.1%-ը, առավելագույն միավորներ է ստացել միայն 10 հոգի՝ 1.5%: 2015-ին Ռուսաց լեզու է հանձնել ընդհամենը 781, իսկ կտրվել է 252 հոգի` 32.3%-ը, առավելագույն միավորներ է վաստակել ընդհամենը 14 հոգի՝ 1.8%:

2008-2016. Միասնական քննությունների մասնակիցների թվի համեմատությունը

Ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալների՝ 2008-2016 թթ. միասնական քննություններին մասնակցության հայտ ներկայացրած դիմորդների թվի մասով, ընդհանուր առմամբ նվազման միտում է դիտվում՝ սկսած 2009-ից: 2011 թ. միասնական քննությունների դիմորդների ընդհանուր թիվը մոտ 7 անգամ պակաս է նախորդ և հաջորդ տարիների դիմորդների թվից, քանի որ հանրակրթական ուսումնական հաստատությունները 2010-2011 ուսումնական տարում շրջանավարտ չեն ունեցել: Ընդհանուր նվազման ֆոնին 2012 թ. հայտագրվածների թիվը 219-ով գերազանցում է 2010 թ. ցուցանիշը, 2014 թ. համեմատությամբ 2015 թ. հայտագրվածների թիվը նվազել է 467-ով (3.6%-ով), իսկ 2015-ի համեմատությամբ՝ 2016-ին՝ 455-ով (3.6%-ով):

Ըստ Գնահատման և թեստավորման կենտրոնի՝ տարեցտարի դիմորդների թվի նվազմանը հիմնականում նպաստում են՝ ՀՀ-ում գործող օտարերկրյա բուհերի և դրանցում սովորել ցանկացողների թվի ավելացումը, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվողների թվի ավելացումը, 1990-ականներին բնակչության ծնելիության մակարդակի նվազումը, արտագաղթը:

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---