Կանայք միշտ են տղամարդկանցից երկար ապրելՆոյեմբերի գլխավոր գիտական իրադարձությունները Գիտական աշխատանքը միայն աշխատասենյակներում և լաբորատորիաներում տեսական հետազոտությունները չեն, այլ նաև հսկայական դաշտային աշխատանք է, որը հաճախ կապված է զրկանքների հետ և կարող է նաև վտանգավոր լինել: Օրինակ, նոյեմբերի կեսին տասնյակ եվրոպացի գիտնականներ մեկնեցին Անտարկտիկա` ամենահին սառույցը գտնելու, որի քիմիական բաղադրությունը թույլ կտա իմանալ, թե նախկինում ինչ ջերմաստիճան է եղել Երկիր մոլորակում: Իսկ օդի սառած պղպջակները շատ բան կարող են ասել գազերի պարունակության մասին, որոնց շնորհիվ ջերմությունը մթնոլորտում պահպանվում է, օրինակ, ածխաթթու գազի մասին: Եվ սա իսկությունն իմանալու բարդ ճանապարհի միայն մեկ օրինակ է: 9 դեկտեմբերի 2016 PanARMENIAN.Net - ՄԻԱՎ դեմ պայքարին նպաստող նոր հայտնագործությունն ու Սթոունհենջից «տարեց» հնավայրը. PanARMENIAN.Net ը ներկայացնում է 2016-ի նոյեմբերի առավել նշանակալի գիտական բացահայտումները: Քիմիա
Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ տարրը պաշտոնապես ստացել է «օգանեսոն» անվանումը` հայտնի գիտնական Յուրի Հովհաննիսյանի պատվին: Ըստ գիտնականներին մեծարելու ավանդույթի, ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների ինստիտուտի և ԱՄՆ Լիվերմորի ազգային լաբորատորիայի գիտական թիմերն առաջարկել են 118-րդ տարրի «օգանեսոն» անվանումն ու Og նշանը: Դրանով իսկ նրանք ընդունել են Յուրի Հովհաննիսյանի առաջատար դերը և նրա ավանդը տրասուրանային տարրերի ուսումնասիրության գործում: Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը պաշտոնապես անվանումներ է շնորհել վերջերս հայտնաբերված ևս 3 քիմիական տարրի: 113-րդ տարրն անվանել են «նիհոնի», 115-րդը` «մոսկովի», 117-րդը` «թենեսին»: Գիտնականները հայտնաբերել են ջրի հերթական զարմանալի հատկությունը: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ածխածնային նանոխողովակներում պարունակվող ջուրը բարձր ջերմաստիճանի դեպքում ոչ թե եռում է, այլ սառչում:
Մինչ այդ համարվում էր, որ նեղ տարածությունն ավելի շուտ նվազեցնում է, քան բարձրացնում սառեցման ջերմաստիճանը` տատանվելով 10°С սահմանում: Սակայն ածխածնային նանոխողովակներում ջուրը միանգամայն հակառակ դրսևորումն ունի` փորձերի ժամանակ այն սառչում է 105°C աստիճանի դեպքում: Ֆիզիկա
Նոյեմբերի վերջին եզակի իրադարձություն տեղի ունեցավ գիտության և կրոնի աշխարհում: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպեց հայտնի բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգի հետ: Նույն օրն անցնում էր հանրության և շրջակա միջավայրի վրա գիտելիքի և տեխնոլոգիաների ազդեցության վերաբերյալ ընդլայնված նիստը: Հոքինգը նույնպես ելույթ ունեցավ` ներկայացնելով Տիեզերքի ձևավորման սկզբնական շրջանի մասին իր տեսությունը: Հնագիտություն
Եգիպտոսի գիտնականները հայտնաբերեցին հին եգիպտական քաղաք և գերեզմանոց, որոնք թվագրվում են մ.թ.ա 5316 թվականով: Քաղաքը գտնվում է պատմական Վերին Եգիպտոսի շրջանում, հին Աբիդոսում Սեթի Առաջինի տաճարից մոտ 400 մ հեռավորության վրա: Պեղումների արդյունքում հայտնաբերվել են նաև խրճիթներ, խեցեղեն իրեր և քարից պատրաստված գործիքներ: Բացի այդ, հայտնաբերվել է 15 մեծ գերեզմանոց, որոնք, ենթադրաբար, պատկանում են բարձրաստիճան անձանց: Աշխարհի մյուս ծայրում`Մեծ Բրիտանիայում նմանատիպ բացահայտում է արվել: Հայտնի Սթոունհենջից 2,4 կմ հեռավորության վրա գիտնականներն էլ ավելի հին ու մեծ պաշտամունքային համալիր են հայտնաբերել: Ըստ հնագետների գնահատականի, համալիրը կառուցվել է Սթոունհենջից 1000 տարի առաջ, կառույցը մոտ 5 650 տարեկան է: Պեղումները ցույց տվեցին, որ այն բաղկացած է եղել երկու օղակից, որոնք բաղկացած էին 950 ջրանցքներից ու կավե թմբերից: Կենսաբանություն
Զարմանալի եզրակացության են եկել Դյուկի համալսարանի կենսաբանները: Նրանք պարզել են, որ կանանց կյանքի տևողությունը միշտ է երկար եղել տղամարդկանցից, բոլոր պատմական դարաշրջաններում: Ավելին, դա վերաբերում է ոչ միայն մարդկանց, այլ նաև բոլոր պրիմատներին: Գիտնականները հստակ չեն կարող ասել, թե ինչի հետ է դա կապված: Տարածված հիպոթեզներից է այն գաղափարը, որ տղամարդիկ ավելի հաճախ են հայտնվում ռիսկային իրավիճակներում: Հնարավոր է, որ թեստոստերոնի մակարդակն է ազդում իմունային համակարգի վրա` խախտումներ առաջացնելով և դրանով իսկ կրճատելով կյանքը: Աշխարհի ամենաբարձր արևադարձային ծառը 91,1 մ բարձրություն ունի և գտնվում է Բորնեո կղզու մալայզիական հատվածում: Որքան էլ դա տարօրինակ լինի, հսկան բոլորովին վերջերս է հայտնաբերվել: Ավելի վաղ արևադարձային ամենաբարձր բույսն էր համարվում 89,5-մետրանոց ծառը, որը գտնվում է նույն արգելոցում: Բժշկագիտություն
Հակագիտական գործունեության դեմ պայքարում կարևոր իրադարձություն է տեղի ունեցել ԱՄՆ-ում: ԱՄՆ Դաշնային առևտրային հանձնաժողովը պարտավորեցրել է այսպես կոչված հոմեոպաթիկ դեղամիջոցներ արտադրողներին տեղեկացնել սպառողին այն մասին, որ հոմեոպաթիան հիմնված է XVIII դարի տեսությունների վրա, իսկ դեղամիջոցները չեն անցնում անհրաժեշտ կլինիկական փորձարկումներ և փորձագետների կողմից հավանություն չեն ստացել: Ավելի մանրամասն այդ մասին կարելի է տեղեկանալ համապատասխան հոդվածն ընթերցելով: Ալերգաբանության և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի գիտնականների թիմը կարողացել է զատել այն հակամարմինները, որոնք կարող են հաղթահարել ՄԻԱՎ շտամերի 98%-ը: 2010-ին գիտնականները հայտնաբերել են VRC01 հակամարմինը, որը գործում է ՄԻԱՎ շտամերի 90%-ի դեմ: Ինչպես և VRC01-ը, նոր հայտնաբերված հակամարմինները, որոնք ստացել են N6 անվանումը, թույլ չեն տալիս վիրիոններին կցվել իմունային բջիջներին: Դրանք ազդում են վիրիոնի թաղանթի այն մասերի վրա, որոնք քիչ են տարբերվում շտամերի մոտ, ինչն էլ թույլ է տալիս հակազդել այդչափ մեծ քանակությանը: Աստղագիտություն
Պլուտոն գաճաճ մոլորակը, որի հարևանությամբ վերջերս անցել է «Նոր հորիզոններ» միջմոլորակային սարքը, շատ գաղտնիքներ է թաքցնում: Ուսումնասիրելով սարքից ստացված լուսանկարները` գիտնականները հիպոթեզ են առաջ քաշել, որի համաձայն մոլորակի մակերեսի տակ կարող է կիսասառած ջրի հսկայական օվկիանոս թաքնվել: Ենթադրվում է, որ Պլուտոնի պտույտի առանցքը միլիոնավոր տարիներ առաջ շեղվել է Հարոն արբանյակի ազդեցության տակ: Ըստ գիտնականների, այդ երևույթի առավել հավանական պատճառը մակերեսի տակ օվկիանոսի առկայությունն է: Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |