Տարվա մարդիկ

Տարվա մարդիկ

PAN-ի 2016-ի լավագույն «մարդկային» պատմությունները

Հաշմանդամությունը հաղթահարող հայ մարզիկներից մինչև Աֆրիկայում բանտարկված հայ օդաչուներ, ապրիլյան պատերազմի հերոսներից մինչև ռուֆերներ. PAN-ն առանձնացրել է 2016 թվականի ընթացքում պատմած մարդկային պատմություններից մի քանի ամենահետաքրքիրը:

PanARMENIAN.Net - 2004 թ.-ի մարտի 8-ին Աֆրիկայի փոքր, բայց նավթով հարուստ իսպանախոս Հասարակածային Գվինեա պետությունում ձերբակալվեց 6 հայ օդաչու։ Այդ երկրում աշխատելու մեկնած Ան-12 բեռնատար օդանավի անձնակազմի անդամները մեղադրվում էին երկրի նախագահ Թեոդորո Օբիանգ Նգուեմա Մբասագոյի դեմ ծրագրվող պետական հեղաշրջման փորձին մասնակից լինելու համար։

PAN-ը զրուցել է Աֆրիկայում «գերի ընկած» օդաչուներից մեկի՝ Սամվել Մաճկալյանի հետ, որն իր ծանր, բայց հետաքրքիր հուշերն է պատմել այդ դեպքերի վերաբերյալ։

Փորձելով հասկանալ Պարալիմպիկ խաղերին մասնակցելու սահմանափակումների պատճառները, Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարզիկների խնդիրներն ու ձգտումները՝ PAN-ը զրուցել է լողորդ Մարգարիտա Հովակիմյանի ու սեղանի թենիսի սիրահարների հետ և նկարել նրանց մրցույթներն ու մարզումները:

Ռուֆինգը վերելքն է տանիք բոլոր հնարավոր եղանակներով` սկսած աստիճաններից, հորատանցքերից և ձեղնահարկից, մինչև վթարային աստիճաններ, մագլցում շենքի տանիք արտաքին պատով:

Այն մասին, թե ինչն է ստիպում մարդուն տանիք բարձրանալ, PanARMENIAN.net-ը զրուցել է ռուֆերներից մեկի` Արտաշես Կարապետյանի հետ:

Ապրիլյան պատերազմի հետևանքով տասնյակ ընտանիքներ ստիպված եղան լքել սահմանին ընկած Թալիշն ու հաստատվել Հայաստանի այլ բնակավայրերում: PAN-ն այցելել է Թալիշից տեղահանված ընտանիքներին, խոսել երեխաների հետ, իսկ PAN Photo-ն՝ լուսանկարել նրանց:

Օլիմպիական խաղերի պատմության ընթացքում եղել են տարբեր հետաքրքիր դրվագներ, որոնք անմիջականորեն կապված չլինելով սպորտային բուն իրադարձությունների հետ, խաղերի տարեգրության մեջ թողել են իրենց հետքը։ PAN-ը պատմում է՝ ինչպես հայ մարզիկը գողացավ Օլիմպիական դրոշը, վերադարձրեց այն ու մեդալի արժանացավ:

Պայմանագրային սերժանտ Սահակ Մալաքյանի համար պատերազմը սկսվել է, երբ իր հանգստի ժամին քնած էր Թալիշ գյուղում: Հրետակոծության ձայներից է արթնացել, հասել գումարտակ, որի հետ դուրս է եկել պաշտպանության, հետ մղել արդեն գյուղ մտնող հակառակորդին: Նույն՝ ապրիլի 2-ի գիշերը և 3-ին մասնակցել է Արցախի հյուսիսում մեր զիջած երկու մարտական դիրքը հետ բերելու գործողություններին: PanARMENIAN.Net ը նրան հանդիպել ու մանրամասները, նրա մտքերը լսել է Թալիշում:

Ապրիլին հանդիպել ենք նաև պատերազմի մի շարք այլ մասնակիցների հետ, խոսելով ադրբեջանական 5 տանկ խոցած Մարատ Պետրոսյանի, Թալիշում 3 տանկ խոցած Շուլի Հակոբյանի ու ապրիլի 2-ի գրոհի ժամանակ Թալիշի դիրքերը պահած 19-ամյա սերժանտ, այժմ արդեն՝ լեյտենանտ Արթուր Աղասյանի հետ:

Փոխնակ մայրությունը հակասական կարծիքներ է առաջացնում: Յուրաքանչյուրն իր համար է որոշում. լինե՞լ, թե չլինել փոխնակ մայր, ընտրե՞լ արդյոք այդ ուղին ծնող դառնալու համար, եթե մյուս բոլոր հնարավորությունները սպառված են: Այսպես, թե այնպես այդ ճանապարհը բազում մարդկանց ճակատագրերի մաս է կազմում: PAN-ը զրուցել է 16 տարի երեխա չունեցած զույգի համար երեխա ծննդաբերած կնոջ հետ՝ իմանալու, ինչն է ստիպում փոխնակ մայր դառնալ ու ինչպես ծանր չտանել երեխայից բաժանումը:

Սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականն 2016-ին 6 մեդալ բերեց Եվրոպայի առաջնությունից, այդ թվում՝ մեկ չեմպիոնական: PAN-ը զրուցել է մարզչի ու մարզիկների հետ ու պարզել՝ ինչպես են ձևավորվում չեմպիոնները, իսկ PAN Photo-ն լուսանկարել հին, մաշված գործիքներն ու չեմպիոնների մարզման անմխիթար պայմանները:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա

ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---