Եկեղեցու հարկումից մինչև Արևմտյան Հայաստանի վանքերի վերականգնումԱմենաօրիգինալ նախընտրական խոստումները Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ PanARMENIAN.Net-ը ներկայացնում է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի ամենաուշագրավ ու յուրօրինակ կետերը: 14 մարտի 2017 PanARMENIAN.Net - «Ծառուկյան» դաշինքը բացառիկ ծրագրերի ներդրմամբ խոստանում է ձեռնարկել Արևմտյան Հայաստանում հայկական պատմա-մշակութային կոթողները վերականգնելու և պահպանելու նախագծեր: ԵԼՔ դաշինքն ընտրություններում հաջողություն գրանցելու դեպքում կստեղծի Հայաստանի խորհրդարանի երկրորդ պալատը, որը կազմված կլինի սփյուռքի հայկական գաղութների ներկայացուցիչներից, ովքեր կընտրվեն հենց գաղթօջախներում անցկացվող ընտրությունների միջոցով: Խորհրդարանի երկրորդ պալատի բացառիկ իրավասությունը կլինի «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի նշանակումը: Նաև՝ ներգաղթի և սփյուռքի ներդրումների հարցերով զբաղվող նախարարների նշանակման հարցը՝ վարչապետի ներկայացմամբ: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացրած նախընտրական ծրագրում հատկանշական է բնապահպանության վերաբերյալ հատվածը: Դաշինքը վստահ է՝ արդյունաբերության (հատկապես հանքարդյունաբերության), էներգետիկ և այլ ոլորտների զարգացումը չպետք է խաթարի երկրի բնապահպանական հավասարակշռությունը։ Նշվում է, որ հատուկ ուշադրության են արժանացնելու «Ամուլսարի» նախագծին, որը «կարող է կոտրել Հայաստանի «էկոողնաշարը»: «Հայկական վերածնունդ» կուսակցությունը խոստանում է 500.000 դրամ տալ յուրաքանչյուր նորապսակ ընտանիքին: ՀՅԴ-ն միակ ուժն է, որի ծրագրում հիշատակվել է ջավախահայությունը. «(Վրաստանի հետ-խմբ.) բարիդրացիական հարաբերություններն իրենց դրական ազդեցությունը կունենան ջավախահայության և ընդհանրապես վիրահայության իրավունքների լիարժեք իրականացման վրա»: «Ազատ դեմոկրատների» ծրագրով նախատեսվում է կրոնական կազմակերպությունների համար որևէ հարկային արտոնությունների բացառում. «Տնտեսվարող որևէ սուբյեկտ (հիմնադրամներ, կրոնական կազմակերպություններ, տարատեսակ բարեգործություն) հարկային արտոնություն չպետք է ունենա։ Կառավարությանը և ԿԲ-ին պետք է զրկել հարկային արտոնություններ տալու հնարավորությունից»։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից Երևանի Քանաքեռ Զեյթուն համայնքում ռեյտինգային կարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանի պնդմամբ, ի դեպ, բացառություն չի կազմելու նաև Հայ Առաքելական եկեղեցին: ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը խոստանում է ուսումնասիրել 2006-2012 թվականներին Նաիրիտ գործարանի բաժնեմասերի վաճառքի գործարքների օրինականությունը, վերականգնել դրանց արդյունքում գործարանին և պետությանը հասցված վնասը, պատասխանատվության ենթարկել յուրացումների և չարաշահումների համար պատասխանատուներին: Մշակել Նաիրիտի վերագործարկման նոր ծրագիր: Ամենաընթերցվողը բաժնում ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել» Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով Բաժնի այլ նյութերը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն Բարձր պաշտոնից՝ մեղավորի աթոռին 2018-ի «մեղադրյալները» | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |