Մեծ տասնյակը

Մեծ տասնյակը

2017-ի գլխավոր նորույթները խաղերի ոլորտում

Մի քանի տարի առաջ բջջային սարքերի տարածման հետ կապված փոփոխությունները համակարգչային խաղերի ինդուստրիայում, շարունակվել են ամբողջ 2016-ի ընթացքում: Մի կողմից բջջային խաղերը, մյուս կողմից, աճող հետաքրքրությունը վիրտուալ իրականության տեխնոլոգիաների հանդեպ, բավականին մեծ ճնշում ու մրցակցություն են ստեղծում «խաղերի մեծ ինդուստրիայի համար», որը ներկայացված է անհատական համակարգիչներով և սարքերով:

PanARMENIAN.Net - Այս իրողություններից ելնելով՝ մշակողները կամ պետք է ոսկե միջինն ընտրեն (ինչպես ճապոնական Nintendo-ն՝ ներկայացնելով միջին ինչ-որ բան սարքի և բջջային սարքի միջև), կամ իրոք բարդ խաղեր մշակեն, հսկայական ու անհասանելի ինչպես բջջային շուկայի, այնպես էլ վիրտուալ իրականության համար: Խաղերի արտադրությամբ զբաղվող ստուդիաները խոստացել են 2017-ին մեծ քանակությամբ նոր անվանումներով խաղերի թողարկում՝ դրանց մի մասով արդեն կարելի է խաղալ: Սակայն, փաստ չէ, որ մյուս բոլոր տեսախաղերը կհայտնվեն հենց 2017-ին: PanARMENIAN.Net ը, ռիսկի դիմելով, ներկայացնում է 2017-ի ամենասպասված նորույթները:

Դուրս եկածները

Horizon Zero Dawn

Թողարկման ամսաթիվը՝ 2017-ի փետրվարի 28

Սա ամենասպասված խաղերից մեկն է, որն արդեն հանվել է վաճառքի հատուկ Play Station 4 սարքի համար: Խաղերի մեկնաբանները հիացած են հսկայական բաց աշխարհի մանրակրկիտ մշակվածությամբ, որտեղ ապրում են նախնադարի մարդիկ ու ռոբոտներ, որոնք նման են տարբեր կենդանիների: Խաղի սյուժեն ևս ծեծված չէ, այն աստիճանաբար կբացահայտվի էլոյ անունով աղջկա ճամփորդության ժամանակ: Բաց աշխարհով Action/RPG-ն մշակել է հոլանդական Guerrilla Games ստուդիան, որը հայտնի է իր բավականին հաջող Killzone շարքի մարտախաղերով:

The Legend of Zelda: Breath of the Wild

Թողարկման ամսաթիվը՝ 2017-ի մարտի 3

Switch խաղային նոր սարքի անոնսի հետ միասին ճապոնական Nintendo-ն վաճառքի կհանի The Legend of Zelda խաղերի շարքի 19-րդ թողարկումը: Այս շարքի առաջին խաղը հայտնվել է հեռավոր 1986-ին: Գեյմփլեյն ու խաղի մեխանիկան բաց միջավայր են ենթադրում, մանրակրկիտ ֆիզիկական շարժիչով, բարձր ճշգրտության վիզուալ էֆեկտներ, հնչյունավորում և ստորգետնյա տարածքներում ցանկացած հաջորդականությամբ խաղեր խաղալու հնարավորություն: Breath of the Wild-ը ճանաչում է ստացել քննադատների շրջանում, իսկ բազում պարբերականներ այն անվանել են բոլոր ժամանակների ամենահաջողված տեսախաղերից մեկը: Ըստ Metacritic-ի տեսության, խաղը 97 միավոր է ստացել 100-ից, որի շնորհիվ կայքում ամենավարկանիշային խաղերի ցանկում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը:

NieR: Automata

Թողարկման ամսաթիվը՝ 2017-ի մարտի 7

Ճապոնական Platinum Games ստուդիան, որն առաջին հերթին հայտնի է Bayonetta խաղերի շարքով, յուրօրինակ Action/RPG է մշակել բաց աշխարհով, որտեղ գլխավոր հերոսուհին պայքարում է հսկա զավթիչ ռոբոտներին: Գլխավոր հերոսուհուց բացի, որը 2B անունով անդրոիդ է, խաղացողը կարող է կառավարել նաև նրա զուգընկերոջը՝ 9S անդրոիդին: Ճապոնական դերային խաղերն ու մարտական համակարգերի յուրահատկությունը, խելամիտ սյուժեն, քվեսթերի և անմահ բոսսերի առատությունը՝ այս ամենը շատ գրավիչ է դարձնում խաղը:

Սպասվածները

Mass Effect Andromeda

Թողարկման ակնկալվող ամսաթիվը՝ 2017-ի մարտի 21

Mass Effect եռապատումի վերջին մասը բաժանել է խաղի երկրպագուներին երկու ճամբարի: Առաջինի կողմնակիցները մեղադրել են BioWare-ի հեղինակին բացահայտ թերացման մեջ, կապված պատմության ավարտի հետ: Երկրորդ ճամբարն ավելի լոյալ է և Գալակտիկայի գոյության համար պայքարի ավարտը միանգամայն տրամաբանական է համարել: Դերերով մարտախաղի նոր մասը գործողությունը տեղափոխում է Անդորմեդայի գալակտիկա, իսկ գլխավոր հերոսը կապիտան Շեփարդի փոխարեն մեկ այլ կերպար կլինի:

Syberia III

Թողարկման ակնկալվող ամսաթիվը՝ 2017-ի ապրիլի 20

Արկածային քվեսթի ժանրում առաջին երկու խաղի հաջողությունից մի քանի տարի անց Microïds ֆրանսիական ընկերությունը վերջապես ձեռնամուխ է եղել Քեյթ Ուոքերի արկածների շարունակության ստեղծմանը, չնայած, որ հեղինակ և խաղերի դիզայներ Բենուա Սոկալը սկզբում ժխտում էր երրորդ մասի ստեղծման հնարավորությունը: 2014-ի օգոստոսին Gamescom 2014 խաղերի ցուցահանդեսում հայտարարվեց, որ խաղի ստեղծման ուղղությամբ լուրջ աշխատանք է տարվում: Ցուցադրվել է մի քանի սքրինշոթ և նշվել է թողարկման վերջին ամսաթիվը՝ 2015թ.: Սակայն, մշակողները ստիպված եղան մի քանի անգամ տեղափոխել թողարկման ամսաթիվը՝ 2016-ի հոկտեմբերին հայտարարելով, որ Syberia III-ը կթողարկվի արդեն ապրիլին: Հուսանք, որ որոշումը վերջնական է:

Agony

Թողարկման ակնկալվող ամսաթիվը՝ 2017-ի հունիս

Խաղը բավականին բարդ ճակատագիր ունի՝ չեղարկվեց անհաջող քրաուդֆանդինգային արշավը, փոխվել է անվանումը, դժվարություններ են եղել անձնակազմի հավաքագրման հարցում, բարդություններ կային նաև մշակման առումով: Մի քանի ամիս առաջ լեհ մշակողները վերջապես ներկայացրեցին այդ սարսափի խորհրդավոր հոլովակը, որտեղ գլխավոր հերոսը պետք է վերապրի դժոխքում բառիս բուն իմաստով: Հեղինակները խոստանում են յուրահատուկ մի բան, ինչ խաղերում դեռ երբեք չի եղել՝ դժվար է դրան հավատալ, թեև հոլովակն անջնջելի տպավորություն է թողնում:

Red Dead Redemption 2

Թողարկման ակնկալվող ամսաթիվը՝ 2017-ի աշուն

Rockstar Studios լեգենդար ստուդիայի Red Dead շարքի երրորդ սերիան է: Բաց աշխարհով արկածային վեսթերնը երրորդ դեմքից կպատմի ամերիկյան Հին Արևմուտքի կենտրոնական մասում կյանքի և դաժան պայմաններում մարդկանց գոյատևման մասին: Հեղինակները խոստանում են ընդարձակ և լավ մշակված բաց աշխարհ, ինչպես նաև հետաքրքիր սյուժե և քվեսթեր միայնակ խաղալու համար: Մյուս կողմից, ըստ հեղինակների, խաղի այդ բոլոր առավելությունները հիմք կծառայեն նոր ցանցային ռեժիմի համար՝ խմբակային խաղը շատ ավելի հետաքրքիր է:

Vampyr

Թողարկման ակնկալվող ամսաթիվը՝ 2017թ.

Dontnod Entertainment ֆրանսիական ստուդիան ավելի վաղ մշակել էր Life is Strange էպիզոդիկ խաղը: Նրա նոր նախագիծն անմիջապես ուշադրություն գրավեց իր ոչ ստանդարտ մոտեցումներով ու ժանրերի միախառնումով՝ հեղինակները խոստանում են Action/RPG-ի համադրություն բաց աշխարհի և survival horror-ի հետ, Լոնդոնի մռայլ մթնոլորտն Առաջին համաշխարհայինից անմիջապես հետո և վամպիր Ջոնաթան Է. Ռիդի հետաքրքիր պատմությունը, որը նաև բժիշկ է: Նա ստիպված է լինում ոչ միայն հաշտվել իր կարգավիճակի հետ, այլ նաև հետազոտել այդ երևույթի արմատները՝ հին ժամանակների նորանոր գաղտնիքներ բացահայտելով:

Detroit: Become Human

Թողարկման ակնկալվող ամսաթիվը՝ 2017թ.

Ֆրանսիական Quantic Dream ստուդիան առաջին հերթին հայտնի է իր խելացի խաղերով ինտերակտիվ կինոյի ժանրում, որտեղ շեշտը դրված է հետաքրքիր շարադրման և սյուժեի վրա, որի զարգացումն անմիջական կապ ունի խաղացողի որոշումների հետ: Կարելի է հիշել խաղասերների շրջանում հայտնի Fahrenheit, Heavy Rain և Beyond Two Souls խաղերը: Detroit: Become Human-ում իրադարձությունները տեղի են ունենում ոչ հեռավոր ապագայում: Հոսքագծից դուրս է գալիս Կարան՝ առաջին բարձրտեխնոլոգիական անդրոիդը ինքնուրույն արհեստական գիտակցությամբ: Նրա առջև բարդ խնդիր է դրվում՝ ինքնուրույն անդրոիդ լինելով նա ամեն գնով փորձում է իր տեղը գտնել այս աշխարհում, որտեղ անդրոիդները դեռ գիտակցություն չունեն և դիտարկվում են որպես գործիք մարդկանց հարմարավետությունը բարելավելու համար:

Call of Cthulhu

Թողարկման ակնկալվող ամսաթիվը՝ 2017թ.

Survival horror ժանրում խաղերի շարքի շարունկությունը հիմնված է ամերիկացի գրող Հովարդ Ֆիլիպս Լավքրավթի ստեղծագործությունների վրա: Հաշվի առնելով այն, թե ինչ խնամքով են նախորդ խաղերի ստեղծողները վերաբերվում սկզբնաղբյուրին, գրողի ստեղծագործությունների երկրպագուները գոհ կմնան: Նոր խաղերի գործողություններն անցնում են Ինսմուտում՝ փոքր ծովափնյա քաղաքում, որը գտնվում է Մասաչուսեթս նահանգում: Ինչպես Լավքրաֆթի պատմվածքներում, այնպես էլ խաղում, քաղաքը ներկայանում է որպես վաղեմի չարիքի մարմնացում, որը պատրաստ է ցանկացած պահի ոչնչացնել մարդկությունը:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---