Պուլիցերյան լուսանկարներ

Պուլիցերյան լուսանկարներ

«Անդրեա Դորիա» նավի կործանումը

Պուլիցերյան մրցանակն ամենահեղինակավորն է համարվում ԱՄՆ լրագրության ոլորտում, այն շնորհվում է պատմությունը եզակի ձևով ներկայացնելու և մարդկային զգացմունքները լրատվության մեջ արտացոլելու համար: PanARMENIAN.Net-ը պատմում է լուսանկարների մասին, որոնք չեն ստում:

PanARMENIAN.Net - Լուսանկարիչ Հարիի Թրասքն արժանացել է Պուլիցերյան մրցանակի նավաբեկության ենթարկված օվկիանոսային «Անդրեա Դորիա» նավի կործանման լուսանկարների համար, որոնք արվել են 1957-ին ինքնաթիռից՝ նավի խորտակվելուց 9 րոպե առաջ: «Անդրեա Դորիա» իտալական նավի կործանումից հետո մարդիկ սկսեցին նախապատվությոնը տալ ինքնաթիռներին՝ Ատլանտյան օվկիանոսը հատելիս:

Երբ «Անդրեա Դորիան» կառուցվեց, այն հայտարարվեց ամենամեծ ու ամենաարագընթաց նավը: Այն հագեցած էր նորագույն նավիգացիոն սարքավորումներով, այդ թվում երկու ռադար ուներ:

Այլ նավի հետ բախման դեպքի համար նախատեսված էր 11 ջրամեկուսիչ հատված, որոնք պետք է թույլ տային նավին ջրի երեսին մնալ նույնիսկ 2 հատվածի խորտակման դեպքում: Նավի փրկարար նավակներն այնպես էին պատրաստված, որ դրանք հնարավոր լիներ իջեցնել նույնիսկ նավի կորպուսի մեծ թեքության դեպքում: 1956-ի հուլիսի 25-ին «Անդրեա Դորիան» բախվեց շատ ավելի փոքր՝ «Ստոկհոլմ» նավի հետ:

Բախման հետևանքով «Ստոկհոլմը» վնասեց «Անդրեա Դորիայի» կորպուսը վառելիքի բակերի մասում, ինչպես նաև վնասեց ջրամեկուսիչ խցիկներից մի քանիսը: Ջուրը սկսեց լցնել վառելիքի գրեթե դատարկ բակերը, որի հետևանքով նավը հայտնվեց կործանման եզրին:

«Անդրեա Դորիայի» ուղևորների մեծ մասին հաջողվեց փրկվել մի քանի նավերի, այդ թվում «Ստոկհոլմի», փրկարար նավակների օգնությամբ:

«Անդրեա Դորիայի» 1706 ուղևորներից 46-ը զոհվեց, հիմնական զոհերը եղան բախման առաջին րոպեներին: «Ստոկհոլմի» պարագայում զոհվեց անձնակազմի 5 անդամ:

Ընթերցեք նաև. Պուլիցերյան լուսանկարներ՝ «Կյանքի համբույրը»

Հասմիկ Վանցյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---